Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՍՃԻ
«կերակուր, ճաշ»
Ստուգաբանություն (փոխառություն)
ԱՍՄԱՆԻԴԷ
«թրթուր»
(ԲՀ)
Ստուգաբանություն (փոխառություն)
ԱՍՊԱԿԱՆԻ
-եաց
«որսորդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
Փոխառութիւն իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի ճշտուած:
ԱՍՊՈՒՃԱԿ
«կեռնեխների ընտանիքին պատկանող` սոխականման մի թռչուն»
Ստուգաբանություն (փոխառություն)
բայց իրանական բուն ձեւը չի աւանդուած:
ԱՍՍԱԳ
«ամսի 17-րդ օր (նախնական իմաստը` «անվախճան (?)»
Ստուգաբանություն (փոխառություն)
նախնական իմաստը` «անվախճան (?)», բայց բուն աղբիւրը չի ճշտուած:
ԱՍՏ
II
«ուժ, զորություն, սաստկություն, կայունություն, հաստատություն, պնդություն, տոկունություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pasto-
«ամուր»
Ջահ. Աճառյանը (ՀԱԲ 1, 85) կցում է ազդ-ին, բայց սա թերեւս պետք է համարել բաղարկության արդյունք:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աստագույն,
աստիաագոյն,
աստետոր,
աստի,
աստին,
աստոյ,
աստու
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
հաստ
հայ.
հաստատ
հ. իսլ.
fastr
հ. անգլ.
fast
«ամուր, պինդ, հաստատուն»
Մատենագիտություն
ՀԱԲ 85
Տե՛ս նաեւ
ԱՍՏՈՒԱԾ
-ոյ
«աստված»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ansu-
«աստված, ոգի»
հ.-ե. արմատ՝ *diu-
«աստված»
միասնական վարկած չկա: Ամենից հավանական են երկուսը. ա) ծագում է հնդեւրոպական *ansu- «աստված, ոգի» (հմմտ. հ. հնդկ. ánila «կենսաշունչ», գ. *ansur «աստված, ոգի») եւ *diu- «աստված» հիմքերի բարդումով եւ -ած-ով, կամ այդ նույն *ansu- հիմքի եւ տուած «տվող» (հմմտ. գթած, ողորմած), ձեւի բաղադրությամբ. բ) ծագում է աստ- արմատից, որ հաստ արմատի տարբերակն է, բայց սխալմամբ միաց-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աստուածաբարբառ,
աստուածաբեր,
աստուածագէտ,
աստուածագիր,
աստուածախաւս,
աստուածախաւսել,
աստուածահար,
աստուածանշան,
աստուածեղէն,
աստուածական,
աստուածանի,
աստուածարել,
բազմաստուածեան,
երեքաստուածեան,
չաստուած
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ánila
«կենսաշունչ»
գ.
*ansur
«աստված, ոգի»
ԱՍՓՈՒՇ
«կալաբար, մի բույս՝ salicorma L.»
Ստուգաբանություն (անստույգ)
բարդութիւն -փուշ բաղադրիչով, բայց ի՞նչ է աս-:
ԱՏԵԱՆ
(-ի, -ից)
«ժողով, նիստ, ժողովասրահ, դատարան, դատաստան, հարցաքննություն, տաճարի բեմի առաջամաս, ժամանակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sed-
«նստել»
(անմիջական նախաձեւ՝ *sodin- կամ *sod- (+ եան))
Կա իրան. ծագման վարկած, բայց չկա համապատասխան վստահելի վկայութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ատենակալ,
ատենաքարշ,
ատենադպիր,
հանդիսատեան,
ատենընտիր,
ատենաբանել,
ատենախոսել,
ատենախոսութիւն,
ատենապետ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. խոլ.
suide (sodiam)
«նստելու տեղ, նստում»
լատ.
solium
«գահ, բազկաթոռ»
Մատենագիտություն
H. IF. Anz. 47;
Աճ. ՀԱԲ 287;
Ջահ. ՀԼՊ 146
ԱՏՐՃԱՆ(ԱԿ)
«կարճ հրազեն, ատրճանակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
իրանական աղբյուրից, բայց բուն ձեւը չի վկայված, հայերենում էլ 18-րդ դարից վաղ չի ավանդված, թեեւ ձեւը հնատիպ է
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։