Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 559 բառահոդված (էջ 7/56)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 80, սյունակ 1 Էջ 80
ԱՍՏԵԼ «նշանած ընտրել, աղջիկ ուզել» հաստիլ «նշանվել (աղջկա մասին)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
նույնը հաստել (հաստատել) բայի հետ՝ իմաստային նրբերանգով, որ վկայված է նաեւ հաստատել բայի համար: Այս ստուգաբանությամբ կասկածելի է դառնում խուռերենի ašti «կին» բառի հետ համեմատությունը (Ղափանցյան):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աստօղ
Մատենագիտություն
Lamberterie, REA 91-113
Տե՛ս նաեւ
Էջ 83, սյունակ 1 Էջ 83
ԱՐԱԳԻԼ (-ի, -աց) «ձկնկուլ, արագիլ՝ ciconia»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կասկածելի են ինչպես համեմատությունը հուն. πελαργός (Աճ. ՀԱԲ 1, 292) բառի հետ, այնպես էլ շումերական աղբյուրից բխեցնելու փորձը (Ղափանցյան)։ Աճառյանը հուն. բառի նախնական ձեւը համարում է *περαγλός եւ հայերենի հետ միասին բխեցնում է փոքրասիական աղբյուրից։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 292
Էջ 83, սյունակ 1 Էջ 83
ԱՐԱԼԵԶ -է (արալէզ, յարալէզ, առլէզ) «առասպելական էակ, որ լիզելով մեռել է կենդանացնում»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Սովորաբար համարվում է բաղադրված Արա կամ յար եւ լէզ բաղադրիչներով, բայց սա կարող է ժողովրդական ստուգաբանություն լինել
Էջ 84, սյունակ 1 Էջ 84
ԱՐԱՆԳՆՈՅՆ «մի կենդանի` մողես (՞)» (կենդանաբանական)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀράχνιον
Մառը իմաստը համարում է «մողես» եւ կապում է պ. rang «մողես» հազվադեպ բառի հետ, որ կասկածելի է համարում Աճառյանը
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
rang
«մողես» հազվադեպ բառ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 296
Էջ 85, սյունակ 1 Էջ 85
ԱՐԱՏ II (-այ) «արագիլ (՞)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *arədā- «(ծովային) մի թռչուն» (անմիջական նախաձեւ՝ *arōd/*arəd-)
Կասկածելի է -այ հոլովիչի պատճառով, որ բուն հայերեն հասարակ անունների համար անսովոր է
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ερωδιος
լատ.
ardea
«ձկնկուլ» (<*arəd)
սերբ.
rōda
«արագիլ»
Էջ 88, սյունակ 1 Էջ 88
ԱՐԴ II «այժմ, հիմա, այժմեան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ar- «հարմարեցնել» (անմիջական նախաձեւ՝ *art- (*rt-/*ar-))
արդ «ձեւ, կարգ» եւ արդ «այժմ» բառերի կապի համար հմմտ. հ. հնդկ. rtu «կարգ, կանոն, որոշակի ժամանակ, ժամկետ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արդի, արդէն, արդածին, արդատունկ, արդային, արդեայք, զարդիս, ցարդ, արդիական
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
άρτι
«հիմա, հենց հիմա, հենց նոր»
Մատենագիտություն
H. AG 423; Աճ. ՀԱԲ 309
Էջ 88, սյունակ 1 Էջ 88
ԱՐԴՆ «նիզակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Ավելի քիչ հավանական է համեմատությունը հուն. άρδις «նետի ծայր, տէգ» բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արդնընկէց, արդնակիր, արդնատէգ, արդնաւոր, երկարդնեայ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
ardas
«ձող (խրձեր չորացնելու համար)» (՞)
Մատենագիտություն
Pok. IEW 63; Hübsch. Arm. Stud. 11
Էջ 91, սյունակ 1 Էջ 91
ԱՐԿԱՌՄ «օձամարտ» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 91, սյունակ 1 Էջ 91
ԱՐԿՂ (-կեղ, -կաց) «արկղ, սնդուկ, գանձարկղ, դագաղ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ժող. լատ. arcla
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արկղակերտ, արկղագործ, արկղիկ, գանձարկղ, դրամարկղ, տոմսարկղ, արկղակալ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 322
Էջ 92, սյունակ 1 Էջ 92
ԱՐՀԱՄԱՐՀ «խոտելի, անարգ, արհամարհելի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. իրան. ahramarh(ī)
իրանական աղբիւրից՝ մ. իրան. ahramarh(ī) < *ādra (h)mrvya «աննշան համարուած, ստոր համարուած, արհամարհելի» < *ādram (h)mar «չնչին համարել» դարձուածից (ըստ Փերիխանեանի)։ Հնարաւոր է նաեւ կրկնաւոր կազմութիւն արհ-ից (< իրան. ahr)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արհամարհանք, արհամարհել, արհամարհելութիւն, արհամարհիչ, արհամարհոտ, արհամարհութիւն, դիւրարհամարհ, հեշտարհամարհ, արհամարժեալ, արհամարհական, արհամարհելի