Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՔԻՄԵՌ
(-ի, -աց)
(քեմեռ, քիմառ)
«եղջերվաքաղ, քիմեռ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. χίμαιρα
Մատենագիտություն
H. AG 388;
Աճ. ՀԱԲ 579
-ԱՅԻՆ
«ամառային, ամսային, գարնանային, երկնային, մարդկային, իւրային, ծերային, մերային, նոցային»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմուած է -ա(յ) տարրից եւ -ին ածանցից: Հմմտ. նախ՝ իւրային-իւրոյին, ծերային-ծերոյին, մերային-մերոյին տարբերակները՝ իւրոյ, ծերոյ, մերոյ ձեւերի կողքին՝ իւրոյ-իւրոյին-իւրային զարգացմամբ (վերջինս՝ համաբանութեամբ): Երկրորդ՝ նոցա-նոցային կազմութիւնը՝ հիմքային ա-ի պահպանմամբ եւ -ին ածանցով: Երրորդ՝ ա-ով հիմք ունեցող բառերի -ային-ով կազմութիւնները՝ հնդեւրոպական դարբին, -ա-ց-դարբնային, երկիր, -ա-ց-երկրային, լեզու, -ա-ց- լեզուային եւ այլն (հերթագայական են ամարային, ձմերային ձեւերը ամառն, -րան, ձմեռն, -րան ձեւերից՝ ամառնային, ձմեռնային ուշ ձեւերի կողքին), ոչ հնդեւրոպական ագարակ, -ա-ց - ագարակային, աշխարհ, -ա-ց - աշխարհային, խաւար, -ա-ց - խաւարային, հրեշտակ, -ա-ց - հրեշտակային եւ այլն: Հիմքային -ա-ի անկումից յետոյ ընկալուելով որպէս ինքնուրոյն ածանց՝ -ային-ը բառեր է կազմել նաեւ ոչ -ա-ով հիմքերից՝ աշուն, -նան - աշնանային, երկին, -ի-ց - երկնային, հող, -ոյ հողային, ջերմ, -ոյ ջերմային եւ այլն: Անհաւանական պէտք է համարել իրանական ծագման վարկածը՝ -aina- (աւեստ. -aēna-, հ. պրսկ. -aina-) ածանցից, որ նիւթական ածականներ է կազմել՝ աւեստ. zaranaēna- «ոսկեայ», հ. պրսկ. aθangaina «քարէ» եւ այլն: Իրանական ածանցը գործածութեամբ շատ աւելի նեղ է եղել եւ միջին շրջանում ունեցել է -են տեսքը: Կարելի է կարծել, որ իրանական ածանցը նպաստել է հայերեն ածանցի բաղադրիչների միասնացմանը եւ տարածմանը, եթէ ունենայինք նիւթ նշանակող իրանական ծագման հիմքերից -ային-ով կազմութիւններ, բայց այդպիսիք չկան: ուրարտական -aini-ով հատուկ անունները պէտք է հայկական եւ իրանական կազմութիւններ լինեն, կամ կազմուած լինեն ուրարտական -ni-ով՝ -ia-ով հիմքերից:
-ԱՆՈՑ
«ամարանոց, ձմերանոց, կողմանոց, թիկնանոց, եզնանոց, աւազականոց»
Ստուգաբանություն ()
Կազմուած է -ան տարրից եւ -ոց ածանցից, ընդ որում -ան-ի ծագումը տարբեր է. այն մասամբ գոյականական հիմքակազմ տարր է` ամարանոց (հմմտ. ամառն, սեռ.-տր. ամարան), կողմանոց, ձմերանոց (-անոց-ի հետագայ միասնական ըմբռնմամբ եւ տարածմամբ` եզնանոց, թիկնանոց), մասամբ, թերեւս, -ան հոգնակերտ-հաւաքականանիշը` աշակերտանոց, աւազականոց, երիտասարդանոց, մասամբ էլ բայական հիմքակազմ տարր` ելանոց (ՆՀԲ-ում չկայ, Լ. Հովհաննիսեան, 194), հեծանոց (եթե կապուած է հեծանեմ բայի հետ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամարանոց,
ձմերանոց,
կողմանոց,
թիկնանոց,
եզնանոց,
աւազականոց,
աշակերտանոց,
աւազականոց,
երիտասարդանոց,
ելանոց,
հեծանոց
Մատենագիտություն
Լ. Հովհաննիսեան 194
Տե՛ս նաեւ
ԱՌԱՏ
(-առատ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
նկատի ունենալով կարճ արմատը եւ համ նախածանցը` կարելի է ենթադրել ինչ-որ արմատ` առատ կամ ռատ. քիչ հաւանական է առատ-ի «առ- (առնուլ բայի արմատը) + ատ ածանց» մեկնութիւնը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարճառատ
Տե՛ս նաեւ
ԱՍՏԱՆ
(-(ա)ստան)
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *stā-
«կանգնել, դնել»
*-no- ածանցով
փոխատու լեզու՝ իրան. *stān(a)-
Այսօրինակ կազմութիւններում -ստան-ը ծագում է իրան. *stān(a)- ածանցակերտից (հ.-ե. *stā- «կանգնել, դնել» արմատից` *-no- ածանցով). յաճախակի է իրանական փոխառութիւններում։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամարաստան,
այգեստան,
անդաստան,
հեռաստան,
ձիաստան,
ասպաստան,
դաստաստան,
շահ(ա)ստան,
սակստան
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։