Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 667 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ՄԱՒՏ
(մօտ)
«մոտ, մոտիկ»
Բնիկ հնդեւրոպական
Նույնը մատ- արմատի հետ. ւ-ի համար հմմտ. յատ-յաւտ (յօտ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մատչիլ,
մատտալուտ,
մատտակա,
մատտակաց,
մատտաւոր,
մարդամատ,
չարամատ,
մօտաւորապէս
Տե՛ս նաեւ
ՄԱՒՐ
-ի, -աց, ուշ` -ից (մուր, մուտ, մուռն)
«ցեխ, տիղմ, ճահիճ, ճահճուտ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *meu-
«խոնավ. կեղտոտ, հեղուկ, կեղտոտել»
(անմիջական նախաձեւ՝ *mәu-ru-)
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մաւրանալ,
մաւրական,
մաւրասէր,
մաւրաթաթախ,
Մեծ մաւր,
մաւրուտ,
մորտ,
մուրտաստան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայերեն
մուր
հայերեն
մութ
լիտվ.
mauras, muras «թաց եւ պարարտ խոտ, արոտ»
հուն.
μύρω «հոսել, ողողել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 374;
Pok. IEW 742
ՄԱՒՐՈՒ
(մօրու, մորու, մուրուք), -ի, -աց (սովորաբար անեզական)
«մորուք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *smakru-
«կզակ. մորուք»
(անմիջական նախաձեւ՝ *smek-)
նախածանցից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մաւրուանի,
մաւրուարձակք,
մաւրուեղ,
մաւրուագալի,
անմաւրու,
երակայանամաւրու,
գեղեցկամաւրու,
խարտեշամաւրու,
պակասամաւրու
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ.
śmāśru- ((*-smasru))
խոլ.
smech «ծնոտ»
լիտվ.
smākras
Մատենագիտություն
H. AG 365;
Աճ. ՀԱԲ 375
ՄԱՒՐՈՒՏ
«մի ծաղիկ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական amәrәtāt
«անմահություն»
դիցաբան. աղբյուրից
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
amәrәtāt «անմահություն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 375
ՄԱՔԱԼՈՒԿ
«քարածիծառ, մանգաղաթեւ»
Ծագումն անհայտ է (թերեւս)
կազմված է մանգաղ բառի տարբերակային մաքու ձեւից` -ուկ վերջածանցով:
ՄԱՔԱՌ
«կռիվ, պայքար, վեճ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *makh-?
Ակնհայտ զուգահեռ ունի հուն. μαχή «կռիվ, պայքար, վեճ», μάχεσθαι «մաքառել, պայքարել» բառերի հետ, եւ կարելի է, թերեւս, բխեցնել միեւնույն աղբյուրից (*makh-?):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մաքառում,
մաքառիլ,
մաքառող
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
μαχή «կռիվ, պայքար, վեճ»
հուն.
μάχεσθαι «մաքառել, պայքարել»
ՄԱՔԻ
«մաքի, ոչխար»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mek-
«մայել, մկկալ»
(անմիջական նախաձեւ՝ *mək-iā-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
makamakayatē «մայում է, մկկում է»
հ. հնդկ.
mēka- «այծ, նոխազ»
հուն.
μηχάομαι «մայել»
հուն.
μηχάς «մայող, այծ, մաքի»
մ. վ. գ.
mecke «ուլ»
լիտվ.
mekénti «մայել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 291;
Pok. IEW 715-716
ՄԱՔԻՍ
«զարդարված»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
ՄԱՔԻՐ
(սխալմամբ՝ մամիր)
«հավ»
(ԲՀ)
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ պ. mākiyān
(թերեւս)
Եթե -ր-ն հավելագրութիւն է, ապա, թերեւս, ծագում է պ. mākiyān բառից:
ՄԱՔՄԱՆ
«թաշկինակ, սրբիչ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. *μαχμαν < եբր. makbēr
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 291
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։