Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԴԻ
I
(-ոյ)
«դիակ, շաղիղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dheu-
«անհետանալ, մեռնել»
(անմիջական նախաձեւ՝ *dhuīto-/*dhuēi-)
հիմքից, որ գալիս է արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դիտապաստ,
դի(ա)թաւալ,
դիազերծ,
դիակալ,
դիակապուտ,
դիահանք,
դիակն,
դիազննություն,
դիակառք,
դիահերձել,
դիահերձում
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ.
dīth
«վերջ, մահ»
հ. անգլ.
dwīnan
«հանել, անհետանալ»
լիտվ.
dīsti
«հանգչել, մարել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 666;
Pok. IEW 261
ԴԻՒԹ
-ի, -աց, ուշ՝ նաեւ -ից
(դութ «իմաստուն»՝ ԲՀ)
«կախարդ, վհուկ, դյութական, կախարդական»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dheu-
«ծուխ»
հմմտ. հուն. θυτνης եւ (θυτηρ) «զոհամատույց, քուրմ» բառի իմաստի տիպի նախնական իմաստով։ - Ջահ.։ Հազիվ թե հին փոխառություն լինի հունարենից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դութել,
դիւթութիւն,
դիւթական,
ալիւրաղիւթ,
զարեդիւթ,
չարադիւթ,
դիւթիչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
θυτνης, θυτηρ
«զոհամատույց, քուրմ»
ԵՂԵԲՈՐՈՍ
(եղբորոս, ղեբերոս, ղեբորոս, եբորոս, եբուրոս սխալմամբ` եղդորոս)
«մի բոյս` դանձլամեր, խարբախ, քրիստոսածաղիկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ελλέβορος
Մատենագիտություն
H. AG 348;
Աճ. ՀԱԲ 17
ԵՂԻՃ
(աղիճ, աղիջ, եղինջ, աղինջ, աղինճ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունի հնդեւրոպական *(s)kel- «կտրել» արմատի հետ՝ *klidio- (որպես «կտրող, ծակող»):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղիճիկ
ԵՐԱՄԱՂ(Ի)
(երամող)
«տղայախումբ (?)»
Ստուգաբանություն (անստույգ)
Եթէ ճիշտ է երամող տարբերակը (Նարեկացի, «Տաղեր եւ գանձեր», 1981, էջ 89), որ կարող է կազմուած լինել *երամիլ «խմբուել» բայից, ապա երամաղ-ը երամող դերբայական ձեւի աղաւաղումն է
ԶԱՆԳԱԿ
(զանկակ)
«զանգ, զանգակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *zangak
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զանգականի,
զանգակագանչ,
զանգակաձայն,
զանգակատուն,
զանգակել,
զանգակաձեւ,
զանգակածաղիկ
Մատենագիտություն
H. AG 149;
Աճ. ՀԱԲ 79
Տե՛ս նաեւ
ԶԱՐԱԶՈՒՔ
«մի ծաղիկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. zar
«ոսկի»
պ. zar «ոսկի» եւ հայ զուգ > բ. զուք:
ԶԱՐՏԱԳՈՅՆ
(զարտագուն)
«մի դեղին ծաղիկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. zardgōn
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 84
ԶԵՌԱՆԴ
«մետաղի խարամ»
(բբ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԶՄԲԱՂ
(զմբադ)
«հոգս, մտատանջություն, վայելք (՞)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *al-
«թափառել, մոլորվել, հուզվել»
բաղկացած լինի զ- ածանցից եւ հնդեւրոպական ծագման (ը)մբ-ամբ- (ամբողջ բառում) եւ *ալ-*al- «թափառել, մոլորվել, հուզվել» բաղադրիչներից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զմբաղիլ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։