Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 676 / 919
ՉՈՒՔԱԶ
«գազի փշաբափ ճյուղ»
Փոխառություն
Աղբյուր՝ պրս. čōb, čūb
«փայտ, գավազան»
Աղբյուր՝ պրս. gaz
«գազ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 634
ՉՈՔ
«ծունկ»
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. čok
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 634
ՉՔ
(չքատակ, չքել, չքանալ, չքնաղ)
Բնիկ հնդեւրոպական
Ծագում է չիք ձեւից, բայց պարզ չէ չքնաղ-ի կազմությունը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
չքատակ,
չքել,
չքանալ,
չքնաղ
ՉՔՆՏՈՒՐ
«ճակնդեղ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. čukundur
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 635
ՊԱԳ
(բ. պաչ)
«համբոյր»
Բնաձայն
(շրթունքների շարժումն ընդօրինակող) կազմութիւն, որի նմանակները կան հնդեւրոպական եւ ոչ հնդեւրոպական լեզուներում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պագանել,
երկիր պագանել,
երկրպագու,
երկրպագութիւն
ՊԱԶՐՊԱՆՃ
«բանգի (բոյս) հունդ»
(բուսաբանական)
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. bazr (bizr)
«հունդ, սերմ»
Աղբյուր՝ արաբ. banj
«բանգ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 3
ՊԱԹՈՒՐ
««մեղայ» (ԲՀ)»
Անստույգ
Ծագումն անյայտ է:
ՊԱԺԻՏ
«թռչնի ծուղակ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. παγίς
Մալխասեանց, ՀԲԲ 4, 3 (հուն. γ-ի հայ. ժ արտասանութեան համար հմմտ. նաեւ մաժառոս):
Մատենագիտություն
ՀԲԲ 3
Տե՛ս նաեւ
ՊԱԼ
I
««պաղ կամ ձիլ» (ԲՀ)»
Բնիկ հնդեւրոպական
Պաղ-ի (ո՞ր) տարբերակ՝ լ/ղ հերթագայութեամբ:
Տե՛ս նաեւ
ՊԱԼ
II
«քարաժայռ, քար»
Անստույգ (թերեւս)
թերեւս նոյնն է պաղանձաւ-ի պաղ-ի հետ: - Աճառեանը (ՀԱԲ 4, 4), բերելով բարբառային պալ «լայն եւ դուրս ցցուած» բառը, համեմատում է հնդեւրոպական *bal- «ուժեղ» արմատի հետ (°). սրանց հետ կապում է ալպեան pala «քարակոյտ, գերեզմանաքար», balu «քարաժայռ» բառերը:
Զուգաբանություններ այլ լեզուներում
ալպեան
pala «քարակոյտ, գերեզմանաքար»
ալպեան
balu «քարաժայռ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 4
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։