Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված
· Էջ 69 / 430
ԳԺՄ(Ն)ԻԼ
(դժմ(ն)իլ)
«զայրանալ, բարկանալ, խռովել»
Ծագումն անհայտ է
Աճառյանը (ՀԱԲ 1, 553) նախնական է համարում գժ-ով ձեւերը եւ դժ-ով ձեւերը կարծում է սխալ ստուգաբանությամբ դժ-ի առանձնացման հետեւանք. սակայն կարող է դժ-ով ձեւը լինել նախնական եւ ունենալ իրականական ծագում, եթե կապ չկա գժտիլ (գժդ-) բայի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գժմագոյն,
դժմագոյն,
գժմ(ն)ութիւն,
դժմութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 553
Տե՛ս նաեւ
ԳԺԻՌ
«դաժան խոսք»
Ծագումն անհայտ է
ԳԺՏԵԼ
(գժդ-)
««բարկացնել, նեղացնել» (գժտիլ «խռովել, նեղանալ»)»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Թերեւս կապ ունի գժմ(ն)իլ բայի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գժտութիւն,
գժդութիւն
Տե՛ս նաեւ
ԳԻԳ
(դիգ)
«նետ» կամ «տեգ»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ
ԳԻԺ
«գիժ, խելագար»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. gīĵ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գժատուն,
գժուիլ,
գժատուն,
գժանոց,
գժութիւն,
գիժխոտ,
գեժուիլ,
գեժնիլ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 554
ԳԻԼ
(գլոյ), -ի, -աց
«գլորում, քար»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uel-
«շրջել, ոլորել, պտտել, գլորել»
Հ. Աճառյանը յառզգեմ-ը բերում է առանձին՝ առանց կապելու գիղ բառի հետ. «քար» իմաստի համար հմմտ. ռուս. валун «գլաքար»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գլաշարող,
գլաթաւալ,
գլեմ,
գլեցուցանեմ,
գլումն,
մշտագիլ,
գլան,
գլոր,
գլորեմ,
գլորակամ,
գլորումն,
բաւալագլոր,
խաղագլոր,
գայթագլիմ,
յառզգեմ,
գ(լ)ճղուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
válati «ոլորել, գլորել, փաթաթել»
լատ.
volvō «ոլորել, գլորել, դարձնել»
հ. վ. գերմ.
welzan «գլորել»
ռուս.
валун «գլաքար»
Մատենագիտություն
H. AG 435;
Աճ. ՀԱԲ 555
ԳԻԾ
ուշ՝ -ի, -աց, -ից, -ոյ
«գիծ, գիր, գրվածք, հետք, սպի, ուղիղ շարք, տող»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ui-g'-
«ուղիղ գնալ, ընթանալ, ուղղություն վերցնել, ուղիղ, շարք»
(անմիջական նախաձեւ՝ *ui-g'- (*uei-, *ueie-, *ui-))
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գծել,
գծած,
գծագրել,
նախագիծ,
նկարագիծ,
ուղղագիծ,
անգծելի
Նոր՝
գծագրիչ, գծաւոր, օրինագիծ
գծագրիչ, գծաւոր, օրինագիծ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
uita «շարք»
հ. հնդկ.
vīthī, vīthī «շարք, ուղիղ, ճանապարհ»
լատ.
via «ուղիղ, ճանապարհ»
ԳԻՆ
-ոյ, ուշ՝ նաեւ -ի, -ից
«գին, արժեք, գնում, վարձ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ues-no-
«ծախել, վաճառել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գնել,
գնածոյ,
գանձագին,
մեծագին,
առգին,
առգնող,
տժգին,
տժգնել,
ծանրագին,
մարդագին,
նորագին,
դիւրագին,
անգին,
ձիբագին,
խնկագին
Նոր՝
գնորդ, գնահատել, գնահատական, գնում, անգնահատելի, թանկագին, սակագին
գնորդ, գնահատել, գնահատական, գնում, անգնահատելի, թանկագին, սակագին
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
vasná
հուն.
ώνος «գին»
լատ.
venus «վաճառք»
Մատենագիտություն
H. AG 434;
Աճ. ՀԱԲ 557
ԳԻՆԵԼ
(գինէլ)
«ջրափորոս սիղային»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ
ԳԻՇԵՐ
(-ոյ, երբեմն նաեւ՝ -ի, -աց)
«գիշեր»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *uekeros-
(անմիջական նախաձեւ՝ *ueikeros- (՞) կամ *ueiskheros-)
ձեւից (՞)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գիշերի,
գիշերային,
գիշերախառն,
գիշերական,
գիշերակերպ,
գիշերամարտ,
գիշերապահ,
գիշերավար,
միջագիշեր,
մշտագիշեր,
գիշեր(ե)աց,
գիշերոյն
Նոր՝
գիշերազգեստ, գիշերային, գիշերօթիկ
գիշերազգեստ, գիշերային, գիշերօթիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
έσπερος
լատ.
vesper
հ. իռլ.
feskor
լատվ.
vakars
հ. սլ.
vecer «երեկո»
Մատենագիտություն
H. AG 560;
Աճ. ՀԱԲ 559-560
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։