Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված · Էջ 684 / 764
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 722, սյունակ 1 Էջ 722
ՏԱՏ «մեծ մայր, տատ»
Բնաձայն
որ տարածված է տարբեր լեզուներում
Էջ 723, սյունակ 1 Էջ 723
ՏԱՏՐԱԿ (-ի, -աց) (բ. տետրակ) «աղավնիների ընտանիքի մի թռչուն»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *tet(e)r- կրկնավոր
Բնաձայնական կրկնավոր կազմություն, որ թերեւս գալիս է հնդեւրոպական *tet(e)r- կրկնավոր արմատի որեւէ տարբերակից՝ առանց բաղաձայնական տեղաշարժի (հմմտ. արտույտ): Ենթադրվում է նաեւ նույն արմատի իրանական *taturak ձեւից, որի առանց -u-ի ձեւը փոխառված է հունարենում որպես τετρος:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հունարեն τετρος
Մատենագիտություն
H. AG 395; Աճ. ՀԱԲ 381
Տե՛ս նաեւ
Էջ 723, սյունակ 1 Էջ 723
ՏԱՐ «հեռավոր, օտար»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *tar-
նախածանցի արժեքով (հուն. δια-, παρα-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տարաշխարհիկ, տարադեմ, տարադիմիկ, տարակաց, տարագիր, տարաժամ, տարապայման, տարակարծ, տարապարտ, տարապարփակ, տարբերել, տարաձայնութիւն, տարօրինակ, տարափոխիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
աւ. tarō «ընդ, միջով, այն կողմ»
Էջ 723, սյունակ 1 Էջ 723
ՏԱՐԱԶ I (-ու, ուշ նաեւ՝ -ոյ, -ի, -աց) «նուրբ գործվածք, միջոց, եղանակ, կերպ, օրինակ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *tarāz
Աղբյուր՝ պ. tarāz
Աղբյուր՝ աֆղ. tarz «կերպ, ձեւ, եղանակ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տարազագործ, տարազագործութիւն, տարազել, այլատարազ, կերպատարազ, միատարազ
Մատենագիտություն
H. AG 252; Աճ. ՀԱԲ 383
Էջ 723, սյունակ 1 Էջ 723
ՏԱՐԱԶ II (բբ) «սունկ» (բարբառային)
Փոխառություն
Էջ 723, սյունակ 1 Էջ 723
ՏԱՐԱԶՈՒԿ «Կշեռք (կենդանակերպ)» (աստղաբաշխական)
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Աղբյուր՝ մ. պ. tarāzūk
Աղբյուր՝ պ. tarazū
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 383
Էջ 723, սյունակ 1 Էջ 723
ՏԱՐԱԾ (-ի, -ից) «տարածվող, տարածական»
Փոխառություն
Աղբյուր՝ ակկադ. tarasu(m) «փռել, տարածել»
որ համընկնում է հայ. տար-ած- կազմության հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տարածել, տարածանել, տարածոց, տարածումն, տարածութիւն, երկայնատարած, գետնատարած, բազկատարած, գրկատարած, բազմատարած, մոխրատարած
Նոր՝
տարածականութիւն
Էջ 724, սյունակ 1 Էջ 724
ՏԱՐԱՅ (տառայ) «հեղուկաման, տարա, ամանի քուղ»
Փոխառություն
Աղբյուր՝ իտալ. tara < արաբ. taraha
Մատենագիտություն
Մալխասյանց, ՀԲԲ 384
Էջ 724, սյունակ 1 Էջ 724
ՏԱՐԱՅՆՔ (տարայք, տարիայնք) ««նշաններ» (ԲՀ՝ «նշանք»)»
Ծագումն անհայտ է
Անստոյգ բառ։ Կապ ունի՞ տարայ «հեղուկաման» բառի հետ:
Տե՛ս նաեւ
Էջ 724, սյունակ 1 Էջ 724
ՏԱՐԱՍԻՍ (տարաթիթ) «մի բոյս»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. taraθīθ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 383-384