Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
-ԱՐԷՆ
(-երէն)
«փոխարէն, աւրէնսերէն, հեթանոսերէն, ողբերէն, ստամբակերէն, քրիստոսերէն, հրէարէն (հրէայերէն, հռովմէարէն) (հռոմմարէն, հռովմերէն), պարթեւարէն, քաղդէարէն, ասորերէն, հայերէն, յուներէն»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Առկա է երկու վարկած. ըստ մի շարք հայագէտ-իրանագէտների (Հիւբշման, Նիբերգ, Լիդեն եւ ուրիշներ)՝ ծագում է -աւրէն-ի համար հիմք ծառայած ašdēn «կերպ, եղանակ» բառի adēn տարբերակից։ այս ենթադրութիւնն ունի երկու թոյլ կողմ, առաջին՝ եթէ -աւրէն-ը անկախ գործածւում է հայերէնում, ապա արէն անկախ տարբերակ չկա. երկրորդ՝ համոզիչ կերպով չի լուծւում -ա-րէն-ի -երէն տարբերակի հարցը. վերջինիս համար ենթադրւում է -ե-ով կամ ի-ով հիմք, բայց -երէն-ով բառերի մէջ այդպիսի նախնական հիմքային ձեւ չի հայտնաբերւում (ինչու՞, օրինակ, ողբ, -ոյ բառից պէտք է կազմվէր ողբերէն ձեւը). գոյութիւն ունեցող հեթանոսաւրէն - հեթանոսերէն զուգահեռ ձեւերից երկրորդն ունի -երէն տարբերակը եւ ոչ -արէն-ը. հաւանականութիւն չունի նաեւ այն վարկածը, ըստ որի -արէն/-երէն-ը կազմուած է -ար/-եար եւ -էն տարրերից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փոխարէն,
աւրէնսերէն,
հեթանոսերէն,
ողբերէն,
ստամբակերէն,
քրիստոսերէն,
հրէարէն,
հրէայերէն,
հռովմէարէն,
հռոմմարէն,
հռովմերէն,
պարթեւարէն,
քաղդէարէն,
ասորերէն,
հայերէն,
յուներէն
-ԱՐԻՄ
(-երիմ)
«հաւատարիմ, մտերիմ, ոխերիմ (ոխորիմ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հիմքերի բնոյթը բանալի չի տալիս հարցի լուծման։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաւատարիմ,
մտերիմ,
ոխերիմ,
ոխորիմ
-ԱՑՈՒ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմուած է -աց հիմքային տարրից եւ -ու ածանցից` հետո տարածուելով ոչ -աց-ով հիմքերի վրայ. -աց-ի համար հմմտ. սեռ.-տր. աչաց-աչացու. անց. կատ. կենդանաց-(այ) - կենդանացու. նկատելի է յատկապէս պատճառական բայաձեւերի եւ -ացու ածանցի հիմքային ու իմաստային մերձաւորութիւնը` հարսնացուցանել հարսնացու:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աչացու,
ապականացու,
ապրացու,
խաղաղացու,
կենդանացու,
հարսնացու,
մահացու,
մարտացու
Տե՛ս նաեւ
-ԱՒԱՆԴԱԿ
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -βandak
Իրանական ծագում ունի. -աւանդակ-ը գալիս է իրան. -βandak բաղադրիչից (հմմտ. -(ա)ւանդ), որ համաբանութեամբ տարածուել է նաեւ հայ. բարձրաւանդակ (բարձր բնիկ հիմքով) ձեւի վրայ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բարձրաւանդակ,
գահաւանդակ,
սարաւանդակ
Տե՛ս նաեւ
-ԱՒԹ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ti-
ածանց
Անկասկած, -թ- տարրը ծագում է հ.-ե. *-ti- ածանցից, բայց -աւ-ի ծագման հարցը միանշանակ լուծում չունի. այն կարող է գալ *-au-ից (Մէյե. հմմտ. *-eu-ti > -ոյթ), *-ap-ից (Շարպանտիէ. հմմտ. հ.հնդկ. jñapti «իմացութիւն») կամ *-ak-ից (Գորդել որ ենթադրում է *-ak-ye- > աչ- եւ *-ak-ti- > -աւթ անցումներ). հնարաւոր է նաեւ ւ-ի նոյնպիսի յաւելում, ինչպէս յատանեմ- յաւտ տիպի դէպքում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծանաւթ,
այլեւ,
թերեւս,
աղաւթ-ք,
ամաւթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ.հնդկ.
