Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ական» որոնման արդյունք՝ 4658 բառահոդված · Էջ 69 / 466
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 131, սյունակ 1 Էջ 131
ԲՂԱԿՈՒՆՔ (բղականք) «գիշերը հսկող» ((քք))
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. φυλάκειον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 456
Էջ 131, սյունակ 1 Էջ 131
ԲՂԵՏ (-բղետ, -պղետ) «բիծ, պիսակ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bhel- «փայլուն, սպիտակ» (անմիջական նախաձեւ՝ *bhlei-d-) *bhlei- «փայլել, սպի» արմատից
արմատից. հմմտ. հ. անգլ. bli «գոյն. գունաւոր», չեխ. bli-zna «սպի» (*bhledo-s)` հ. անգլ. blāt, ռուս. бледный, «դժգոյն, գունատ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խայտաբղետ, խայտաբղետութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ. bli «գոյն. գունաւոր»
չեխ. bli-zna «սպի»
հ. անգլ. blāt
ռուս. бледный «դժգոյն, գունատ»
Մատենագիտություն
Ջահուկյան ՀԼՊ 117
Էջ 131, սյունակ 1 Էջ 131
ԲԼՁ «տոփանք, սեռական գրգիռ, ցանկութիւն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bhel- «փչել, ուռցնել, բխել, հորդել» (անմիջական նախաձեւ՝ *bhōldhi-) o-ձայնդարձային ձեւ
արմատից. հմմտ. հայ. բեղմն «արական սերմ», հուն. φαλλός «առնանդամ», նորվ. böl «կտուց, սեռական գրգիռ»։ Իմաստով մօտ է հատկապես նույն արմատի՝ *bhlendh- ձեւից կազմված սլավ. ձեւերին՝ հ. սլավ. bleda, blesti bloždo, bloditi «մոլորվել, անառակություն անել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բղջախոհ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. բեղմն «արական սերմ»
հուն. φαλλός «առնանդամ»
նորվ. böl «կտուց, սեռական գրգիռ»
հ. սլավ. bleda, blesti bloždo, bloditi «մոլորվել, անառակություն անել»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 117; Աղայան, ԲՍՀ 48
Էջ 131, սյունակ 1 Էջ 131
ԲՆԱԿ -ի, -աց «բնակարան, բնակատեղի, գերեզմանոց»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. bunak
իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բնակիլ, բնակիչ, բնակարան, բնակութիւն, անբնակ, եղեգնաբնակ, դիաբնակ, հեռաբնակ, վրանաբնակ, մարդաբնակ, անմարդաբնակ, լեռնաբնակ, երկնաբնակ
Նոր՝
ազգաբնակչութիւն, բնակատեղ, բնակչութիւն
Մատենագիտություն
H. AG 121
Էջ 131, սյունակ 1 Էջ 131
ԲՆԴԵՌՆ -ռան, -ռունք (բնդիռն, փնդեռն) «մի սեւ բզեզ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *pen- «տիղմ, ցեխ, ճահիճ, ջուր, խոնաւ» (անմիջական նախաձեւ՝ *phen-)
կապ ունենայ հնդեւրոպական *pen- (*phen-) արմատի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փնդեռնաբատակ, կոյաբնդիռ
Էջ 131, սյունակ 1 Էջ 131
ԲՆԴՈՐ (-փնդոր) «խառն»
Անստույգ (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *bhendh- «կապել»
կազմուած է առանձին չգործածուած *բնդ- արմատից եւ -որ անձանցից։ բնդ-ը կարո՞ղ է արդյոք կապված լինել հնդեւրոպական *bhendh- «կապել» բայի հետ՝ իմաստային յուրահատուկ զարգացմամբ. սրանից թերեւս տարբեր է բրբ. բնդել, «մի կերպ կարել» բայը, որից՝ բնդորել, բնդբնդորել (բնդմնդորիլ) եւ որը թերեւս նույնպես կապված է *bhendh-ի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բնդորել, անբնդոր, խառնափնդոր, խառնաբնդորապէս, խառնաբնդորել
Էջ 132, սյունակ 1 Էջ 132
ԲՇՏԵԼ (բրբ. *բշտել* «քրքել, խփել») «կշտամբել, հանդիմանել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhei(s)- «խփել» (անմիջական նախաձեւ՝ *bhi-)
Կապ ունի՞ հնդեւրոպական *bhei(s)-' *bhi- «խփել» արմատի հետ (պարզ չէ շտ-ի ծագումը)։
Էջ 132, սյունակ 1 Էջ 132
ԲՈԲ «գորգ, օթոց»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Աղբյուր՝ մ. պ. bōp «բարձ, անկողին»
Աղբյուր՝ բելուջ. bōp «բարձ, անկողին»
Աղբյուր՝ պ. bōb «գորգ»
Մատենագիտություն
H. AG 121; Աճ. ՀԱԲ 459
Էջ 132, սյունակ 1 Էջ 132
ԲՈԲՈ (բոբո, բոլոլաճ, բոբոլ, բոդոլա, բոբոխ) «ճիվաղ, երեւակայական էակ» (բբ)
Փոխառություն (հավանաբար)
Փոխառություն քարթվելական աղբյուրից։ Աճառյանը (ՀԱԲ 4, 95) միացնում է պոպոճ (բոբոճ) բառին, որ հավանաբար սրանից տարբեր է։
Զուգաբանություններ այլ լեզուներում
մեգր. bobolia
ճան. bombula
վրաց. oboba «սարդ»
Մատենագիտություն
ՀԱԲ 95
Տե՛ս նաեւ
Էջ 132, սյունակ 1 Էջ 132
ԲՈԲՈՂՈՆ «գոմեշ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. βούβυλος
Մատենագիտություն
H. AG 344; Աճ. ՀԱԲ 459