Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 67 բառահոդված (էջ 7/7)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 680, սյունակ 1 Էջ 680
ՄԻՆՁ (-ոյ) (սեզնը) «քոշմորուք (բարդածաղկավոր բույս), մի մածուցիկ նյութ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Սրա կրկնավորն է սոսինձ-ը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սնձենի, սնձնի, սոսինձ
Էջ 704, սյունակ 1 Էջ 704
ՎԱՆԾՆԱՍ (բ. վազնատ) «պանրի շիճուկ, պանրի տեսակ»
Ստուգաբանություն (անստույգ)
թերեւս *մանծնատ < մածնատ բառից:
Էջ 718, սյունակ 1 Էջ 718
ՏԱԽՏԱԿ (-ի-ա) (տաստակ) «փայտի տափակ շերտ, մահճակալ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. taxtak
փոխատու լեզու՝ պ. taxta
Փոխառություն իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տախտակամած, տախտակագործ, տախտակաշար, գետնատախտակ, տախտակապատ, տախտակորմ
Մատենագիտություն
H. AG 250; Աճ. ՀԱԲ 359
Էջ 731, սյունակ 1 Էջ 731
ՏԽՈՒՐ «տխուր»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
իրանակա՞ն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տխրիլ, տխրութիւն, տխրական, տխրեցուցիչ, տխրադէմ, տխրալուր, տխրամած
Էջ 749, սյունակ 1 Էջ 749
ՈՒՂՓ «լույս, արփի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)p(h)el-n- «փայլել, շողալ» (անմիջական նախաձեւ՝ *pol-ph-) թերի կրկնավոր
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուղփաճեմ, ուղփիաճեմ, ըղփաճեմ, ուղփեան, ուղփագունի, ուղփամած, ուղփաճահ, մետուղփեան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
sphalingu-
«կայծ»
հայ.
փայլ-ել
հայ.
փաղփաղիլ
հայ.
փող-փողիլ
Էջ 794, սյունակ 1 Էջ 794
-ԱԾ «գթած, երկյուղած, ողորմած, հոգնած, ուսած (սրանք հետագայում դերբայացել են), ասած, գործած, կազմած, կոտորած, ծուլած»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ag- (անմիջական նախաձեւ՝ *ag-yo-) հ.-ե. g' > հայ. ծ անցմամբ
Ծագում է ած-ել բայի արմատից (հմմտ. գթած «գութ ածող»): հնարավոր է համարվում նաեւ գոյականակազմ -ած-ի հնդեւրոպական ծագումը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գթած, երկյուղած, ողորմած, հոգնած, ուսած, ասած, գործած, կազմած, կոտորած, ծուլած
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
άρπαξ, -αγος
«թալանչի, ավարառու, թալան, ավար»
Մատենագիտություն
Greppin 22
Էջ 812, սյունակ 1 Էջ 812
-ՈՒՆ «ասուն, արբուն, գործուն, իմաստուն, շարժուն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ono- (անմիջական նախաձեւ՝ *-o-mno-) ձայնդարձային ձեւ *-o-meno- ածանցից
Ծագում է՝ հ.-ե. *ono- ածանցից, թերեւս մասամբ նաեւ միջին սեռի դերբայական *-o-meno- ածանցի ձայնդարձային *-o-mno- ձեւից, ինչպէս կարծում է Ա. Մեյեն (* -mn- > - ւն անցմամբ)։ հնարաւոր է ենթադրել, որ այս ածանցով կազմուած դերբայական տիպի ձեւերն են հիմք տուել -նուլ տիպի բայերի համար՝ այտնուլ < այտունոլ, զարթնուլ < զարթունոլ (հմմտ. զարթուն), մածնուլ < մածունոլ (հմմտ. մածուն) եւ այլն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ասուն, արբուն, գործուն, իմաստուն, շարժուն
Մատենագիտություն
Ջհաւկեան 186