Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«գի» որոնման արդյունք՝ 783 բառահոդված
· Էջ 7 / 79
ԱՐԱԳ
(-ք կամ -ունք)
(երագ)
«արագ, շուտ»
Փոխառություն
Աղբյուր՝ ավ. raγu-
իրանական աղբյուրից. հմմտ. ավ. raγu-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արագագիր,
արագագնաց,
արագագոյն,
արագազերծ,
արագաթեւ,
արագախարբիկ,
արագոտն,
արագընթաց,
արագել,
երագագնաց,
երագագոյն,
երագակատար,
երագանալ,
երագանցուկ,
երագասլաց,
երագել
Նոր՝
արագախոս, արագահոս, արագասլաց, արագասոյր, արագավազ
արագախոս, արագահոս, արագասլաց, արագասոյր, արագավազ
Մատենագիտություն
H. AG 422;
Աճ. ՀԱԲ 291-292
ԱՐԱԳԻԼ
(-ի, -աց)
«ձկնկուլ, արագիլ՝ ciconia»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Կասկածելի են ինչպես համեմատությունը հուն. πελαργός (Աճ. ՀԱԲ 1, 292) բառի հետ, այնպես էլ շումերական աղբյուրից բխեցնելու փորձը (Ղափանցյան)։ Աճառյանը հուն. բառի նախնական ձեւը համարում է *περαγλός եւ հայերենի հետ միասին բխեցնում է փոքրասիական աղբյուրից։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 292
ԱՐԱՏ
II
(-այ)
«արագիլ (՞)»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *arədā-
«(ծովային) մի թռչուն»
(անմիջական նախաձեւ՝ *arōd/*arəd-)
Կասկածելի է -այ հոլովիչի պատճառով, որ բուն հայերեն հասարակ անունների համար անսովոր է
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ερωδιος
լատ.
ardea «ձկնկուլ» ((<*arəd))
սերբ.
rōda «արագիլ»
ԱՐԲ
«գինարբուք», արբ- «խմել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *srebh-
«ծծել, կլանել»
(անմիջական նախաձեւ՝ *srbh-` *srebh-, *srobh-)
Բաղադրություններ` արբանել (լրացնում է ըմպել բայի պակասավոր ժամանակները` արբի, ա՛րբ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արբանել,
արբենալ,
արբիլ,
արբեցութիւն,
գինարբուք,
գինարբու,
ջրարբիլ,
դառնարբոյց,
հարբեցութիւն,
հարբել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ροφάω
լատ.
sorbeō «ագահորեն ծծել, կլանել»
լիտվ.
sribli «մեծ կում անել, խապշտել»
Մատենագիտություն
H. AG 423;
Աճ. ՀԱԲ 299
ԱՐԲՈՆ
«կանխավճար, առգին, գրավ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. arbōn
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 300
ԱՐԳ
I
«հարգ, արժանիք, արժեք»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *arg
Փոխառություն իրանական աղբյուրից` *arg: հայ. (< իրան.) արժ-:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արգատոր,
արգոյ,
արգաժողով,
արգագոյն,
անարգ,
անարգաբար,
անարգել,
անարգանք,
մեծարգի,
մեծարգոյ,
մարգարեանարգու,
(յ)արգունդ
Նոր՝
անարգական, զարգանք, զարգանալ, զարգացումն, զարգուն, զարգալի, յարգ, յարգել, յարգատոր, յարգի, յարգագոյն, յարգոյ, յարգոյք
անարգական, զարգանք, զարգանալ, զարգացումն, զարգուն, զարգալի, յարգ, յարգել, յարգատոր, յարգի, յարգագոյն, յարգոյ, յարգոյք
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
arəg «արժել»
սողդ.
arğ «արժեք, գին»
օս.
arğ «արժեք, գին»
պրթ.
argav «արժանավոր»
Մատենագիտություն
H. IF Anz. 46;
Աճ. ՀԱԲ 301
ԱՐԳ
III
«ընդերք, որովայն, փոր, աղիք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *arkw-
արմատից
Հնարաւոր է նաեւ հ.-ե. *ark- (*oreu-) նախաձեւից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արգանդ,
արգանտ,
արգանդախեղդ,
արգանդակից
Նոր՝
արգանդային, արգանդաբերան, արգահատել, արգահատանք, արգահատելի, արգահատութիւն, անարգահատելի, յարգահատել
արգանդային, արգանդաբերան, արգահատել, արգահատանք, արգահատելի, արգահատութիւն, անարգահատելի, յարգահատել
Զուգաբանություններ այլ լեզուներում
կիմր.
arffed «ծոց, գիրկ» (<*arpet)
զանդ.
arcuinn «կովի ստինք»
հուն.
ὀρύα «աղիք»
լատ.
arvina «ճարպ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 303
ԱՐԳԻԱՅ
(փխսկ. արդիայ)
«ոռոգում»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ἀρδεία
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 305
ԱՐԳԻՈՆ
«սպիտակափայլ (՞)»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ հուն. ἀργής
ԱՐԳԻՏԷՍ
«արագանց կայծակ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ἀργήτες
հուն. ἀργής «սպիտակափայլ» բառի հգն. ձեւը
Մատենագիտություն
H. AG 341;
Աճ. ՀԱԲ 305
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։