Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 167 բառահոդված (էջ 7/17)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 312, սյունակ 1 Էջ 312
ԽԱՂԱՂ (կա նաեւ մ. հ. խաղոդիլ «խաղաղվել, հանգստանալ, մեղմանալ, թուլանալ») «խաղաղ, հանդարտ, հանգիստ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *khl- (անմիջական նախաձեւ՝ *khl- (կամ *khəl-, *khəl-)) կրկնաւոր կամ -աղ ածանցով ձեւ
եթե ճիշտ է Մեյեի համեմատութիւնը հուն. χαχαω «արձակել, թողնել, թուլացնել» բայի հետ: Թերեւս հնարաւոր է նաեւ համեմատութիւնը կաղաղ «որջ» (սկզբնապես «հանգստավայր, ապաստարան») բառի հետ՝ կ/խ հերթագայութեամբ (հմմտ. կեղ «ծուռ» - խեղ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաղաղանալ, խաղաղական, խաղաղակոյտ, խաղաղարար, խաղաղիկ, խաղաղութիւն, հետախաղաղ, հողմախաղաղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
χαχαω
«արձակել, թողնել, թուլացնել»
Մատենագիտություն
Meillet, EGCAC 36
Էջ 312, սյունակ 1 Էջ 312
ԽԱՂԱՍՈՒԾ «տխուր, տրտում, խոժոռ, մռայլ» եւ «տխմար»
Ստուգաբանություն (անստույգ)
Բաղադրյալ կազմութիւն, բայց թե՛ *խաղ եւ թե՛ *սուծ հնարաւոր արմատների բնոյթը պարզ չէ: մուծ-ը թերեւս կարելի է համեմատել հուն. μυγμαῖος «հառաչանք» բառի μυy (<*mug-) արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաղամածիլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
μυγμαῖος
«հառաչանք» μυy (<*mug-) արմատի հետ
Էջ 312, սյունակ 1 Էջ 312
ԽԱՂԱՁՈՒՆ (խաղաճուն, խախաջուն) ««մեծատուն» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ:
Էջ 312, սյունակ 1 Էջ 312
ԽԱՂԱՎԱԹ «մի բոյս»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 312, սյունակ 1 Էջ 312
ԽԱՂԱՏԻԼ ««մոլորվել, գայթակղվել» (՞)»
Ստուգաբանություն ()
Կազմված է խաղալ բայից` հուն. բնագրի παιζου բառի հին «խաղալ» իմաստի օրինակով:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
παιζου
«խաղալ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 321
Էջ 312, սյունակ 1 Էջ 312
ԽԱՂԱՒԱՐՏ (-ի, -աց) (խաղուարտ, խաւարտ) «պալար, ուռուցք. քաղցկեղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kauəlā- *k/kh անցմամբ եւ *l-ի դրափոխութեամբ կազմուած
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաղաւարտել, խաղաւարտիլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
καλα (<*καφελα)
«ուռուցք»
հ. իսլ.
haull
հ. անգլ.
hēala
«ճողուածք»
հայ.
խոյլ
բրբ.
խլիբ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 131
Էջ 312, սյունակ 1 Էջ 312
ԽԱՂԱՒԱՂ «ծովաժայռեր, խութեր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kel- «բարձրանալ, ցցվել» (անմիջական նախաձեւ՝ *khl- (*khəl-, *khol-)) կրկնաւոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
κολωνη, κολωνος
«բարձունք, բլուր»
լատ.
collis
«բլուր»
լատ.
columen
«գագաթ»
հ. անգլ.
hyll
անգլ.
hill
լիտվ.
kalnas
«լեռ»
լատվ.
kalva
«բլուր, գետակղզի»
Էջ 312, սյունակ 1 Էջ 312
ԽԱՂԱՍԱՄ (-ի, -աց) «վանդականդաղեր»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *kolə- «հյուսել» *kh-ով ձեւ
Թերեւս կրկնաւոր խաղ արմատից, որ հազիվ թե կարելի լինի կապել հնդեւրոպական *kolə- «հիւսել» արմատի *kh-ով ձեւի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաղխամետայ
Էջ 312, սյունակ 1 Էջ 312
ԽԱՂՃ «կոշտ, կարծր բան, կոճիկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kal- «կոշտ, կարծր, պինդ» (անմիջական նախաձեւ՝ *khal- *kal-) *kal-no- «կոշտուկ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաղճունք, խաղճախուղճ, խաղճմունք, խողճմունք
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
callum
«կոշտուկ»
հ. իռլ.
kalatt
«կարծր, կոշտ»
մ. իռլ.
calad
«կարծր, կոշտ»
Էջ 313, սյունակ 1 Էջ 313
ԽԱՂՈՂ «խաղող (որթ եւ պտուղ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հսն. խուռ. haluli «մի պտուղ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաղողադաշտ, խաղողեփեաց, խաղողաբեր, խաղողենի, խաղողիկ, շնխաղող
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 426