Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 696 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 536, սյունակ 1 Էջ 536
ՄՈՒԻԼ I «ծուխ, առկայծում»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *smel- «դանդաղ եւ ծխալով վառվել, մարմրել, մլմլալ» (անմիջական նախաձեւ՝ *smōl-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մլմուռ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հոլ. smeulen «դանդաղ այրվել, մլմլալ»
մ. անգլ. smolder «ծուխ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 352
Էջ 537, սյունակ 1 Էջ 537
ՄՈՒԼ II (բ. մուղ) «աղում, աղալը, սեղմում, ճզմում»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mel- «մանրել, խփել, աղալ» (անմիջական նախաձեւ՝ *mōl-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մլաղաց, մլմել, մամուլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. μύλος «ջրաղաց, երկանք»
հ. վ. գ. muljan «մանրել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 225
Էջ 537, սյունակ 1 Էջ 537
ՄՈՒԼՈՒԽ «մի բույս՝ atriplex foetida»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. malūx
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 352
Էջ 537, սյունակ 1 Էջ 537
ՄՈՒԼՔ հգն. -եր «ունեցվածք, տիրապետություն, իշխանություն»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. mulk
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մլքել, մլքատէր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 352
Էջ 537, սյունակ 1 Էջ 537
ՄՈՒԽ I (-ոյ) «ծուխ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *smukh- «ծխել, ծուխ» (անմիջական նախաձեւ՝ *smeukh- (*-g(h))-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մխախառն, թանձրամուխ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. σμύχω «դանդաղ այրել»
հոլ. smoken «ծխել»
հ. անգլ. smoke «ծուխ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 353; Pok. IEW 971
Տե՛ս նաեւ
Էջ 537, սյունակ 1 Էջ 537
ՄՈՒԽ II «մխում, սուզում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *meukh- «սահել, սահուն, լպրծուն» (անմիջական նախաձեւ՝ *(s)meuk/g-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մխել, մղխել, մխած, մխոց, մխուն, ձեռնամուխ, դաշտամուխ, միջամուխ, բնամուխ, հոգեմուխ, խառնամուխ, ջրմուխ, մխրճիլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. μυχός «ներքնամաս, խորք»
հ. իսլ. smjúga «ներս սողոսկել»
հ. անգլ. smūgan «ներս թափանցել»
լիտվ. smùkti «ցած սահել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 353-354
Էջ 537, սյունակ 1 Էջ 537
ՄՈՒԽԱԼԼԱՍԱ (մուղալլասա) «մի բույս»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբերեն (՞) (բուն ձեւը չի հավաստված)
Էջ 537, սյունակ 1 Էջ 537
ՄՈՒԽԱՏՐԱՅ (մուխադրայ) «վտանգավոր»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. muxātara
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 354
Էջ 537, սյունակ 1 Էջ 537
ՄՈՒԽԹԱՍԻԲ «շուկայի հսկիչ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. muhtasib
ավելի վաղ՝ մութսիբ «հարկահավաք»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 354
Էջ 537, սյունակ 1 Էջ 537
ՄՈՒՃԱՆԵԼ (-մոյծ) «մուծել, մտցնել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)meug- «սահել, սողոսկել» (անմիջական նախաձեւ՝ *(s)mug-)
արմատից։ Աճառյանը (ՀԱԲ 3, 343) միացնում է մուտ- արմատի հետ՝ առանց նկատի ունենալու, որ այս դեպքում չի բացատրվում մուծ/մոյծ հերթագայությունը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մուծումն, մուծիչ, մուծիկ, ստորամույծ, եկամույծ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ. smjúga
հայ. մուխ
հայ. մխել
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 139; ՀԱԲ 343