Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված · Էջ 69 / 919
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 46, սյունակ 1 Էջ 46
ԱՄՆՈՍ «գառ» (բբ)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ἀμνός
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 159
Էջ 46, սյունակ 1 Էջ 46
ԱՄՈԼ (-ի, -ից, -աց) (ամոլի) «լծակից, լծորդ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *pel- «քշել» (անմիջական նախաձեւ՝ *sm-poliio-) *sm- «միասին, համա-» եւ *pel- «քշել»
Կազմութեան համար հմմտ. ամուլ` *n-polō-.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եզնամոլ(ի), գառնամոլք, ամոլաջիլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. pellō «խփել, հրել, քշել»
լատ. opilio «հովիվ < ոչխար քշող» ((*owi-pilio))
Տե՛ս նաեւ
Էջ 46, սյունակ 1 Էջ 46
ԱՄՈՂ (ամոս «ողորմած») «ողորմածութիւն» (բբ)
Ծագումն անհայտ է
աղավաղված փոխառությու՞ն
Էջ 46, սյունակ 1 Էջ 46
ԱՄՈՆ «վարպետ»
Փոխառություն
Աղբյուր՝ եբր. āmōn
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 160
Էջ 46, սյունակ 1 Էջ 46
ԱՄՈՆԻ «գինձ, համեմ կամ չաման» (ԲՀ)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ἄμωμον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 160
Էջ 46, սյունակ 1 Էջ 46
ԱՄՈՒԼ (-ոյ, ուշ՝ -ի, -աց) «չբեր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *pō-lo- «զավակ, ձագ» (անմիջական նախաձեւ՝ *n-pō-lo-) *n- ժխտական
հմմտ. հայ. ան- եւ ուլ, այլեւ, թերեւս, ալոջ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամլածին, ամլանալ
Մատենագիտություն
Pok. IEW 843
Տե՛ս նաեւ
Էջ 46, սյունակ 1 Էջ 46
ԱՄՈՒՍԻՆ (-ոյ) «ամուսին՝ կնոջ մարդ կամ մարդու կին, հասակակից, ժամանակակից»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *euk- «սովորել, ընտելանալ» (անմիջական նախաձեւ՝ *som-euk-՛en-) ամ- եւ -ին մասնիկներով
ամ- եւ -ին մասնիկներով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամուսնանալ, ամուսնակից, ամուսնասէր, ամուսնատոր, ամուսնութիւն, վաղամուսնիք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. ուսանիլ
հ. հնդկ. úcyati «սովոր է, ընտելացած է»
ռուս. учить «սովորեցնել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 161
Տե՛ս նաեւ
Էջ 46, սյունակ 1 Էջ 46
ԱՄՈՒՏ «լուծ» (բբ)
Անստույգ (թերեւս)
խամութ բառի մի տարբերակ կամ ամոլ բառի աղավաղում
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 161
Տե՛ս նաեւ
Էջ 46, սյունակ 1 Էջ 46
ԱՄՈՒՐ (-ոյ, -ի, -աց) «ամուր, պինդ, ամուր տեղ, ամրոց»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mei- «ամրացնել» (անմիջական նախաձեւ՝ *moi-ro-) «փայտի կառույց»
ձայնավորի՝ առայժմ անբացատրելի փոփոխությամբ եւ ա-ի հավելմամբ (*o-°). հայ. ամուր-ի եւ վեդ. հնդկ. āmur բառերի նմանությունը պատահական է.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամրախիթ, ամրանալ, ամրաձածուկ, ամրական, ամրակողմն, ամրաշէն, ամրասրահ, ամրապարիսպ, ամրոց, ամրութիւն, անամրութիւն, մենամուր
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. mūrus «պատ, պարիսպ, պատնեշ, պաշտպանություն» ((հին՝ moiros))
լատ. moe-nia «պարիսպ, ամրություններ, ամրացված տեղ, քաղաք, քաղաքասահման, շենք, բնակարան, պալատ» ((այլ ածանցով))
գերմ. *mairja «(սահմանա)գիծ, (սահմանա)սյուն»
հայ. մոյթ (անբացատրելի ձայնավորմամբ)
Մատենագիտություն
Pok. IEW 709; Mayrhofer, KEWA 673
Տե՛ս նաեւ
Էջ 47, սյունակ 1 Էջ 47
ԱՍՈՒՐԻ (ամուրեայ, ամարեայ), -եաց «անամուսին (ազապ կամ այրիացած)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *pō-u- «փոքր, որդի, ձագ» (անմիջական նախաձեւ՝ *n-putro-) *n- ժխտական
որտեղից ավ., հ. պ. puθra «որդի, զավակ»
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ. puθra «որդի, զավակ»
հ. պ. puθra «որդի, զավակ»
Մատենագիտություն
Adontz, Mélanges Boisacq 12; Ջահ. ՀԼՊ 188