Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հավ» որոնման արդյունք՝ 787 բառահոդված · Էջ 7 / 79
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 69, սյունակ 1 Էջ 69
ԱՊԻԶԱԿ «շքանշան»
Փոխառություն
Փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն ձեւը չի հավաստված։
Էջ 70, սյունակ 1 Էջ 70
ԱՊ(ՈՒ)Ռ II (-ի, -ից) (ապուռ) «կարթ»
Փոխառություն
Էջ 73, սյունակ 1 Էջ 73
ԱՌԱՒԻՐ «իզուր, ապարդյուն»
Անստույգ (հավանաբար)
Կազմված է առ- նախածանցով ինչ-որ *աւիր արմատից (իրանական ծագմա՞ն):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առվիրական
Էջ 73, սյունակ 1 Էջ 73
ԱՌԱՒՏ (-ի, -ից, -ու) «առավոտ, օրվա սկիզբ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *aus- «լուսավորել» առ- նախածանցով եւ -աւտ վերջածանցով
Կազմված է հնդեւրոպական *aus- «լուսավորել» արմատից` առ- նախածանցով եւ -աւտ վերջածանցով: Անհավանական է Աղայանի վարկածը (ԲՍՀ 26-27) առ-ի հնդեւրոպական *sau-el- «արեգակ» ձեւի *sau- տարբերակից ծագելու մասին:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առաւօտանալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. έως
լատ. aurora «արշալույս» (<*ausōsā)
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 114
Տե՛ս նաեւ
Էջ 73, սյունակ 1 Էջ 73
ԱՌԱՔԻՆԻ «քաջ, կտրիճ, առաքինի, բարեպաշտ, անբասիր»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *kuoi- «արժեք, պատիվ» (անմիջական նախաձեւ՝ *kuoi-nā-) առ- նախածանցով
Հավանաբար կազմված է առ- նախածանցով` հնդեւրոպական *kuoi-nā- նախաձեւից, որ պահպանվել է քէն «նախանձ, ոխ» իմաստով, բայց առաքինի բառի մեջ կարող էր պահպանվել մի այլ` «արժեք, պատիվ» իմաստով, մանավանդ որ հնարավոր է քէն բառի իրանական ծագումը: Եթե -քինի- ձեւի ի-ն չի փոխվել (հմմտ. ներքինի), ապա հնարավոր է ծագումը հնդեւրոպական...
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առաքինութիւն, առաքինանալ, առաքինաբար, առաքինաբան
Էջ 80, սյունակ 1 Էջ 80
ԱՍՏԻՃԱՆ (աշտիճան), -ի, -աց «սանդուղքի ոտք, կարգ, աստիճան, հարկ, մակարդակ»
Փոխառություն (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *steigh- «քայլել, բարձրանալ»
Աղբյուր՝ իրանական (՞) (հավանաբար)
բնիկ հայերեն ձեւը պիտի լիներ ջով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աստիճանիլ, աստիճանաւոր
Նոր՝
աստիճանաբար, աստիճանական, բարձրաստիճան, երկաստիճան
Էջ 80, սյունակ 1 Էջ 80
ԱՍՏՈՒԱԾ -ոյ «աստված»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *ansu- «աստված, ոգի»
հ.-ե. արմատ՝ *diu- «աստված»
միասնական վարկած չկա: Ամենից հավանական են երկուսը. ա) ծագում է հնդեւրոպական *ansu- «աստված, ոգի» (հմմտ. հ. հնդկ. ánila «կենսաշունչ», գ. *ansur «աստված, ոգի») եւ *diu- «աստված» հիմքերի բարդումով եւ -ած-ով, կամ այդ նույն *ansu- հիմքի եւ տուած «տվող» (հմմտ. գթած, ողորմած), ձեւի բաղադրությամբ. բ) ծագում է աստ- արմատից, որ հաստ արմատի տարբերակն է, բայց սխալմամբ միաց-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աստուածաբարբառ, աստուածաբեր, աստուածագէտ, աստուածագիր, աստուածախաւս, աստուածախաւսել, աստուածահար, աստուածանշան, աստուածեղէն, աստուածական, աստուածանի, աստուածարել, բազմաստուածեան, երեքաստուածեան, չաստուած
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. ánila «կենսաշունչ»
գ. *ansur «աստված, ոգի»
Էջ 82, սյունակ 1 Էջ 82
ԱՏԻՃԱՂ «փաթաթված, ոլորուն»
Անստույգ (հավանաբար)
պատիճադ-ից` ատիճաղ պատիճադ կրկնության մեջ պ-ն կորցրած
Էջ 85, սյունակ 1 Էջ 85
ԱՐԱՑ «հայկական տոմարի 6-րդ ամիս»
Ծագումն անհայտ է (հավանաբար)
կազմված է ինչ-որ ար- արմատից՝ հգն. սեռ. -աց վերջավորությամբ: Կասկածելի է կապը ուրարտական Araza դիցանվան հետ
Էջ 86, սյունակ 1 Էջ 86
ԱՐԲԱՆԵԼ (ԲՀ) «բարբառել»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *ōr- «խոսել, կանչ» (անմիջական նախաձեւ՝ *ōr-/*ər-) *bh- աճականով` *ər-bh-
քիչ հավանական է բխեցնել բնիկ հնդեւրոպական *ōr-/*ər- «խոսել, կանչ» արմատից` *bh- աճականով` *ər-bh-: Անստույգ է: