Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԽԱՆԹԵՓԱՐ
(խանդեբար, խանդեպար)
«ոկնուզակ (բույս)»
Ստուգաբանություն (փոխառություն)
ըստ հայկական աղբյուրների, բայց բուն աղբյուրը չի հավաստված
ԽԱՍ
«ընտիր, լավորակ, իսկական»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. hāss
ԽԵՐԱՆԴԵՄ
«բարեմիտ, բարեխոհ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. խեր
«բարիք»
փոխատու լեզու՝ մ. պ. անդեմ
«-միտ (միտք)»
դիտված է որպես յուրատեսակ երկտարր (հիբրիդային) կազմություն:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 362
ԽՃԵԼ
«խիտ լինել, ճխտել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kʰei-
«կիտել, իրար վրա դարսել»
(անմիջական նախաձեւ՝ *k(u)hi-di-)
Սակայն հնարավոր է կապը խիտ բառի հետ՝ *khidio- > խիճ, խճել:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խճող,
խճողել,
խճճողել,
խճղել,
խճողություն,
խճող,
խճողակ,
խճճել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
cāyati
«խիտ լցնում է, կիտում է, կուտակում է»
հ. հնդկ.
caya
«կույտ, դեզ»
Մատենագիտություն
Ջհաուկյան, ՕԻՄՊԱՅ 114
ԽՈՆԱՍՏԱՆ
«պարսկական թագավորական պալատ կամ ատյան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
աղբյուրից.
ԽՈՏԵԼ
(խոտան, խոտանի)
«արհամարհել, մերժել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *s(k)h(ed)-
«ճեղքել, ցրել»
կապ ունենա հնդեւրոպական *s(k)h(ed)- «ճեղքել, ցրել» արմատի հետ՝ ֆիզիկական իմաստի անցումով հոգեկանի:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոտան,
խոտանել,
խոտիչ,
խոտանալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
скудный
«աղքատիկ, նվազ»
ԽՈՐԱԲԱԲԱՆ
«պարսկական զինվորական (սպարապետական) աստիճան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պարսկերեն
Փոխառություն պարսկերենից:
ԽՈՒՃՌԵԼ
«քարշել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
նույն ծագումն ունի խուժել «լկել, նեղել, չարչարել» բայի հետ՝ -ռ- բարբառային սաստկականով եւ հնդեւրոպական արմատին մոտ իմաստով
ԽՐԱԽ
-ի, -ից
«ուրախ, ուրախություն, խնջույք»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *skr-
«ցատկել, ցատկոտել»
(անմիջական նախաձեւ՝ *skr-es-)
փոխատու լեզու՝ իրանական *xrāx
Աճառյանը բխեցնում է ուրախ-ի սաստկական *հուրախ ձեւից՝ խուրախ > խրախ անցումով. այս դեպքում դժվար բացատրելի է խրախճան-ը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խրախանալ,
խրախամոտ,
խրախանք,
խրախունք,
խրախութիւն,
խրախարար,
յարախճան
Մատենագիտություն
Bailey, DKS 476;
Աճ. ՀԱԲ 429
Տե՛ս նաեւ
ԽՕԼՆՋԱՆ
(խտռնջան, խօլնճան, հաւլիճան, խօլջնան, խտլջնան)
«հնդկական մի բույս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. xavlinjān
փոխատու լեզու՝ թրք. haulican
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 433
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։