Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 955 բառահոդված (էջ 7/96)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 60, սյունակ 1 Էջ 60
ԱՆՁՐՈՒԿ «մի փոքր ձուկ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունենա հայ. ձու-կն բառի հնդեւրոպական նախաձեւի հետ:
Էջ 60, սյունակ 1 Էջ 60
ԱՆՃՈՌՆԻ -նոյ, -նեաց «մեծ խոշոր, տձեւ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Թերեւս ան- ժխտական նախածանցից՝ այլուստ անծանոթ ճոռն- արմատից:
Էջ 60, սյունակ 1 Էջ 60
ԱՆՃՈՒԿ I «օրանգուտան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ֆրանսերեն jocko
փոխատու լեզու՝ կոնգոյերեն engeco «ncheko»
հարմարեցված Նորայր Բյուզանդացու կողմից ըստ ֆրանսերեն jocko բառի կոնգոյերեն սկզբնաղբյուր engeco (բուն՝ ncheko) ձեւի:
Էջ 61, սյունակ 1 Էջ 61
ԱՆՈՒՐ (-ոյ) «օղակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *āno- «օղակ» (անմիջական նախաձեւ՝ *āno-ro-)
նախաձեւից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անրապատ, անրափակել, անրակ, անդրակ, ծանրանուր
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
anus
հ. իռլ.
ainne
«օղակ. հետանցք»
Մատենագիտություն
Pok. IEW 47
Էջ 61, սյունակ 1 Էջ 61
ԱՆՈՒՐՋ (-ի, -ից, ուշ՝ -ոյ) «երազ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *oner- «երազ» (անմիջական նախաձեւ՝ *anorio-)
նախաձեւից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անրջաբանել, անրջական, անրջանալ, ստուգանուրջ, անրջային
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ὄναρ
հուն.
ὄνειρος
էոլ.
ὄνοιρος
ալբ.
nderre
տոխ.
enderre
«երազ» < *onrio
Մատենագիտություն
H. AG 45; Աճ. ՀԱԲ 209; Pok. IEW 779
Էջ 61, սյունակ 1 Էջ 61
ԱՆՇՈՅՏ (բբ) «հրակայուն գնդաձեւ ակն»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կապ ունի՞ պայտ(ն) բառի հետ
Տե՛ս նաեւ
Էջ 62, սյունակ 1 Էջ 62
ԱՆՍԱԼ «խոսքը լսել, խոսքին հնազանդվել, համբերել, սպասել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *enk'- «հասնել» (անմիջական նախաձեւ՝ *onk'- կամ *nk'-)
հ.-ե. արմատ՝ *nek'- «հասնել»
Որեւէ կապ կա՞ հնդեւրոպական *enk'-, *nek'- «հասնել» արմատի հետ (*onk'- կամ *nk'-> անս), որին սովորաբար հանգեցնում են հասանել բայը։ Բնականաբար, հանդես են գալիս երկու ձեւերը իրար հետ կապելու հնչյունական ու իմաստային դժվարություններ։ Սակայն նշենք, որ նախ՝ հասանել բայի բխումն այս արմատից ինքնին հնչյունապես հեշտ չէ, երկրորդ՝ հնդեւրոպական արմատին հանգեցվող ձեւերի իմաստները առանձին դեպքերում զգալիորեն հեռու են վերականգնվող հիմնական իմաստից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
չանսական, չանսացութիւն, չանսատրութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ.
(ge)nægum
«մոտենալ, դիմել, ձեռնարկել»
խեթ.
henk, hink
«հանձնել, հանձնարարել, սահմանել, նշանակել, բաշխել»
Տե՛ս նաեւ
Էջ 62, սյունակ 1 Էջ 62
ԱՆՏԻՂՆՈՏՈՍ «անպայման»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. αντί
փոխատու լեզու՝ հուն. γνωστός
(լատինականացված ձեւը՝ gnotas)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 211
Էջ 64, սյունակ 1 Էջ 64
ԱՇԽԱՐ(Հ)ԱՒԱՆԴԻԿ «գինեպան, պանդոկապետ»
Ստուգաբանություն (փոխառություն)
բայց բուն ձեւը չի հավաստված:
Տե՛ս նաեւ
Էջ 65, սյունակ 1 Էջ 65
ԱՇՈՒՆ (-նան) «աշուն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *os-en- «աշուն» (անմիջական նախաձեւ՝ *os-skh-on-, *es-en-, *os-en-)
Բնիկ հնդեւրոպական, բայց բուն նախաձեւի վերականգնումը դժվարություն է հարուցում.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աշնանաբեկ, աշնանային, աշնանայք, աշնանատունկ, աշնանի, աշնային, աշնայնի
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ.
asans
«բերքահավաք, հունձք. ամառ»
պրուս.
assanis
ռուս.
осень
«աշուն»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 123