Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 807 բառահոդված (էջ 69/81)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 659, սյունակ 1 Էջ 659
ՌՈՔՈՒՆ (այլ ձեռ. ռոքսոն) «մահմեդականների համար սրբազան մի քար» (կրոն.)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. rukn
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 149
Էջ 662, սյունակ 1 Էջ 662
ՍԱԴՐԵԼ (սադիր) «հորդորել, դրդել, համարել, թվել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սադրանք, սադրիչ, չարասադիր
Էջ 662, սյունակ 1 Էջ 662
ՍԱԹ (-ի, -աց) «սաթ, բուստ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *k’at- n-ի համար վերականգնվում է «պայքարել» իմաստը, բայց կա նաեւ բրետ. kadr բառը «գեղեցիկ» իմաստով, իսկ հ. բրետ. kadros-ի համար վերականգնվում է *k’ad- «փայլել» արմատ
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *k’at-, n-ի համար վերականգնվում է «պայքարել» իմաստը, բայց կա նաեւ բրետ. kadr բառը «գեղեցիկ» իմաստով, իսկ հ. բրետ. kadros-ի համար վերականգնվում է *k’ad- «փայլել» արմատ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սաթնուկ, սաթթեբրունի
Էջ 663, սյունակ 1 Էջ 663
ՍԱԿԻ «համախոհ» ((բբ))
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 665, սյունակ 1 Էջ 665
ՍԱՂՄՆ -ն (սեռ. սաղման) «սաղմ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *k'el- *-mo կամ *-men- ածանցով
Ըստ ածանցի (*-mo կամ *-men-)՝ ենթադրելի է հնդեւրոպական ծագում, բայց սաղ-ի համար համապատասխան զուգահեռներ չկան: Թերեւս առանձնակի կանգնած հնդեւրոպական *k'el- տիպի արմատից սնվող ձեւ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սաղմնաթափութիւն, սաղմնազգեստեալ, սաղմնաբոյն, սաղմ(ե)լ, սաղմնանալ, սաղմնարան, սաղմնաբանական, սաղմնաբանութիւն
Էջ 666, սյունակ 1 Էջ 666
ՍԱՅԼ (-ի, -ից, նաեւ՝ -ով, -աւք) «սայլ, Մեծ արջ եւ Փոքր արջ համաստեղությունները, հյուսիսային բեւեռ, հյուսիս, առանցք, մի եղանակ» (աստղագիտական)
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *k’at-
փոխատու լեզու՝ փռյուգ. *satilia
հնդեւրոպական *k’at- արմատից.
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σατιλα
««Մեծ արջ եւ Փոքր արջ համաստեղություն»»
հուն.
σατινη
««մարտակառք»»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 169; Ջահ. ՀՀՀԼ 117-118
Էջ 667, սյունակ 1 Էջ 667
ՄԱՆԳԱՍՏԵԼ «նախատել, արհամարհել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սանգաստական, սանգաստակ, սանգաստանք
Էջ 667, սյունակ 1 Էջ 667
ՄԱՆԴՈՒՂՔ (-ոց) ((սանդուխ-ք, սանդուխդ, սանդուխս, սանդուղի, սանդուխտ), ուշ` -ոց) «սանդուղք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *skand-
Հնդեւրոպական ծագման վարկածը` *skand-ից (Տերվիշյան), կասկածելի է եւ՛ ըստ հայերենի հնչյունական օրինաչափությունների (*sk-ի դիմաց ս-), եւ՛ ըստ բերված զուգահեռների համեմատության. չի բերված Pok. IEW-ում, բայց ավելի հավաստի վարկածներ չկան:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սանդղաձեւ, սանդղամատն, սանդղատեսակ, սանդղականույց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
skándati
«ցատկում է, ժայթքում է»
հ. խոլ.
scenlim
«ցատկում եմ»
Էջ 675, սյունակ 1 Էջ 675
ՍԵՂԱՆ (-ոյ, -աւք) «սեղան, հացկերույթ, զոհասեղան, խաչ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *k'el- «ծածկել, պատել կամ թեքել, հակել»
հազիվ թե բնիկ հնդեւրոպական՝ *k'el- «ծածկել, պատել» կամ *k'el- «թեքել, հակել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սեղանաւոր, սեղանակից, սեղանայարդար, սեղանագերծ, համասեղան, սեղանապետ, սեղանատամ, սեղանատուն
Էջ 678, սյունակ 1 Էջ 678
ՍԹԱՐ I «սթար, համետ, ձիու ծածկոց»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. sitār
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սթարել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 210