Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՄԱՐՏԻՐՈՂՈԳ
(մարտիրողոք, մարտիրողօք, մարտիրողոջք, մարտիրողոջ)
«վկայաբանություն, նահատակի կենսագրություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. μαρτυρολόγιον
Մատենագիտություն
H. AG 364;
Աճ. ՀԱԲ 290
ՄԱՐՏԻՐՈՍ
(մարտիւրոս), -ի, -աց
«նահատակ, մարտիրոս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. μάρτυς
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մարտիրոսություն,
մարտիրոսական,
մարտիրոսաբան,
մարտիրոսարան,
նախամարտիրոս
Մատենագիտություն
H. AG 364;
Աճ. ՀԱԲ 290
ՄԱՐՔԱԲ
«գրաստ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. markāb
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 290
ՄԱՒՏ
(մօտ)
«մոտ, մոտիկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Նույնը մատ- արմատի հետ. ւ-ի համար հմմտ. յատ-յաւտ (յօտ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մատչիլ,
մատտալուտ,
մատտակա,
մատտակաց,
մատտաւոր,
մարդամատ,
չարամատ,
մօտաւորապէս
Տե՛ս նաեւ
ՄԵԳԱՐԵԼ
«չափազանց համարել (՞)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՄԵԾ
(-ի, -աց)
«մեծ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *meg'(h)-
«մեծ»
(անմիջական նախաձեւ՝ *meg'a-)
արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մեծանալ,
մեծամեծ,
մեծատուն,
մեծարել,
մեծարանք,
մեծամեծար,
մեծաբարբառ,
մեծաբեռն,
մեծագի,
մեծախումբ,
մեծահանգ,
հիւրամեծար,
ձիւնամեծ,
գահամեծ,
գերամեծար,
եռամեծ,
մեծագումար,
մեծադիր,
մեծադրդորդ,
մեծահարուստ,
մեծամասնական,
մեծամասնութիւն,
մեծատառ,
մեծարժէք,
մեծաքանակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
mahā-
հուն.
μέγας
ալբ.
madh
լատ.
magnus
գոթ.
mikils
թոխ. A
mak
թոխ. B
makā
«մեծ»
Մատենագիտություն
H. AG 473;
Աճ. ՀԱԲ 295
ՄԵՀԵԿԱՆ
«հայկական տոմարի յոթերորդ ամիս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. mihrakān
Մատենագիտություն
H. AG 194;
Աճ. ՀԱԲ 297
ՄԷՀՐՇՈՒԱՆ
«եբրայական տոմարի ութերորդ ամիս»
(տոմարագիտական)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. mihr
փոխատու լեզու՝ արաբ. ša‘bān
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 312
ՄԹԵՐ
(-ի, -ից)
«մթերք, հավաքված բան, կույտ, շտեմարան»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մթերել,
մթերածոյ,
մթերանոց,
մթերումն,
բազմամթեր,
ռազմամթերք
ՄԼԱՐ
«մառախուղ, մշուշ, աչքի բիծ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *smel-
«դանդաղ այրվել, մլմլալ»
Աճառյանը (ՀԱԲ 3, 365) համարում է մռայլ-ի տարբերակ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
mála-
«կեղտ»
հուն.
μέλας
«սեւ»
մ. վ. գ.
mál
«բիծ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 180;
Աճ. ՀԱԲ 365
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։