Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԳՈՒՂՁՆ
(գուղձ, գուղցն, քուց)
«գուղձ, հողակոշտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ghelg'h-
«գեղձ (գնդաձեւ բան, ուռուցք, այտուցք)»
(անմիջական նախաձեւ՝ *ghōlg'h-)
o-ձայնդարձային ձեւ
Եթե հնդեւրոպական *ghelg'h- «գեղձ» ձեւն սկզբնապես ունեցել է «գնդաձեւ բան, ուռուցք, այտուցք» իմաստը, ապա գուղձն բառը կարող է գալ *ghōlg'h- տիպի ձայնդարձային ձեւից: - Ջահ.: Աճառյանը (ՀԱԲ 1, 589) միացնում է կոճճն նույնիմաստ ձեւի հետ, որ տե՛ս առանձին։
Մատենագիտություն
Ջահ. None;
ՀԱԲ 589
Տե՛ս նաեւ
ԳՈՒՃ
II
«ժլատ, կծձի»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԳՈՒՆԴ
I
(-ի, -ից, -աց)
(գունտ, կունդ, կունդն, կունտն)
«գունդ, գնդաձեւ մարմին, երկնակամար, արեւի կամ լուսնի գունդ, ճրագարանի կլոր մաս, անիվ, գլուխ, խորաչափ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *gund
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գնդել,
գնդաձեւ,
գունդսաղ,
գնդախաղ,
գնդասեղ,
գնդագիր,
երկրագունդ,
ձիւնագունդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
աւ.
gunda
«խմորի գունդ»
մ. պ.
gund
«ամորձի»
Մատենագիտություն
H. AG 130;
Աճ. ՀԱԲ 599
Տե՛ս նաեւ
ԳՁԻՐ
«գայլիկոն, շաղափ»
Ստուգաբանություն (անստույգ)
գրիչ բառի աղավաղված (դրափոխված) ձեւ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 599-600
ԳՈՁԻ
(կոզի)
«մի բույս` դոճիկ, օձի սինձ, կատվի կոծունք»
Ստուգաբանություն (անստույգ)
գոուզ «գռուզ» կամ «ընկույզի միջուկ» բառից կազմված
ԳՐԱՊԱՆ
(-ի, -աց)
««հագուստի վզամաս, օձիք, հագուստի եզրամաս, ուսանոց» (ուշ` «գրպան»)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. grēvpan
փոխատու լեզու՝ պ. girēbān
Գրպանակ ձեւը հավանաբար ինքնուրույն փոխառություն է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գրպանակ,
գրպանահատ,
գրպանել,
ծոցագրպան
Մատենագիտություն
H. AG 132;
Աճ. ՀԱԲ 602
ԳՐԱՍՏ
I
(-ու)
«անասուն, կենդանի, բեռնելի կամ հեծնելի կենդանի՝ էշ, ձի, ջորի, անասնամիտ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գրաստական,
գրաստավար,
ձիագրաստ,
ջորեգրաստ
ԴԱՐՁ
(-ի, -ից)
««դարձ, վերադարձ, դառնալը, փոխվելը» (թարգ «առանց»)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dhrg’h-
«պտտել, դարձնել, ոլորել»
(անմիջական նախաձեւ՝ *dherg’h-/*dhreg’h-)
սահող ձայնդարձով
սահող ձայնդարձով «պտտել, դարձնել, ոլորել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դարձուցանել,
դարձեալ,
դարձդարձիկ,
դարձուած,
դարձընթաց,
անդարձ,
դիմադարձ,
դարձեակ,
վերադարձ,
ապաթարց,
գրադարձ,
գրադարձություն,
դառնալ,
վերադառնալ,
անդրադառնալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
darz(a)
«թել»
ալբ.
dhredh
«պտտել, դարձնել, ոլորել»
խեթ.
tarna-
«թողնել»
բոխ. Ա.
tarnā-, tark-
«թողնել»
Մատենագիտություն
Pok. IEW 258;
Աճ. ՀԱԲ 639
ԴԵԺՊՈՒՀԻ
««էգ շուն» (այլ մեկնաբանությամբ՝ «էգ ձի, զամբիկ»)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Արդյոք պե՞տք է առանձնացնել իգականիշ -ուհի ածանցը։
ԴԵՐՁԱԿ
(-ի, -աց)
(ուշ՝ նաեւ դերձիկ, դերզիկ)
«դերձակ, հագուստ կարող, կոշկակար»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *dhergh-
«պտտել, դարձնել, ոլորել»
փոխատու լեզու՝ մ. պ. darzīk
փոխատու լեզու՝ պ. darzī
«դերձակ»
Աճառյանը, հենվելով Լիդենի վրա, գտնում է, որ հնարավոր է համարել բնիկ հնդեւրոպական՝ *dhergh- «պտտել, դարձնել, ոլորել» արմատից, որտեղից՝ հայ. դարձ եւ մ. պ. darzīk ձեւերը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դերձականոց,
դերձակուհի,
դերձակություն
Մատենագիտություն
H. AG 140;
Աճ. ՀԱԲ 656-657
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։