Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«կապ» որոնման արդյունք՝ 1109 բառահոդված
· Էջ 68 / 111
ՀԵՒԵԼ
«դանդաղել, հապաղել, երկբայել»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ, հազիվ թե կապ ունենա հեւալ բառի հետ:
Տե՛ս նաեւ
ՀԻ
I
«հիացմունք, սքանչանք, զմայլանք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *pe(i)-
«բարգավաճել»
(անմիջական նախաձեւ՝ *(s)p(h)e(i)-/spi-)
արմատից. Կապ ունի՞ արդյոք հոյ- արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հիանալ,
հիանալի,
հիացումն,
հիացութիւն,
բազմահիացիկ,
գեղեցկահիաց,
կանխահիաց
Նոր՝
հիացք, հիասքանչ, հիասթափութիւն
հիացք, հիասքանչ, հիասթափութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
spahata «մեծ, ուժեղ»
հ. հնդկ.
sphoti- «բարգավաճում»
հ. անգլ.
spowan «բարգավաճել, հաջողվել»
լիտվ.
speti «հաջողացնել»
Տե՛ս նաեւ
ՀԻՃԵԼ
«կռվել, վիճել»
Ծագումն անհայտ է
Կապ ունի՞ արդյոք հիճկալ բառի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հիճակ
Տե՛ս նաեւ
ՀԻՃԿԱԼ
«սպառնալ»
Անստույգ (թերեւս)
Ծագումն անհայտ է: Կապ ունի՞ արդյոք հիճել բառի հետ:
Տե՛ս նաեւ
ՀԻՒԼ
II
(-ի)
(հիղ, հող, հեղ)
«խրճիթ, հիւղ»
Բնիկ հնդեւրոպական
Կապ ունի խուղ բառի հետ (տե՛ս)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հիւղակ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 99
Տե՛ս նաեւ
ՀԻՒՍ
II
(-ոյ)
(հոսի, հոս, հոսին, ուսի, ուսին)
«ձեան հիւս, լեռներից ցած իջնող ձիւնազանգուած»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
Թերեւս կապ ունի հիւս «մազահիւս» բառի հետ։
Տե՛ս նաեւ
ՀԻՒՍԻՍ
(-ոյ)
(հիւիս, հիւսիւսի, հիւսիս, հիւսիւի, հւսւս)
«հիւսիս, հիւսիսակողմ, հիւսիսային քամի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *seuke
հ.-ե. արմատ՝ *kiio-
«հակառակ կողմում ընկած»
կապակցութիւնից՝ ի հակադրութիւն հարաւ-ի (տե՛ս)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հիւսիսանալ,
հիւսիսակողմ,
հիւսիսափայլ
Տե՛ս նաեւ
ՀԻՒՍՆ
(-ան, -ունք)
(հետան)
«հիւսն, փայտագործ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
կապուած հիւսել արմատի հետ։ Իմաստային զարգացման համար հմմտ. լատ. texo «հիւսել»...
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հիւսնել,
հիւսնութիւն,
հիւսնական,
հիւսնոց
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
texo «հիւսել»
ՀՆՁԱՆ
-ի, -ից
(հնձան)
««հնձան, խաղող ճզմելու ավազան» (բ. «պարտեզի հյուղակ»)»
Ծագումն անհայտ է (թերեւս)
թերեւս կապված է հունձ «բերք» բառի հետ, եթե չի ծագում խեթ. hanzan «մի սարք, աման» բառից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հնձանահար,
հնձանայարկ,
հնձանաշեն,
հնձանակ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 314
Տե՛ս նաեւ
ՀՆՁԱՅԹ
(զայթ)
«բնդյուն (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
Անստույգ բառ: Կապ ունի՞ արդյոք հնչել բայի հետ (-այթ-ը թերեւս վերջածանց է):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հնզայթութիւն
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։