Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 84 բառահոդված (էջ 7/9)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 488, սյունակ 1 Էջ 488
ՃԱՆԴԱՆ (ճանդալ, չանդան) «սանդալ (բույս), սանդալենի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. čandān
ճ-ն ցոյց է տալիս, որ փոխառութիւնն աւելի վաղ է կատարուել, հաւանաբար միջին շրջանում, իսկ չանդան ձեւը աւելի ուշ՝ նոր պարսկերէնից
Մատենագիտություն
H. AG 187; Աճ. ՀԱԲ 183
Էջ 507, սյունակ 1 Էջ 507
ՄԱՆԴԱԼ «մի բույս. հալվե»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 527, սյունակ 1 Էջ 527
ՄԻՇՏ «միշտ, շարունակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *mišt
փոխատու լեզու՝ ավ. mišti-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մշտաբուղխ, մշտագնաց, մշտակատար, մշտընջեան, մշտընջենական, մշտընջենակաց, մշտընջենանալ, մշտընջենաւոր, մշտերգելի, միշտամեղ, մշտադալար, մշտաժպիտ, մշտածիծաղ, մշտարթուն
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 534
Էջ 535, սյունակ 1 Էջ 535
ՄՈՐՃ (-ոյ) (մորճ, մորշ, մորջ) «դալար փոքր ճյուղ, դալար, կանաչ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mer-(i) «տրորել, շփել» (անմիջական նախաձեւ՝ *morkio- (*morgio-))
միայն *morkio- նախաձեւը կտար *մորճ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մորճիկ, մորճուկ, մորճել
Մատենագիտություն
Pok. IEW 737
Էջ 549, սյունակ 1 Էջ 549
ՅԱՐԴ (-ի, -ից) (մ. հայ. յերդ) «հարդ, դարման»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յարդիլ, յարդ(ա)գող, յարդի, յարդատեսակ, յարդալից, յարդախառն, յարդանոց
Էջ 555, սյունակ 1 Էջ 555
ՅՈՐԴ «առատ, առատահոս»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *er-, *or- «շարժել, հուզել, բարձրացնել» (անմիջական նախաձեւ՝ *ordh-) j- նախածանցով, *-dh- աճականով
j- նախածանցով` *ordh- ` *er-, *or- «շարժել, հուզել, բարձրացնել» արմատից` *-dh- աճականով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յորդել, յորդաբուխ, յորդագոյն, յորդագութ, յորդալոյս, յորդախաւս, յորդութիւն, յորդահոս, յորդիչ, բազմայորդ, մախսայորդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
órothūno
«գրգռել, հուզել»
Տե՛ս նաեւ
Էջ 578, սյունակ 1 Էջ 578
ՇԱՀՄԻ(Հ)ԱԼ «մի բույս»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
կապ ունի շահմիհանդալ բառի հետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 485
Տե՛ս նաեւ
Էջ 578, սյունակ 1 Էջ 578
ՇԱՀՄԻՀԱՆԴԱԼ (շահմիհանտալ) «վայրի ձմերուկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. šahmat-ul-hanzal «վայրի ձմերուկ»
փոխատու լեզու՝ արաբ. šahm-ul-hanzal «վայրի ձմերուկ»
պարսկական միջնորդությամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 485
Էջ 578, սյունակ 1 Էջ 578
ՇԱՀՄԼՀԱՄ «վայրի դդում, վայրի ձմերուկ»
Ստուգաբանություն ()
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 485
Տե՛ս նաեւ
Էջ 580, սյունակ 1 Էջ 580
ՇԱՆԴԱՄ «սիդոնացիների պաշտամունքային մի առարկա» (կրոն.)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ։ պետք է կարդալ իշանտամ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 494
Տե՛ս նաեւ