Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ող» որոնման արդյունք՝ 1700 բառահոդված
· Էջ 69 / 170
ԽՈՒԼԻՆԶ
(խողինջ, կողինջ, կուղինջ)
«ուռուցք»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. qulinj
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 416
ԽՈՒՃ
(խունջ)
«խրտվիլակ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)keud-
«նետել, հալածել»
(անմիջական նախաձեւ՝ *khudio-)
*k>*kh անցումով
այս նույն *(s)keu- արմատի *-k աճականով ձեւից է ծագում հ. վ. գ. sciuhen, գ. scheuchen «վախեցնել» բայը. (խրտվիլակ-ը նշանակում է «խրտնեցնող, վախեցնող»)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խուճիճ,
խունջիճ,
խնջակ,
խունջակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
cōdati «քշում է, ստիպում է»
հ. հնդկ.
skundatē «շտապում է»
հ. վ. գ.
hossen, hotzen «արագ վազել»
ԽՈՒՄԲ
-ի, -ից
«հավաք, բազմություն, խումբ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *keu-p-
«կոյտ»
(անմիջական նախաձեւ՝ *khu-m-p-)
*keu- «ծռել, թեքել» հիմքից
Ձեւով աւելի մօտ են նոյն արմատից կազմուած *kumb(h)-ից ծագող ձեւերը, բայց դրանք ունեն «աման» իմաստը: Կասկածելի է նաեւ *kem- «սեղմել» արմատից ծագելու վարկածը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խմբել,
աշխարհախումբ,
համախումբ,
միախումբ,
ամենախումբ,
աղբախումբ,
տանախումբ,
մեծախումբ,
բազմախումբ,
երամախմբել,
խմբանկար,
խմբապետ,
խմբագրութիւն,
խմբագրական,
խմբագրատուն,
խմբագրապետ,
խմբագրել,
խմբերգ,
արձանախումբ,
զօրախումբ,
նաւախումբ
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. իռլ.
cuan «բազմութիւն, կոյտ» (<*koup-nā-)
լիտվ.
kaũras «կոյտ»
հուն.
κωμος «բազմութիւն»
ԽՉԼԻԿ
հգն. -եր
««խաղողի ուռ» (ողկույզներով եւ տերեւներով հանդերձ)»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ թուրք. -lik
(թերեւս)
«ածանց»
թուրքերենից փոխառված -lik ածանցով կազմություն:
ԽՌԻՉ
«խոխոռոց»
Բնաձայն
Բնաձայնական կազմություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խռչակ,
խրճակ,
խռչափող,
խռչոտիլ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 427
ԽՈՒՆՁԱՆՆ
(-ունք)
«սրնքոսկր, ողնք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)ker-
«պտտել, ծռել»
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *(s)ker- «պտտել, ծռել» արմատի հետ:
ԽՈՊ-
«խռռալը»
Բնաձայն
Բաղադրություններ՝ խոպոտ, խոպող: Բնաձայնական կազմություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոպոտ,
խոպող
ԽՈՏՈՒՄ
(ըստ ոմանց՝ խոտումն «ուռուցք»)
«ադամախնձոր, խոչափողի ցցված մասը»
Ստուգաբանություն (՞)
Կապ ունի՞ բրբ. խոճիկ (կոճիկ) բառի հետ:
Տե՛ս նաեւ
ԽՏԻՂ
(բրբ. խստուտ, խստոռ, խտիկ)
«գրգիռ, մարմաջ, խտղտանք, խուտուտ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *k"ed-
«խայթել, ծակել, սրել, մղել, խթանել, դրդել»
(անմիջական նախաձեւ՝ *k"hēdilo-)
՞
Արմատը թերեւս պատկերավոր-բնաձայնական բնույթ ունի, եւ նման ձեւեր տարածված են նաեւ ոչ հնդեւրոպական լեզուներում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խտղտել,
խտղտանք,
խտղտումն,
խտղտելի,
խստողումն,
խստողտիլ,
խստողոտել,
ակնախստիղ,
ակնախստիտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. խլ.
hvot «մղում, խթանում, դրդում»
հ. վ. գ.
(h)wezzen «գրգռել, բորբոքել, սրել»
ֆինն.
kutittaa «խտղտել, խուտուտ ածել»
Մատենագիտություն
Ջահուկյան, ՕԻԴՊԱՅ 140
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։