Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 116 բառահոդված (էջ 7/12)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 406, սյունակ 1 Էջ 406
ԿԻՏՐ (բբ) «վարունգ» (բարբառային)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. κιτριον
Սրա սկզբնական κιτον ձեւից է հայ. կիտրոն-ը։ Լատ. եւ հուն. բառերը նշանակել են նաեւ կիտրոնից տարբեր տեսակներ, այդ թվում կինդրին (կիթրին) «սերկեւիլ» եւ կիտր «վարունգ»։ Վերջին իմաստը առկա է նաեւ վրացերենում՝ kitri։ Թուրքերենում kitre նշանակում է «գազ, խաղիրան»։ Աճառյանը (ՀԱԲ 2, 593) հայերեն կիտր-ը բխեցնում է վրացերենից, բայց հավանաբար վերջինս հայերենի հետ միասին հունարենից ծագած բառին տվել է միեւնույն «վարունգ» իմաստը։
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրացերեն
kitri
«վարունգ»
թուրքերեն
kitre
«գազ, խաղիրան»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 593
Էջ 410, սյունակ 1 Էջ 410
ԿՂԵՄԱՅ (կեղեմայ սխալմամբ` կրետայ) «ուղղություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. κλίμα «ուղղություն»
նույնն է կլիմայ (կողիմայ) բառի հետ, որ ծագում է հունարենից` κλίμα, որ նշանակում է «աշխարհամաս, աշխարհի կողմ» եւ կարող էր բացատրվել որպես «ուղղություն»: Ամալյանը (ՀԱԲ 391) «ուղղություն» կարդում է «գողություն» եւ բխեցնում հուն. σλεμμα համիմաստ բառից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 391
Տե՛ս նաեւ
Էջ 419, սյունակ 1 Էջ 419
ԿՈՆԴՈՐԱՏ (կոնդորած) «մատակարար»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հունարեն
փոխատու լեզու՝ լատիներեն
Փոխառություն հունարենից (< լատիներե՞ն), բայց բուն աղբյուրը չի հավաստված:
Էջ 429, սյունակ 1 Էջ 429
ԿՈՒՐԲԻԿՈՂ «զինված պահակ, պահապան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ լատ. cruppelarius «զրահակիր զինվոր»
բայց բուն աղբյուրը (հունարեն կամ լատիներեն) չի հավաստված (կասկածելի է լատ. cruppelarius «զրահակիր զինվոր»)
Էջ 429, սյունակ 1 Էջ 429
ԿՈՒՐՆԻՈՍ (կուրիոնոս, կուրնիոնոս, կիւրիոնոս, կիւրնիոնոս, կրաւնիոնոս) ««լուսաւորամիտ» (ԲՀ)» (ԲՀ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. κυρινος «< լատ. Quirinus»
բայց բուն աղբիւրը (աղաւաղուա՞ծ) չի հաւաստուած (հազիւ թէ լինի հուն. κυρινος (< լատ. Quirinus) դիցանուան ազատ մեկնութիւնը)
Էջ 442, սյունակ 1 Էջ 442
ՀԱՄԲԱԿ (-ի, -աց) (ամբակ) «նորածին, մանուկ, տղա, որդի, զավակ, աշակերտ, թերուս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
Բաղադրություններ եւ ածանցյալներ
համբակաբար, համբակական, համբականալ, համբակատի, համբակել, համբակարեն
Էջ 443, սյունակ 1 Էջ 443
ՀԱՄԵՌՍ «նիհի բոյսի սերմ» (բս)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ունի հունարեն բառի ձեւ, բայց այդպիսի բառ չի հավաստված
Էջ 449, սյունակ 1 Էջ 449
ՀԱՍԻՄՈՆԱ «մի դեղաբույս» (բժշկական/բուսաբանություն)
Ստուգաբանություն (փոխառություն)
բուն աղբյուրը չի հավաստված (հունարեն կամ լատիներեն)
Էջ 450, սյունակ 1 Էջ 450
ՀԱՐ- «խփում, զարկում»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *per- «խփել, զարկել» ունի նաեւ *-g- եւ *-t- աճականներով ձեւեր
արմատից, որն ունի նաեւ *-g- եւ *-t- աճականներով ձեւեր
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հարուլ, հարուստ, հարուած, հարիչ, հարեւանցի(կ), հարուկ, հարհարել, ոտնահար, խորշակահար, կողահարել, խոյահարել, կացնահար, դիահար, եղջերուահար, երկնահար, ամսաթահար, հարեւանցիարեն, զարկանել
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
perti
«ավելով խփել (բաղնիքում), լողացնել»
հ. հնդկ.
prt-
ավ.
pərət-
«պայքար»
հ. իռլ.
orgaim
«խփել, սպանել, ավերել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 53-54; Pok. IEW 819
Էջ 457, սյունակ 1 Էջ 457
ՀԵՆԳ(Ն) (հենք) «ծաղր, հեծուկ, հակառակութիւն»
Ստուգաբանություն (անստույգ)
Կապ ունի՞ արդեօք հեծուկ բառի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հետ(ն)գնել, հենգնումն, հենգնական, հենգնի, հենգնաւոր, հեգնութիւն, հեգնական, հեգնաբար, հեգնանք, հեգնարեն
Տե՛ս նաեւ