Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՎԱՀՐ
«թարախ»
(բժշկ.)
Ստուգաբանություն (փոխառություն)
Փոխառութիւն իրանական աղբիւրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վահրոտ,
վահրոտել
ՎԱՂ
«վաղ, շուտ, հաջորդ օրը, առավոտյան վաղ»
Ստուգաբանություն (փոխառություն)
Փոխառութիւն մի աղբիւրից (ուրարտերենից), որից ծագում է նաեւ վրաց. xwal «վաղը» բառը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վաղահաս,
վաղնջուց,
վաղորդեան,
վաղվաղել,
վաղվաղակի,
վաղվաղուկ,
վաղվաղկոտ,
վաղվաղուն,
վաղեմի,
կանխավաղ,
նախավաղ,
վաղաժամ,
վաղածանոթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
xwal
«վաղը»
Մատենագիտություն
H. AG 242;
Աճ. ՀԱԲ 297;
Ջահ. ՀԼՊ 599
ՎԱՃԱՌ
(-ի, -աց, -ու, ուշ՝ նաեւ -ոյ)
«վաճառք, գնում, վաճառելիք ապրանք, վաճառատեղի, շուկա, նվեր, օժիտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. vāčār
փոխատու լեզու՝ պ. bāzār
Փոխառութիւն իրանական աղբիւրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վաճառել,
վաճառական,
վաճառապետ,
գինեվաճառ,
ժամավաճառ,
շահավաճառ,
մսավաճառանոց,
ածխավաճառ,
կաթնավաճառ
Մատենագիտություն
H. AG 242;
Աճ. ՀԱԲ 299
ՎԱՃԱՌԱԳԱՀ
«առեւտրատեղի, շուկա»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. vāčār + gah
Փոխառութիւն իրանական աղբիւրից՝ vāčār վաճառ + gah:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 299
ՎԱՅԵԼ
(ուշ՝ -ի, -ից)
«վայելք, հաճույք, գործածություն, արժանի»
Ստուգաբանություն (փոխառություն)
Փոխառութիւն իրանական աղբիւրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վայելել,
վայելելի,
վայելուչ,
վայելչութիւն,
բարեվայելուչ,
գեղեցկավայելուչ,
ակնավայել,
վայելչագրութիւն,
վայելչակազմ,
վայելչահասակ,
անվայել,
արքայավայել,
մարդավայել
ՎԱՍՆ
(մ. հայ. վանց)
«համար, պատճառով, միջոցով, շնորհիւ»
Ստուգաբանություն (փոխառություն)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վասն զի
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
vasna
«կամք»
հ. պ.
vašnā
«կամքով»
պրթ.
vasnād
սողդ.
vasn
«համար, պատճառով»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 309;
Ջահ. ՀԼՊ 545
ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ
««ազնուական» (նաեւ նահանգի հատուկ անուն)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական Vaspuhrakān
«բարձր ազնուականութիւն»
Մատենագիտություն
Hübshmann, Altarm. Ortsnamen 262, 470;
Աճ. ՀԱԲ 310
ՎԱՍՏԱԿ
(-ոյ, -ի, -աց)
«աշխատանք, հոգնածութիւն, վաստակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *upa-stāka-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վաստակել,
վաստակաւոր,
վաստակասէր,
վաստակաբեկ,
դժուարավաստակ,
ծովավաստակ,
մեծավաստակ,
նախավաստակ,
սնավաստակ,
կիսավաստակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
upasti-
«սպասաւոր, ծառայող»
Մատենագիտություն
Olsen, NBA 250
ՎԱՏ
(-ի, -աց, ուշ` նաեւ -ից)
«վատ, անպիտան, ծոյլ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. vat
փոխատու լեզու՝ պ. bad
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վատիլ,
վատանալ,
վատախորհուրդ,
վատամտիլ,
վատամահ,
վաստակոխ,
վատանշան,
վատանուն,
վատարի,
վատասիրտ,
վատաբանել,
վատահամբաւ,
վատատես
Մատենագիտություն
H. AG 243;
Աճ. ՀԱԲ 311
ՎԱՏԱԽՏԱՐԱԿ
«դժբախտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. *vataxtarak
փոխատու լեզու՝ պ. badāxtar
Մատենագիտություն
H. AG 243;
Աճ. ՀԱԲ 311
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։