Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 955 բառահոդված (էջ 67/96)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 487, սյունակ 1 Էջ 487
ՃԱՅ -ի, -ից «ուրուր, ագռաւացեղ մի թռչուն, մի արագիլ, մի տեսակ ծովաթռչուն»
Ստուգաբանություն (բնաձայն)
Բնաձայնական կազմութիւն, որի նման կազմութիւններ կան հնդեւրոպական եւ ոչ հնդեւրոպական լեզուներում։ Աճառեանը (ՀԱԲ 3, 180-181) բերում է այս ձեւերը, բայց դրանց յարաբերութիւնը անյայտ է համարում։ Կա նաեւ հայ. բ. ճարեց «սեւ կեռնեխ»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճայեակ, ճայեկ, անտառաճայ, մայրեճայ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
чайка
«ուրուր»
վրաց.
čari, čaro
«ուրուր»
թրք.
çay
«ցին»
Մատենագիտություն
ՀԱԲ 180-181
Էջ 488, սյունակ 1 Էջ 488
ՃԱՆԴԱՆ (ճանդալ, չանդան) «սանդալ (բույս), սանդալենի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. čandān
ճ-ն ցոյց է տալիս, որ փոխառութիւնն աւելի վաղ է կատարուել, հաւանաբար միջին շրջանում, իսկ չանդան ձեւը աւելի ուշ՝ նոր պարսկերէնից
Մատենագիտություն
H. AG 187; Աճ. ՀԱԲ 183
Էջ 489, սյունակ 1 Էջ 489
ՃԱՊԱՂ I -ի, -ից «տարածված, ծավալված, սփռված, ցրված»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ձեւով եւ իմաստով նման է ծավալ բառին
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճապաղել, ճապաղումն, ճաղապիլ, ճապաղական, ճապաղ(ա)ջուր, գինաճապաղ, անճապաղ
Տե՛ս նաեւ
Էջ 489, սյունակ 1 Էջ 489
ՃԱՊՈՒՌ II «քեմոն»
Ստուգաբանություն (փոխառություն)
Նման են մի կողմից հուն. θούμβρος, մյուս կողմից սլավ. ձեւերը (ռուս. чабер, բելոռ. чабор չեխ. čabor եւ այլն)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
θούμβρος
ռուս.
чабер
բելոռ.
чабор
չեխ.
čabor
Էջ 490, սյունակ 1 Էջ 490
ՃԱՐՄԱՆԴ (ճարամանդ) «կարթաձեւ օղակ, ճարմանդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
հավանաբար փոխառություն (իրանական), բայց բուն աղբյուրը չի հավաստված
Էջ 493, սյունակ 1 Էջ 493
ՃԻՐԱՆ (-ի-ա) «մագիլ, ճիրան»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Աճառեանը վերականգնում է *ճէրան նախաձեւը, բայց չի տալիս որեւէ ստուգաբանութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճիրանաւոր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 202
Էջ 494, սյունակ 1 Էջ 494
ՃԽԵԼ «ոստուցանել» (բառգիրք հայոց)
Ստուգաբանություն (անստույգ)
Ճխեալ «ոստոյց» ձեւից կազմուած։ ԲՀ-ի նոր հրատարակութեան մէջ տրուած է որպէս աւելի հաւաստի ձեւ՝ ճղաց «ոստոց»։
Էջ 502, սյունակ 1 Էջ 502
ՄԱՀ (-ու, -ուան, -ուամբ, -ունք, -ուանց) «մահ, վախճան, կոտորած, սպանդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
Իրանական փոխառություն է, չնայած համապատասխան իրանական ձեւը չի հավաստվում։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մահածին, մահաբեր, մահաշունչ, մահկանացու, մահապարտ, խեղդամահ, վաղամահուկ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 181
Էջ 502, սյունակ 1 Էջ 502
ՄԱՀԻԿ (-ի, -ա) «նորալուսին, լուսնաձեւ մի զարդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
փոխատու լեզու՝ մ. պ. *māhik
փոխատու լեզու՝ հ. պ. māh
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մահիկեղջյուր, մահիկաձեւ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 235
Էջ 502, սյունակ 1 Էջ 502
ՄԱՀԻՃ (-ի, -ա) «անկողին»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. mahjā‘
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մահճական, մահիճաձեւ, մահճակ, մահճակալ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 458