Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«մի» որոնման արդյունք՝ 2396 բառահոդված · Էջ 67 / 240
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 260, սյունակ 1 Էջ 260
ԹԱՐՄ- «(թարմատար «անպետք, ավելորդ բան» բառի մեջ)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ter- «միջով, դենը» (անմիջական նախաձեւ՝ *tor-m-) նախաձեւից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իռլ. tairm «դենը, անց»
հ. իռլ. tarmi «դենը, անց»
հայ. թարց
Էջ 260, սյունակ 1 Էջ 260
ԹԱՐՄՆԱՅ (թերամնայ) «ԲՀ-ում բացատրված է «նուազումն շարժելեայ կամ որ փրկէ», մի այլ ձեռագրում՝ «նուազումն կամ փոքր»»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Ակնհայտորեն բաղադրյալ բառ է՝ թեր(ա)-մնայ. թարմնայ ձեւը թերեւս աղավաղում է:
Էջ 261, սյունակ 1 Էջ 261
ԹԱՐՑ «բացի, առանց, զատ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ter- «միջով, դենը, անց» (անմիջական նախաձեւ՝ *tors-k"e-)
ձեւից՝ *ter- արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թարցել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. tirás «միջով, կողքով, բացի»
ավ. taras-ča «միջով, դենը»
գոթ. paírh
հ. վ. գ. durh «միջով»
Էջ 261, սյունակ 1 Էջ 261
ԹԱՒԱԼ (թապալ) (թապալ) «թավալում, գլորում, տապալում, թավալված, մի կողմ ընկած, տապալված»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *tap- «սեղմել»
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թաւալիլ, թաւալ(ա)գլոր, թաւալոց, հողաթաւալ, տղմաթաւալ, գետնաթաւալ, գլորաթաւալ, դի(ա)թաւալ, երկրաթաւալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ταπεινός «ցած, ընկած, ստորին»
հ. խլ. pefga «սեղմել»
հ. խլ. pofi «թաղիք»
Էջ 261, սյունակ 1 Էջ 261
ԹԱՒՆ (թօն) (թօն) «անձրեւ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *tap- «թաթախել, խոնավություն, թացություն» (անմիջական նախաձեւ՝ *tap-ni-)
Աճառյանը միացնում է թանալ բայի հետ՝ *tā- «հալչել» արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլ. topiti «սուզել, խեղդել»
Մատենագիտություն
Pok. IEW 1056; Աճ. ՀԱԲ 217
Էջ 261, սյունակ 1 Էջ 261
ԹԱՒՇԿԱՆԱԼ (թօշկանալ, թոշկանալ) (թօշկանալ, թոշկանալ) «հոտել, նեխել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *təu- «հալչել, լուծվել, քայքայվել» (անմիջական նախաձեւ՝ *təu-skh-) tā-, tău-/*təu-
Հնարավոր է ծագումը իրանական աղբյուրից, բայց նման ձեւ չի հավաստված (թաւշնիլ բայի հետ միասին)։
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 153
Էջ 262, սյունակ 1 Էջ 262
ԹԱՐՆԶԱԿ «մի ծաղիկ, գինարբուկ»
Ծագումն անհայտ է (՞)
Նորաստեղծ բառ (՞)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 164
Էջ 262, սյունակ 1 Էջ 262
ԹԱՓԽԱԼԻԼ «մի տեսակ արատ (շան մասին)»
Փոխառություն
Աղբյուր՝ պարսկերեն xelal (բուն աղբյուրը չի հավաստված) «արատ, պակասություն»
(պարսկերենի՞ց. հմմտ. xelal «արատ, պակասություն»):
Էջ 262, սյունակ 1 Էջ 262
ԹԱՔ-Չ-ԻԼ (թագ-չ-իլ) «թաքնվել, ծածկվել, պահվել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pet- «տապալել, խոյանալ, նետվել, թռչել, ընկնել» (անմիջական նախաձեւ՝ *ptā-k-)
արմատից։ (հայ-հունական զուգաբանություն):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թաքուն, թաքթաքուն, թաքնուլ, թաքնի, թաքնաբար, թաքուստ, թաքստոց, միաթաքուն, քննաթագոյց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. πτήσσω «վախեցնել, վախից թաքնվել» (<*πτακιω)
դոր. πτασσω «վախեցնել, վախից թաքնվել»
Մատենագիտություն
Pok. IEW 826; Ջահ. ՀԼՊ 144
Էջ 262, սյունակ 1 Էջ 262
ԹԵԹԵՒ (-ի, -աց, ուշ՝ -ոյ) «թեթեւ, ոչ ծանր, փոքրակշիռ, դյուրին, հեշտ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
Կրկնաւոր ձեւ՝ *թեւ արմատից, որ թերեւս նոյնն է թեւ «թեւ» բառի հետ (սա ունի նաեւ «թռիչք» իմաստը. հմմտ. թե-ւել «թռչել», այսինքն՝ թե-թեւ «թռչող»)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թեթեւանալ, թեթեւանդամ, թեթեւութիւն, թեթեւամիտ, թեթեւագին, թեթեւաթեւ, թեթեւահաւատ, թեթեւախելք
Նոր՝
թեթեւահոգի, թեթեւ-սօլիկ, թեթեւօրէն