jñapti
«իմացութիւն»
Մատենագիտություն
Մէյե. None;
Շարպանտիէ None;
Գորդել None
Տե՛ս նաեւ
-ԱՒՂ/-ՈՂ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *tel-
հ.-ե. արմատ՝ *tlo-
թեմատիկ ձեւ
Դերբայական այս ածանցի -աւղ տարբերակը ծագում է հ.-ե. *-tel- ածանցի թեմատիկ *-tlo- ձեւից` նախորդող *-ā-ով կամ *-ə-ով. հմմտ. *-g'enə-tlo- > ծնաւղ. -ող տարբերակը կամ -աւղ-ի վաղ մենաբարբառացած ձեւն է (աւ > ո. հմմտ. ուշ աւ > օ), կամ, թերեւս, գալիս է մի այլ աղբիւրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առնաւղ,
ասացաւղ,
գիտաւղ,
որկաւղ,
ստացաւղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
-ώλης
Մատենագիտություն
Schwyzer 1946, 49-58
-ՈՂ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-olo-
(անմիջական նախաձեւ՝ *-a-)
ցական ձեւերի հետ՝ μαινόλης «մոլեգնող», φαινόλης (լատ. paenula) «մի տեսակ թիկնոց» (հ.-ե. *-olo- /-a-), վերջին դեպքում պետք է ենթադրել -աւղ եւ -ող ձեւերի բաղարկություն. դերբայական այս ածանցից թերեւս տարբեր է այն -ող-ը, որ հանդիպում է ձախող, յաջող, նաեւ խճող ձեւերում, որոնք հանդես են գալիս որպես բայահիմքեր՝ խճողել, ձախողել, յաջողիլ. անհնար չէ սրանց ծագումը ուրարտ. -ul- (իմա՛ -ol-) ածանցից (հմմտ. ter-terul- «դնել») (Ջահուկյան, 1987, 438):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձախող,
յաջող,
խճող
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
μαινόλης
«մոլեգնող»
լատ.
paenula
«մի տեսակ թիկնոց»
հուն. φαινόλης-ից
Մատենագիտություն
Ջահուկյան 438
-ԱՆ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-men
(անմիջական նախաձեւ՝ *-mn-)
ձայնդարձային ձեւ
Ինչպես ցույց է տալիս մրջիւն-մրջման, գոջիւն-գոջման, այլեւ իրանական ծագմամբ պաշտամն-պաշտաման ձեւերի l (ն-ից առաջ) /մ (ձայնավորից առաջ) հերթագայությունը, -ն-ը ծագել է հ.-ե. *-men ածանցի *-mn- ձայնդարձային ձեւից՝ նախորդող -ա- ձայնավորով: հմմտ. զգամ -զ-գա-ն: հետագայում համաբանությամբ տարածվել է այլ հիմքերի վրա: ավելի քիչ հավանական է -նի-ի *-tnos ձեւից ծագելու վարկածը (Greppin, 1973, 61), եթե նկատի առնենք իմաստային տարբերությունը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գեղան,
գողան,
գործան,
զգան,
կտրան,
կրան
Մատենագիտություն
Greppin 61
-ԱՐԷՆ
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ միջին իրանական abδēn
«կերպ, եղանակ»
Ծագում է արէն բառից, որի աղբյուրն է միջին իրանական abδēn «կերպ, եղանակ» բառը: թերեւս սրա տարբերակն է -արեն-ը (տե՛ս):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ազատարէն,
արքայարէն,
ինքնարէն,
հայարէն,
հմտարէն,
քաջարէն
Տե՛ս նաեւ
-ԱՏՈՐ
(-ՈՒՈՐ)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bher-
«կրել, բերել»
(անմիջական նախաձեւ՝ *bhor-)
ձայնդարձային ձեւ
Ծագում է հ.-ե. *bher- «կրել, բերել» (այստեղից հայ. բերել) արմատի ձայնդարձային *-bhor- ձեւից՝ նախորդող *-ā/ə- հիմքային տարրով՝ *medə-bhorā (բարդություն) > մտաւոր. հետագայում -ա-ն դարձել է հոդակապ եւ տարածվել նաեւ նախկին ոչ *-ā/ə-ով հիմքերի վրա. զինուոր, վարձուոր ձեւերը առաջացել են զէնու-ւոր, վար-ձու-ւոր ձեւերից (հմմտ. զէն, -ու, վարձ, -ու, որոնք իրանական փախառություններ են):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղեղնաւոր,
բանաւոր,
լուսաւոր,
մեղաւոր,
մտաւոր,
զինուոր,
վարձուոր
Մատենագիտություն
Meillet 165
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։