Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված · Էջ 694 / 764
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 733, սյունակ 1 Էջ 733
ՏՈՐԳ «ոստայն, սարդոստայն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *deru- «փայտ» (անմիջական նախաձեւ՝ *doru-)
հ.-ե. արմատ՝ *dorgh- «բռնել» (անմիջական նախաձեւ՝ *dōrgh-so+ակ)
կարելի է իրոք միացնել հնդեւրոպական *doru- «փայտ» հիմքին, որից ծագում է տարգալ բառը կամ տրցակ-ի հետ միասին բխեցնել *dorgh- «բռնել» արմատից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 422
Տե՛ս նաեւ
Էջ 733, սյունակ 1 Էջ 733
ՏՈՐՄ II «?»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տորմակերպ
Էջ 733, սյունակ 1 Էջ 733
Տ(Ո)ՐՈՄԵԼ (տորորել) «տորորել, ճմռել»
Ստուգաբանություն
հ.-ե. արմատ՝ *der- «քերթել, ճեղքել, պատռել»
հ.-ե. արմատ՝ *ter- «պտտելով տրորել, շփել» իրանական միջնորդությամբ
Իմաստային առումով քիչ հավանական է բխեցումը հնդեւրոպական *der- արմատից, որից հայ. տոռ «կոշտուկ» եւ տեռ «շղարշ»։ Բավարար հիմնավորում չունի նաեւ միջնորդական (իրանական միջնորդությամբ) բխեցումը *ter- բառից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տրոսանք, տորոսանք, տրոր, տրորել
Տե՛ս նաեւ
Էջ 734, սյունակ 1 Էջ 734
ՏՈՐՏ «մրուր, դիրտ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. durd
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տորտնուկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 423
Էջ 734, սյունակ 1 Էջ 734
ՏՈՐՐ «ճյուղ, խաղողի որթի թեւ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *der- «քերթել, ճեղքել» ձայնդարձային տարբերակ
տարր բառի ձայնդարձային տարբերակը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տորրել, տորրանոց, կարծրատորր
Էջ 734, սյունակ 1 Էջ 734
ՏՈՒԱՅՏԵԼ «տառապել»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *dāu-/du- «այրել, տանջել»
Կապ ունի՞ հնդեւրոպական *dāu-/du- «այրել, տանջել» արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տուայտանք, տուայտութիւն
Էջ 734, սյունակ 1 Էջ 734
ՏՈՒԱՅՐ (տուառ, տըվար) «վարձանք, ամուսնու նվեր կնոջը»
Փոխառություն
Աղբյուր՝ հ. ֆրանս. douaire
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 424
Էջ 734, սյունակ 1 Էջ 734
ՏՈՒԱՐ (ուշ՝ դուար, դովար) «տավար»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dīpǝro- «արջառ, զոհաբերվող կենդանի» (անմիջական նախաձեւ՝ *dipro)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տուարած, տուարածական, տուարածափակ, Տուարածատափ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ. zebar «զոհվող կենդանի»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 424
Էջ 734, սյունակ 1 Էջ 734
ՏՈՒԲԻ (տուբիի) «եգիպտական օրացույցի ամիսներից մեկը»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. τυβί
Մատենագիտություն
H. AG 385; Աճ. ՀԱԲ 425
Էջ 734, սյունակ 1 Էջ 734
ՏՈՒԳԱՏ (տուկատ) «մի դրամ»
Փոխառություն
Աղբյուր՝ իտալ. ducato
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 424