Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 112 բառահոդված (էջ 7/12)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 527, սյունակ 1 Էջ 527
ՄԻՆՉ «մինչեւ, երբ, քանի դեռ, այնպես որ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sme -նչ (հմմտ. ի-նչ) մասնիկով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մինչդեռ, մինչեւ, մինչեւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
sma
«հենց նոր»
հուն. (թես.)
μά
«բայց»
հուն.
μέντοι
«իսկապես, հապա, իսկ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 322
Էջ 527, սյունակ 1 Էջ 527
ՄԻՍ (-ոյ, ուշ՝ -ի-, աց) «միս»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mēms- «միս» (անմիջական նախաձեւ՝ *mēmso-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մսակերութիւն, մսահան, մսահատ, մսան, մսմոլ, մսապատ, մսեղի, մսավաճառանոց, կակղամիս, իշամիս, մատաղամիս, խառնամիս, թանձրամիս
Զուգաբանություններ այլ լեզուներում
ալբ.
miś
գոթ.
mimz
ռուս.
мясо
թոխ. B
misa
«միս»
Մատենագիտություն
H. AG 474; Աճ. ՀԱԲ 323-324
Էջ 557, սյունակ 1 Էջ 557
ՅՍՏԱԿ (յիստակ) «հստակ, մաքուր, վճիտ, թափանցիկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ai- «այրել, լուսաւորել» *-st-ով մի ձեւ
Այս արմատի յստ-ի սկզբնական ձեւը յիստն-է, որի իստ-ը կարող է գալ հնդեւրոպական *ai- «այրել, լուսաւորել» արմատի *-st-ով մի ձեւից: հմմտ. *aisk- «պարզ, հստակ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յստակել, յստակութիւն, յստակասպաս, յստակամիտ, յստակզրուց, նստակ
Էջ 561, սյունակ 1 Էջ 561
ՆԱՅԻԼ «նայել, նկատել, դիտել, ուշք դնել, զգուշանալ»
Ստուգաբանություն (անստույգ)
Կազմուած է նի- նախամասնիկից եւ յիլ բայից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նայելիք, նայեցած
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 427
Էջ 567, սյունակ 1 Էջ 567
ՆԵՑՈՒԿ «մույթ, հենարան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմված է նի- նախածանցով եւ -ակ վերջածանցով՝ յենուլ «հենել» բայի կատարյալի հիմքից։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 447
Էջ 569, սյունակ 1 Էջ 569
ՆԻՒԹ (-ոյ, -ի, -աց, -ունջ-ից) «նյութ տարր, իր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմված է նի- նախածանցով՝ հիւթ արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նիւթել, նիւթիչ, հոգենիւթ, բազմանիւթ, լուսանիւթ, խավարանիւթ, կարծրանիւթ, նիւթական, նիւթապաշտ, նիւթապաշտութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 455
Էջ 571, սյունակ 1 Էջ 571
ՆՇՈՂ (-ի, -աց, -ից) (նշոյլ, նշոյղ) «շող, ցոլք, փայլ»
Ստուգաբանություն ()
Կազմված է նի- նախածանցով՝ շող (*շոյլ) արմատից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 462
Տե՛ս նաեւ
Էջ 575, սյունակ 1 Էջ 575
ՆՍՏԱԿ «յստակ»
Ստուգաբանություն (բնիկ հայերեն)
Կազմուած է յստակ բառի նման՝ նի- նախածանցով եւ ստակ հիմքով։
Էջ 640, սյունակ 1 Էջ 640
ՊՂՎ(Ի)- (պլվ(ի)-) «?»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություն` պղվ(ի)տակ «օշինդր»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պղվ(ի)տակ
Էջ 658, սյունակ 1 Էջ 658
ՌՈՃԻԿ (-ի-ա) «օրական ուտելիք, օրավարձ, թոշակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. *rōčīk
փոխատու լեզու՝ պրս. rōzī
փոխատու լեզու՝ պրս. rūzī
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ռոճկակեր, ռոճկել, ռոճկացուցակ
Մատենագիտություն
H. AG 234; Աճ. ՀԱԲ 145