Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ահ» որոնման արդյունք՝ 1859 բառահոդված
· Էջ 69 / 186
ԹՈՊԵԼ
«ծեծել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *steb(h)p-
«սյուն, նեցուկ, նեցուկ դնել, ամրացնել, ոտք դնել»
(անմիջական նախաձեւ՝ *tob-)
արմատից: սակայն օրինակներ է բերում նաեւ *steu- «հրել, խփել» արմատի ձեւերից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թոպիւն,
թոպամահ,
թոպող,
ընդունայնաթոպ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
στοβέω, στοβάζω «նախատել»
հուն.
στειμβω «տրորել»
հ. իռլ.
stappa «հրել, տրորել, փշրել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 197
ԹՈՌՈՊ
(-ի)
(թոռոպ, թոռապ)
«զրահ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ասղնաթոռոպ,
ասղանեթոռոպ
ԹՈՒԶ
(-ոյ, ուչ՝ -ի, -ից)
«թուզ»
Փոխառություն
Աղբյուր՝ միջերկրածովյան կամ փոքրասիական աղբյուր *tugho-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թզենի,
թզաբեր,
թզենապատ,
թզկերուկ,
թզորակ,
մոլաթուզ,
ժանտաթզենի,
մոլաթզենի,
ադամաթուզ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σῦκον (բեովտ. τὔκον)
լատ.
fīcus
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 202;
Ջահ. ՀԼՊ 466
ԹՈՒԽ
II
«ձագահանում, թուխս, թխսում»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *teuk-
«սաղմ, սերունդ»
(անմիջական նախաձեւ՝ *tukh-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թխել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ.
tuc, tokam «սերունդ, զավակներ»
ավ.
taoxman- «սերմ, սերունդ, տոհմ»
հայ.
տոհմ (< իրան.)
ԹՈՒՂԱՅ
«մահմեդական աղոթք»
(կրոն.)
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. duya
ԹՈՒՂԹ
(թուխթ), -ոյ, ուշ՝ -ի, -ից
«գրություն, նամակ, թուղթ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ լատ. titulus
(թերեւս)
«արձանագրություն, ստորագրություն, հայտարարություն»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թղթաբեր,
թղթել,
թղթատար,
թղթապահ,
թղթեան
Նոր՝
թղթադրամ, թղթախաղ, թղթակազմ, թղթակից, թղթակցութիւն, թղթապանակ, արժեթուղթ, դրոշմաթուղթ, խաղաթուղթ
թղթադրամ, թղթախաղ, թղթակազմ, թղթակից, թղթակցութիւն, թղթապանակ, արժեթուղթ, դրոշմաթուղթ, խաղաթուղթ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 630-631
ԹՈՒՄԱՆ
II
«նահանգի կենտրոնի շրջակա վայրերը»
Փոխառություն
Աղբյուր՝ թյուրք-թաթարական tuman
թյուրք-թաթարական աղբյուրից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 206
ԹՈՒՄԲ
«պատնեշ, ամբարտակ, պարիսպ, նավեզերք, բլրակ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *tēu-
«ուռչել»
(անմիջական նախաձեւ՝ *tumbho-)
հ.-ե. արմատ՝ *tu-
«ուռչել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բմբաձեւ,
բմբել,
բմբիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
τύμβος «գերեզմանաբլուր, հողաբլումբ, դամբան»
լատ.
tumulus «բլումբ, հողաբլումբ, գերեզմանաբլուր, դամբարան»
հ. շվեդ.
pumi
հ. վ. գ.
dūma «բութ մատ»
մ. իռլ.
tom «բլուր, թումբ, քուփ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 206;
Ջահ. ՀԼՊ 154
ԹՈՒՐԻՇԱՀ
(թուրիշակ, թուրին(ջ)շահ, թուրնջշահ, թուրնուշահ, դուրուշահ)
«մի ծաղիկ»
Ստուգաբանություն
ԺԱՀ
(-ու, ուզ՝ նաեւ -ի, -ից)
«կեղտոտություն, աղտեղություն, գարշահոտություն»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *žah
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժահադիմութիւն,
ժահահոտ,
ժահահոտութիւն,
ժահատեսակ,
ժահահամ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 220
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։