Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
« Առաջին ‹ Նախորդ 1 2 3 ... 5 6 7 Էջ՝
«խաւ» որոնման արդյունք՝ 65 բառահոդված · Էջ 7 / 7
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 703, սյունակ 1 Էջ 703
ՎԱՅՐ (-ի, -աց) (ուշ` նաեւ -ից, -ու) «դուրս, վայր, տեղ, ցած, պահ, փոքր ժամանակ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վայրաբնակ, վայրագ, վայրի, վայրիկ, վայրենի, վայրաբար, վայրկեան, իջավայր, դաշտավայր, բացավայր, դիրավայր, հեղեղավայր, դժվարավայր, լեռնավայր, իջավայր, գլխիվայր, զառիվայր, ընդվայրընկեցիկ, ընդվայրախաւս, ընդվայրաբոյս, վայրաշարժ, վայրկենաբար, վայրկենական, վայրկենապես
Էջ 710, սյունակ 1 Էջ 710
ՎԶՈՒՐԿ (վըզրուկ, վզրիկ, վզըրկ) «մեծ, ավագ, գլխավոր»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. vuzurg
Աղբյուր՝ մ. պ. vazurk
Մատենագիտություն
H. AG 246; Աճ. ՀԱԲ 334
Էջ 795, սյունակ 1 Էջ 795
-ԱՅԻՆ «ամառային, ամսային, գարնանային, երկնային, մարդկային, իւրային, ծերային, մերային, նոցային»
Բնիկ հնդեւրոպական
Կազմուած է -ա(յ) տարրից եւ -ին ածանցից: Հմմտ. նախ՝ իւրային-իւրոյին, ծերային-ծերոյին, մերային-մերոյին տարբերակները՝ իւրոյ, ծերոյ, մերոյ ձեւերի կողքին՝ իւրոյ-իւրոյին-իւրային զարգացմամբ (վերջինս՝ համաբանութեամբ): Երկրորդ՝ նոցա-նոցային կազմութիւնը՝ հիմքային ա-ի պահպանմամբ եւ -ին ածանցով: Երրորդ՝ ա-ով հիմք ունեցող բառերի -ային-ով կազմութիւնները՝ հնդեւրոպական դարբին, -ա-ց-դարբնային, երկիր, -ա-ց-երկրային, լեզու, -ա-ց- լեզուային եւ այլն (հերթագայական են ամարային, ձմերային ձեւերը ամառն, -րան, ձմեռն, -րան ձեւերից՝ ամառնային, ձմեռնային ուշ ձեւերի կողքին), ոչ հնդեւրոպական ագարակ, -ա-ց - ագարակային, աշխարհ, -ա-ց - աշխարհային, խաւար, -ա-ց - խաւարային, հրեշտակ, -ա-ց - հրեշտակային եւ այլն: Հիմքային -ա-ի անկումից յետոյ ընկալուելով որպէս ինքնուրոյն ածանց՝ -ային-ը բառեր է կազմել նաեւ ոչ -ա-ով հիմքերից՝ աշուն, -նան - աշնանային, երկին, -ի-ց - երկնային, հող, -ոյ հողային, ջերմ, -ոյ ջերմային եւ այլն: Անհաւանական պէտք է համարել իրանական ծագման վարկածը՝ -aina- (աւեստ. -aēna-, հ. պրսկ. -aina-) ածանցից, որ նիւթական ածականներ է կազմել՝ աւեստ. zaranaēna- «ոսկեայ», հ. պրսկ. aθangaina «քարէ» եւ այլն: Իրանական ածանցը գործածութեամբ շատ աւելի նեղ է եղել եւ միջին շրջանում ունեցել է -են տեսքը: Կարելի է կարծել, որ իրանական ածանցը նպաստել է հայերեն ածանցի բաղադրիչների միասնացմանը եւ տարածմանը, եթէ ունենայինք նիւթ նշանակող իրանական ծագման հիմքերից -ային-ով կազմութիւններ, բայց այդպիսիք չկան: ուրարտական -aini-ով հատուկ անունները պէտք է հայկական եւ իրանական կազմութիւններ լինեն, կամ կազմուած լինեն ուրարտական -ni-ով՝ -ia-ով հիմքերից:
Էջ 801, սյունակ 1 Էջ 801
-ԱՒԷՏ
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. -vaita (համոզիչ չեն, անհաւանական է)
Աղբյուր՝ իրան. -vīya (համոզիչ չեն, անհաւանական է)
Աղբյուր՝ իրան. -vaiti (համոզիչ չեն, անհաւանական է)
Աղբյուր՝ իրան. -vant (համոզիչ չեն, անհաւանական է)
Ենթադրւում է իրանական ծագում. (ըստ Բէյլիի` -vaita, խոտա-սակ. -vīya ձեւի կողքին, ըստ Ղափանցեանի` -vaiti` -vant ձեւերի կողքին), բայց բերուած զուգահեռները համոզիչ չեն. անհաւանական է կապը աւէտ (աւետ, հմմտ. աւետ-ել) արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
այգաւէտ, արեգաւէտ, երանաւէտ, կենդանաւէտ, շահաւէտ, շնորհաւէտ, ուրախաւէտ
Մատենագիտություն
Բէյլի None; Ղափանցեան None
Տե՛ս նաեւ
Էջ 814, սյունակ 1 Էջ 814
-ՉՈՒՏ «խաւարչուտ»
Բնիկ հնդեւրոպական
Կազմված է -իչ եւ -ուտ ածանցներից: