Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված
· Էջ 68 / 454
ԲՈՐԵՆԻ
(-ի, -ից)
(բորեան, բորայ, բորէ)
«բորենի, մարդագայլ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bher-
«փայլուն, թխասպույր»
(անմիջական նախաձեւ՝ *bhor-)
+ենի ածանց
*-n-ով կազմության համար (հայերենում հետագայում ձեւափոխված)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
bhalla-
հ. վ. գերմ.
bero «արջ»
ավ.
bawri «կուղբ, ջրշուն»
լիտվ.
beras «աշխետ, շագատ»
ավ.
bawraini «կուղբ, կղբային»
հուն.
φρύνη, φρύνος «խլուրդ, գորտ»
լատ.
fibrinus «կղբային»
հ. վ. գերմ.
brun «շագանակագույն»
պրուս.
brunse «մի տեսակ ձուկ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 476
ԲՈՑ
(-ոյ)
«բոց, ուժեղ լույս, տաքություն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhok-
«բոցավառվել, վառել, այրել»
(անմիջական նախաձեւ՝ *bhok-so-)
Հայ-իտալյան զուգաբանություն է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բոցագոյն,
բոցադէզ,
բոցալեզու,
բոցախառն,
բոցաճաճանչ,
բոցանշան,
բոցաշունչ,
բոցեղէն,
բազմաբոց,
անբոց,
հրաբոց,
բոցավառ,
բոցարծարծ,
բոցաշատ,
բոցափայլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
focus «օջախ, կրակարան, տաքություն, կրակ, բոց»
Մատենագիտություն
Pok. IEW 162;
Ջահ. ՀԼՊ 117
ԲՈՒ
(-ոյ)
«բու (թռչուն)»
Բնաձայն
Բնաձայն կազմություն, որ հասնում է մինչեւ հնդեւրոպական շրջանը։ Առկա է նաեւ ոչ հնդեւրոպական լեզուներում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բուէճ,
բուիճակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
būm
հուն.
βύας, βύξα
լատ.
bubo «բվեճ»
ԲՈՒԹ
I
«հաստ, գուլ, ոչ սուր, թավ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhau-, *bhu-
«խփել, հրել»
(անմիջական նախաձեւ՝ *bhu-t-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բթել,
բթագույն,
բթահայեաց,
բթութիւն,
բութան-կյուն
Նոր՝
բթանալ, բթամիտ
բթանալ, բթամիտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
confuto «խառնել»
գոթ.
baus «խուլ. համր»
դան.
but «բթացած»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 479;
Ջահ. ՀԼՊ 115
ԲՈՒԹԱԿ
II
«նվագարանի բանալի»
Ծագումն անհայտ է (թերեւս)
թերեւս կապ ունենա բույթ բառի հետ
Տե՛ս նաեւ
ԲՈՒԹՃԵՆԻԿ
«չինական խունկ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. boy-i-čēnik
Աղբյուր՝ պ. bōy-i-čini
Մատենագիտություն
H. AG 123;
Աճ. ՀԱԲ 480
Տե՛ս նաեւ
ԲՈՒԽ
(ուշ՝ բուղխ)
«բխում, ծիլ, ընձյուղ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *b(h)(e)u-
«փչել, ուռչել»
(անմիջական նախաձեւ՝ *bhu-kh-)
այս արմատից տարբեր է համարվում *bheu- «աճել» արմատը, որից ծագում են հայ. բոյս եւ բոյն բառերը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բ(ղ)խել,
բղխիչ,
բղխումն,
ջրաբուխ,
մշտաբուխ,
հանապազաբուխ,
հրաբուխ,
ծաղկաբուխ,
կրկնաբուխ,
յանկարծաբուխ,
յորդաբուխ,
լուսաբուխ,
գեղաբուխ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
buhil «բլուր»
հ. իռլ.
bōla «ելունդ, կուտք» (<*buhlōn)
Տե՛ս նաեւ
ԲՈՒԾ
-ոյ, -ի, -աց
«կաթնակեր գառ կամ ուլ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhug'o-
«այծ»
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
būza
պ.
buz
հ. վ. գ.
boc
գ.
Bock «այծ, նոխազ»
Մատենագիտություն
H. AG 430;
Աճ. ՀԱԲ 482
ԲՈՒԿ
«պարանոց, կոկորդ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bheug-
«ծռել»
(անմիջական նախաձեւ՝ *bhug-)
իմաստային անցման համար՝ հմմտ. լատ. collum, գոթ. hals «պարանոց» հ.-ե. *kuel- «շուռ տալ, պտտել» արմատից, այլեւ՝ ռուս. шея «պարանոց», սերբախորվ. owujati «շուռ տալ» բայի կողքին
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
bhúja «թեւ, կնճիթ»
գոթ.
biugan «ծռել, թեքել»
Մատենագիտություն
Ջահ. ՊԲՀ 37
ԲՈՒՄԲ
«սրունք, մսոտ մաս»
(բրբ.)
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhumbh-
«ուռչել»
(անմիջական նախաձեւ՝ *bhumbh-/*bhambh-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
bumbulas «գլխիկ»
լիտվ.
bumburas «բողբոջ, հաստացում, գունդ»
լատվ.
bamba, bumba «գնդակ, գունդ»
լատվ.
bumbulis «պալար, հանգույց, ելունդ»
Մատենագիտություն
Ջահ. ԼՀԳ 24-25
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։