Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ել» որոնման արդյունք՝ 4109 բառահոդված · Էջ 67 / 411
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 157, սյունակ 1 Էջ 157
ԳԵՐԱՍՏԱՆ «պատսպարան, ապահով տեղ» (բբ)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uer- «նկատել, ուշադրութիւն դարձնել» (անմիջական նախաձեւ՝ *գեր-)
հայերեն կազմութիւն՝ առանձին չպահպանուած *գեր- «ապահով լինել» արմատից եւ -(ա)ստան ածանցից։ *գեր-ը կարող էր ծագել հնդեւրոպական *uer- «նկատել, ուշադրութիւն դարձնել» արմատից։ Հնարաւոր է ամբողջովին իրանական աղբիւրից ծագելու մասին վարկածը, բայց նման բառ չի հաւաստուած:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ουρος «պահապան»
արա ωρα «պահպանութիւն, հոգս, խնամք»
գոթ. war(s)
հ. իռլ. varr «ուշադիր»
հ. անգլ. warian «պահպանել»
հ. վ. գ. wart «պահապան»
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 157, սյունակ 1 Էջ 157
ԳԵՐԲՆ «սրբիչ, ջնջոց. ավել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uer- «պտտել» (անմիջական նախաձեւ՝ *uer-p-om-) *p- ածականով
արմատից։ Աւելի քիչ հաւանական է կապել գերփել (գերթել) «շորթել, կողոպտել, ջնջել, աւերել» բայի արմատի հետ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ρωπες «ճիպոտներ, թուփ, թփուտ»
լատ. veprēs «փշաթուփ»
հ. վ. գ. worf «գերանդու կոթ»
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 157, սյունակ 1 Էջ 157
ԳԵՐԴԱՍՏԱՆ (-ի, -աց) «ծառաների եւ գերիների ամբողջութիւն, ինչք, կալուածք, ընտանիք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gher- «ցանկապատել» (անմիջական նախաձեւ՝ *gher-dh-) -(ա)ստան ածանցով
իրանական միջնորդութեամբ՝ արմատից։ (սխալ ստուգաբանութեամբ՝ գերդաստուռն)։ (իրանական միջնորդութեան վարկածը հեղինակինն է) :
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գերդաստակական, գերդաստանիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
փռյուգ. gordum «քաղաք»
հուն. κορθίς «կոյտ. բազմութիւն»
գոթ. gards «տուն»
հ. անգլ. geard «բակ»
հ. սաքս. gard «բնակարան» (հզն.)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 541
Էջ 157, սյունակ 1 Էջ 157
ԳԵՐԻ «գերի, գերիների խումբ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *uer- «գտնել, վերցնել» (անմիջական նախաձեւ՝ *ueriio-)
արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գերել, գերեդարձ, գերեկից, գերեվար, գերիչ, գերութիւն, մարդագերի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ευρισκω «գտնել, ստանալ, ձեռք բերել»
ռուս. об-рести «ձեռք բերել»
Էջ 158, սյունակ 1 Էջ 158
ԳԵՐԾ «ածիլված» (ԲՀ՝ «գաւ»)
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *uer- «պատռել, ճղել» (անմիջական նախաձեւ՝ *uerd-s-) s-ընդլայնում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գերծանել, գերծել, գերծումն, գլխագերծ, գլխագերծութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս. веред «վերք»
պրուս. redo «ակոս»
շվեդ. բրբ. rota «փորփրել»
Մատենագիտություն
Pok. IEW 1163; Ջահ. ՀԼՊ 156
Էջ 158, սյունակ 1 Էջ 158
ԳԵՐՄԱԿ «նուրբ ալյուր, նուրբ փոշի, սպիտակ ալյուրով հաց, սպիտակամարմին, (բրբ.) մանր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gher- «շփել, տրորել» (անմիջական նախաձեւ՝ *gher-mo-) -ակ ածանցով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գերմակել, գերմականալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. χερμας «խճաբար, քար»
հուն. χεραδος «խիճ, մանր քարեր»
լատ. furfur «կճեպ»
լիտվ. gurti «փշրվել»
լիտվ. gurus «փխրուն»
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 158, սյունակ 1 Էջ 158
ԳԵՐՓԵԼ (գերբել) «կորզել, շորթել, կողոպտել, քայքայել, ավերել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uer- «կողոպտել» (անմիջական նախաձեւ՝ *uerp(h)-) <*uer- «գտնել, վերցնել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գերփանք, գերփումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. ռուս. воропъ «հարձակում, կողոպտում»
հ. ռուս. наворопъ «հարձակում, կողոպտում»
հ. սլ. наворапъ «կողոպուտ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 546
Էջ 158, սյունակ 1 Էջ 158
ԳԶԵՌԵԼ «շորթել, կորզել»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *ueg'h- «շարժել, քաշել, տանել»
Աղբյուր՝ թաթվ. gza- (հազիվ թե) «ճանապարհ»
որեւէ կապ կա հնդեւրոպական *ueg'h- «շարժել, քաշել, տանել» արմատի հետ, որ պիտի տար *գեզ եւ նորից, թերեւս, հայերենի միջնորդությամբ, փոխառված է թաթվ. gza- «ճանապարհ» բառը։
Էջ 158, սյունակ 1 Էջ 158
ԳԶԻՐ I «սեգ, կնյուն, պրտու՝ կողով կամ խսիր հյուսելու համար»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uei- «ծռել, ճկուն ճյուղ, հյուսված բան» (անմիջական նախաձեւ՝ *uig'h-) gh-ընդլայնում
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատվ. vize «հյուսված կոշիկ»
հ. հնդկ. vayh-
հ. սլ. věja «ճյուղ»
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 159, սյունակ 1 Էջ 159
ԳԶԻՐ III (գզեր) «խոչ, խոչընդոտ» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Բաղադրութիւն՝ գզրել: Անստոյգ բառ: Կապ ունի՞ գզրել «զղջալ, ափսոսալ» բայի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գզրել