Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՏԻԳՐԻՍ
«առասպելական մի կենդանի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. τίγρις
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 404
ՏՈՂ
I
(ուղ՝ -ի)
«տող, ուղիղ շարք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *del-
«նշան բռնել, հաշուել»
(անմիջական նախաձեւ՝ *dol-)
Աճառեանը (ՀԱԲ 4, 418), նկատի ունենալով քարթուելական զուգահեռները (հմմտ. վրաց. toli «հաւասար, նման, հասակակից»), բխեցնում է ուրարտերէնից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տողել,
տողան,
տողանի,
տողաբուն,
շղթայատող,
մարգարտատող,
տողաշար,
երկտող,
քառատող
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ.
tel
«թիւ, խօսք»
հայ.
տաղ
Մատենագիտություն
Pok. IEW 193;
Աճ. ՀԱԲ 418
ՅՈԼ
«գոլ»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *k'el-
«տաք»
Կապ ունի՞ հնդեւրոպական *k'el- «տաք» արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոլել,
գոլական,
գոլացութիւն,
գոլացումն,
գոլումն
-ՈՒԱԿ
(-աւակ)
(կարուակ (-աւակ))
«կոչկակար»
Ստուգաբանություն (անստույգ)
փոխատու լեզու՝ վրաց. *kar-/kr-
«կապել»
փոխատու լեզու՝ ուրարտերէն
Եթէ կար-ը ծագում է քարթվելական (յատկապէս զաներէն) աղբիւրից (հմմտ. վրաց. *kar-/kr- «կապել»), ինչպէս կարծում է Ֆոգտը, ապա կարելի է կապ տեսնել հիմքային -av-/-v- տարրերի (հմմտ. վրաց. *kar-/kr-ից kr-av հիմքը, այլեւ ker-ից krva բայանունը) ու կարու-/-աւ/ու- տարրերի միջեւ եւ -ակ-ը դիտել որպէս ածանց: Եթէ ճիշտ է Հ. Աճառեանը, որ անհաւանական է համարում հայերէն ձեւերը բխեցնել վրացերէն համապատասխան ձեւերից, ապա թերեւս պէտք է ենթադրել ընդհանուր փոխառութիւն ուրարտերէնից, մանաւանդ որ առկա է ընդհանուր արմատ, եւ այն կարող էր ժառանգել ուրարտերէնը, որպէս նորատիպ լեզու:
Մատենագիտություն
NTS 333;
ՀԱԲ 542;
Иллич-Свитыч 321-323
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։