Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 699 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 539, սյունակ 1 Էջ 539
ՄՈՒՆՁ I «խոսք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mun- «բնաձայնական արմատ» (անմիջական նախաձեւ՝ *munkio-)
Աճառյանը ՀԱԲ (3, 359) համարում է բնաձայնական կազմություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մնջել, մնջին
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. múnjati «ձայն է արձակում»
հուն. mukáomai «բառաչել, մռնչալ, որոտալ»
ռուս. мычать «բառաչել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 359
Տե՛ս նաեւ
Էջ 539, սյունակ 1 Էջ 539
ՄՈՒՆՁ II «հիմար»
Պատկերավոր կազմություն (թերեւս)
թերեւս *մու-ից (հմմտ. նաեւ մունջ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մունջել (-անալ)
Տե՛ս նաեւ
Էջ 539, սյունակ 1 Էջ 539
ՄՈՒՆՋ «մունջ, անխոս, համր, լուռումունջ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mu- «բնաձայնական արմատ» (անմիջական նախաձեւ՝ *mundhio-)
Աճառյանը (ՀԱԲ 3, 359) տալիս է *mundyo- նախաձեւը, որ կասկածելի է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մնջիկ, մնջուկ
Նոր՝
մնջկատակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. mutus «համր»
հայ. մունջ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 359
Էջ 539, սյունակ 1 Էջ 539
ՄՈՒՆՖԱՄԱԴԵՃ «եփած գինի»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. mayfuxtaj
Բուն աղբյուրն է պարսկերեն may puxta-ն:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 359
Էջ 539, սյունակ 1 Էջ 539
ՄՈՒՇԱԲԱԽ
Ստուգաբանություն
Տե՛ս նաեւ
Էջ 539, սյունակ 1 Էջ 539
ՄՈՒՇԱՄԱՅ (փխնկ. մուշամպայ) «մոմլաթ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. mušamma‘
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 360
Էջ 539, սյունակ 1 Էջ 539
ՄՈՒՇԱՊԱՔ «ճյուղահյուս խոպոպ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. mušabbak
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 360
Էջ 539, սյունակ 1 Էջ 539
ՄՈՒՇԹԱՐԻ (մուշտարի) «Լուսնթագ, Յուպիտեր (մոլորակ)» (աստղաբաշխական տերմին)
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. muštarī
Մատենագիտություն
H. AG 265; Աճ. ՀԱԲ 360
Էջ 539, սյունակ 1 Էջ 539
ՄՈՒՇԻԼ «ընկղմվել»
Ծագումն անհայտ է
Էջ 539, սյունակ 1 Էջ 539
ՄՈՒՇԿ (-ոյ) «բուրավետ մի յուղանյութ, մշկատու կենդանի, մշկատու բույս»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. mušk
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մշկահամ, մշկապորտ, մշկալից, հրամուշկ
Նոր՝
մշկահոտ, մշկաբույր, մշկընկույզ
Մատենագիտություն
H. AG 196; Աճ. ՀԱԲ 360