Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 103 բառահոդված (էջ 7/11)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 279, սյունակ 1 Էջ 279
ԺԱՄ (-ու, մյուս հոլովները՝ -ի, -աց) «մեկ ժամ, եկեղեցական ժամասացություն, եկեղեցի, ժամանակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական žamān
Առանձնացված է իրանական žamān ձեւից՝ -ān եւ հայ. -ան ածանցների բաղարկմամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժամաբաշխ, ժամադէտ, ժամադիր, ժամադրել, ժամակալ, ժամալար, ժամապահ, ժամակոչ, ժամագիրք, ժամակարգութիւն, ժամատուն, ժամատեղի, յայնժամ, ցայնժամ, յորժամ, առժամայն, նոյնժամայն, գիշերաժամ, տարաժամ, դատարկաժամ, բարեժամ, ապաժամեան, ժամանց, ժամագործ, ժամացոյց, ժամասացութիւն, ժամասէր, ժամասիրութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 223
Տե՛ս նաեւ
Էջ 281, սյունակ 1 Էջ 281
ԺԵՐԺԱՐԺՈՂ (ժեր(ա)շարժող) «անշարժական»
Ստուգաբանություն ()
Առաջացել է «ժիր, շարժող» հոդվածի միացումից՝ ժիր-ի աղավաղմամբ
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 374
Էջ 283, սյունակ 1 Էջ 283
ԻԲԱԼԻ (ԲՀ) «ողբալի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ եբր. ōbēb «ողբալի, ողբ»
Ըստ Հ. Ամալյանի (ԲՀ 375) եբր. ōbēb «ողբալի, ողբ» բառի աղավաղված ձեւն է
Էջ 284, սյունակ 1 Էջ 284
ԻԷՐՈԹ (իերոթ) ««մորթ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ եբր. jor «մորթ»
Ըստ Հ. Ամալյանի՝ եբր. jor «մորթ» բառից:
Էջ 285, սյունակ 1 Էջ 285
ԻՄԷՆ «այս» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ, որ այլ ձեռագրերում կա իմն այս, այլ իմենայս, իմէն այս ձեւերով՝ «իմաստանալնարս» մեկնութեամբ.
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 376
Էջ 293, սյունակ 1 Էջ 293
ԼԵԶՈՒ (-ի, -աց, ուշ՝ նաեւ -ոյ) «լեզու (երկու իմաստով էլ)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dnģ'huā- «լեզու» նախաձեւերի խառնուրդով
հ.-ե. արմատ՝ *leiģ'h- «լիզել» նախաձեւերի խառնուրդով
առաջինի համար հմմտ. հ. հնդկ. jihvā, ավ. hizvā, հ. լատ. dingua, լատ. lingua, հ. իռլ. teng, գոթ. tuggo
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լեզուային, բանձրալեզու, լեզուանի, երկլեզու, լեզուանութիւն, նորալեզուաբան, լեզուատ, լեզուաբանութիւն, լեզուակ, լեզուագէտ, լեզուագար, լեզուագիտութիւն, լեզուագարիլ, լեզուագիտական, միալեզու, երեքլեզուեան, բազմալեզու, երկլեզուեան, բոցալեզու, զառնալեզու, ծանրալեզու, համալեզու
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
jihvā
ավ.
hizvā
հ. լատ.
dingua
լատ.
lingua
հ. իռլ.
teng
գոթ.
tuggo
Մատենագիտություն
H. AG 452; Աճ. ՀԱԲ 272
Էջ 300, սյունակ 1 Էջ 300
ԼՈՅԾ (լոյծ «քանդում, քակում, արձակում») «լոյծ, հեղուկ, հեղուկային»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *leug- «կոտրել, խախտել»
Աճառյանը (ՀԱԲ 2, 293-294) բխեցնում է *leu-/*lou- արմատից՝ *-ge/o մասնիկով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լուծանել, լուծումն, լուծութիւն, լուծանք, անլոյծ, դժուարալոյծ, զատելոյծ, անդամալոյծ, դիւրալոյծ, անլուծակի, լուծողական, լուծարք, անլուծելի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
rujáti
«կոտրում է, ջարդում է»
հ. անգլ.
tolūcan
«քայքայել, կործանել»
լիտվ.
laučti
«կոտրել»
Մատենագիտություն
Pok. IEW 686; Ջահ. ՀԼՊ 136; Աճ. ՀԱԲ 293-294
Էջ 301, սյունակ 1 Էջ 301
ԼՈՐՏՔ «անդամալծկում, ջղաձգութիւն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *lerd- «ծռել» (անմիջական նախաձեւ՝ *lord-sk-)
բնիկ հնդեւրոպական՝ *lord-sk- ` *lerd- «ծռել» արմատից։
Զուգաբանություններ այլ լեզուներում
գաել.
lurc
«կաղ ոտք»
գաել.
lorcach, lurcach
«կաղ» <*lord-sk
հուն.
λορδός
«կթուած»
հ. վ. գ.
lerz, lurc
«ձախ»
հ. անգլ.
lort
«ծուռ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 299
Էջ 313, սյունակ 1 Էջ 313
ԽԱՄԱԼԱՒՆ (խամալուն) ««մի բույս» (լատ. chamaeleon)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. xamālyun
փոխատու լեզու՝ հուն. χαμαιλέων
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 323
Էջ 371, սյունակ 1 Էջ 371
ԿԱԹ II «պղինձ» (ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
կաթսայ բառի կրճատ ձեւը՝ դարձած գիտաբառ։
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 383