Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«որ» որոնման արդյունք՝ 4475 բառահոդված
· Էջ 67 / 448
ԳԱԹ
«հինավոր»
(ԲՀ)
Անստույգ
Մեկնությամբ. հեն «ավազակ» բառի՞ց։ Ծագումն անհայտ է։
ԳԱԹԱՅ
«մի տեսակ խմորեղեն, գաթա»
ԳԱԼԱՐ
«գալար, ոլորք, ոլորված բան»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *uəl-
«պտտել, շրջել, ոլորել»
(անմիջական նախաձեւ՝ *ul-)
Բնիկ հնդեւրոպական՝ *ul- *uəl- «պտտել, շրջել, ոլորել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գալարել,
գալարափող,
գալարումն,
գալարուն
ԳԱՃ
(գ-գած-)
«հագնվելը, համակվելը»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ueg-
«հյուսել, գործել»
ուղղել *ueg- ըստ հայերենի տվյալների
արմատից. հմմտ. հ. հնդ. vāgurā «որոգայթ, ցանց», հ. իռլ. figim «հյուսում եմ», հ. անգլ. wacig «օղակ, թակարդ, որոգայթ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առհգած,
զգածումն,
զգածնուլ,
մթազգած,
բաւարազգած,
սգազգած,
սեւազգած
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդ.
vāgurā «որոգայթ, ցանց»
հ. իռլ.
figim «հյուսում եմ»
հ. անգլ.
wacig «օղակ, թակարդ, որոգայթ»
Մատենագիտություն
Աղայան, ԲՄՀ 49-50 (ճշտումով)
ԳԱԿՆՈՒԼ
«հպատակվել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ueg-
«թեքված, կորացած լինել»
(անմիջական նախաձեւ՝ *uag-)
արմատից՝ *uen- նույնիմաստ արմատի կողքին
իմաստային զարգացմամբ. հմմտ, լատ. vago «թափառել, տարածվել», հ. իռլ. fan (<*uāg-no-) «զառիվայր, շեղ»
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
vago «թափառել, տարածվել»
հ. իռլ.
fan «զառիվայր, շեղ» (<*uāg-no-)
Մատենագիտություն
Ջահ. None
ԳԱՀ
I
(-ու, ոււ` նաեւ -ի, -ից, -ոյ)
«գահ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. (՞)
Աղբյուր՝ ավ. gaδu
Աղբյուր՝ հ. պ. gānu
Աղբյուր՝ պ. gāh
իրանական աղբյուրից. հմմտ. ավ. gaδu, հ. պ. gānu, պրթ., մ. պ. (ննբ), պ. gāh
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գահագլուխ,
գահակ,
գահերէց,
գահակալ,
գահոյք,
նախագահ,
յառաջագահ-ք,
բարձրագահ,
մեծագահ
Նոր՝
գահազուրկ, գահաժառանգ, գահընկեց
գահազուրկ, գահաժառանգ, գահընկեց
Մատենագիտություն
H. AG 125;
Աճ. ՀԱԲ 502;
Ջահ. ՀԼՊ 520
ԳԱՀ
II
(ուշ՝ -ի, -ից)
«բարձր տեղ, դար»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. (՞)
իրանական աղբյուրից, նույնը նախորդի հետ. մինչդեռ իրանական բառերը նշանակում են ոչ միայն «աթոռ», այլեւ առաջին հերթին՝ «տեղ, վայր»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գահավէժ,
գահինք,
գահաւանդակ
Նոր՝
գահավիժօրէն
գահավիժօրէն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 502
ԳԱՀԱՒՈՐ
«արքունի մի պաշտոնյա»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. gah-var
իրանական աղբյուրից
Մատենագիտություն
H. AG 125;
Աճ. ՀԱԲ 502
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։