Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եղ» որոնման արդյունք՝ 1998 բառահոդված
· Էջ 69 / 200
ԹՈՅԼ
(թոյլ), -ոյ, -ի, -ից
«թույլ, մեղկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *tel-
«բարձրացնել, կրել, տանել. համբերել»
(անմիջական նախաձեւ՝ *tolio-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թույլանդամ,
թույլատարագ,
թույլտվութիւն,
թուլամորթ,
թուլանալ,
թուլատարր,
նոր՝ թուլակազմ
Նոր՝
թույլատրել, անթույլատրելի
թույլատրել, անթույլատրելի
Զուգաբանություններ այլ լեզուներում
իռլ.
tláith «թույլ, մեղմ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 153
ԹՈՅՆ
(թիւն), -ի, -աց, ուշ՝ նաեւ -ից
«թույն, մահադեղ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *steu-
«խտանալ, թանձրանալ»
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *steu- «խտանալ, թանձրանալ» արմատի հետ, որտեղից՝ հուն. στυφιο «թանձր լինել, սեղմել» (*steu-)> «տտիպ, կծու», στυγος «ատելի բան» (*teu-no-, *tou-no- > թոյն՞)։ Անհավանական է նաեւ Աճառյանի ստուգաբանութիւնը հուն. κτείνω «սպանել» բայի հետ ունեցած կապի մասին (որպես «սպանիչ»)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թունաւոր,
թիւնաւոր,
թունել,
թունալից,
թունամուխ,
թիւնաբեր,
թիւնաբուխ,
ապաթոյն,
դառնաթոյն,
չարաթոյն,
իժաթոյն,
հրաթոյն,
եռաթիւնեալ
Մատենագիտություն
ՀԱԲ 670-671
ԹՈՅՐ
«գույն, երանգ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թոյրաբոխ,
թիւրաբոխ,
գեղեցկաթոյր,
սպիտակաթոյր,
լուսաթոյր,
ծիրանաթոյր,
ձիւնաթոյր,
արջնաթոյր,
քաջաթոյր
ԹՈՆԾ
I
«խեղ, հաշմանդամ»
Ծագումն անհայտ է
ԹՈՌ
II
«թաց, խոնավ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)ter-
«անմաքուր հեղուկ»
(անմիջական նախաձեւ՝ *tor-s-)
«անմաքուր հեղուկ» արմատից, որտեղից նաեւ՝ թորել, թրել, թր-ջ-ել, թուրմ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թորել,
թրել,
թրջել,
թուրմ
ԹՈՐ
I
«հոսում, հոսք, հոսանք, կաթում, արցունք, աչքի ճպուռ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)ter-
«անմաքուր հեղուկ»
«անմաքուր հեղուկ» արմատից, որտեղից նաեւ՝ թրիք, թուրմ, թարախ, թուրջ, թոռ «թաց, խոնավ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թորել,
թորթորել,
թորթորումն,
արիւնաթոր,
արտասուաթոր,
մշտաթոր,
արտաթորիլ,
ցողաթորիլ
Նոր՝
թորակ
թորակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
նորվ.
stor «քայքայում, նեխում»
բուլղ.
toro «գոմաղբ, թրիք»
Մատենագիտություն
Pok. IEW 1031
ԹՈՒԱՆԻԿ
«հարուստ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Աղբյուր՝ մ. պ. tuvānik
«զօրեղ, *հարուստ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 201
ԹՈՒԹԻ
(թութիայ)
«ծարիր, ծարրաթար»
Փոխառություն
բուն աղբիւրը չի հաւաստուած
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
թութիա «մի ծաղիկ (որպէս աչքի դեղ գործածուող)»
ԹՈՒԽ
III
«խփում, խփելը. թխում, թխելը»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)teu-k-
«հրել, խփել»
(անմիջական նախաձեւ՝ *tukh-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թխել,
հացթուխ,
եփթուխ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
τυκος «քարակոփ գործիք, կացին»
հուն.
τυκιζω «կոփել, տաշել»
հ. վ. գ.
dūhen «սեղմել, տաշել»
լատվ.
tukstēt «թխկացնել»
ռուս.
ткнуть «հրել, խփել»
ԹՈՒՐԱՅԱ
«բազմաստեղք, բազումք»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. ϑurayyā
Մատենագիտություն
H. AG 266;
Աճ. ՀԱԲ 209
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։