Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 663 / 919
ՈՉԽԱՐ
(-ի, -աց)
«ոչխար, մի ձայնանիշ»
Փոխառություն
Աղբյուր՝ քարթվելական (զանյան) cxovari
Փոխառություն քարթվելական (զանյան) աղբյուրից՝ cxovari։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոչխարակ,
ոչխարավաճառ,
ոչխարութիւն,
ոչխարենի,
ոչխարազգի
Նոր՝
ոչխարաբուծութիւն, ոչխարապահ, ոչխարային
ոչխարաբուծութիւն, ոչխարապահ, ոչխարային
Զուգաբանություններ այլ լեզուներում
ճան.
šxuri
վրաց.
cxovari
հ. վրաց.
cxuari
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 562
ՈՊՂԻՏ
«ծանրազեն մենամարտիկ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ὁπλίτης
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 563
ՈՊՂՈՆ
(հիպղոն, ապղովն, հոպղոն)
«զենք, սպառազինություն»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ὅπλον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 563
ՈՊՈԳՈՄՓԻՏ
(բոգոմփիտ)
«մի տեսակ խունկ»
Փոխառություն
Փոխառություն, բայց բուն աղբյուրը չի հավաստված։
ՈՊՏԻՏԱՐ
(ոսպիտար, ոսպիկար, ափսիտար)
«ծառա (թագավորի ձեռքին ջուր լցնող)»
Փոխառություն
Աղբյուր՝ լատ. hospitarius
հունարենի միջնորդությամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 563
ՈՋԻԼ
ուջ՝ -ոյ, -ի, -աց
((որջիլ), ուջ)
«ոջիլ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *er(e)k/gh-
«ոջիլ, տիզ»
(անմիջական նախաձեւ՝ *orghilo-)
Բնիկ հնդեւրոպական՝ *orghilo-` *er(e)k/gh- «ոջիլ, տիզ» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որջլալից
Նոր՝
ոջլոտ, ոջլոտիլ, փայտոջիլ
ոջլոտ, ոջլոտիլ, փայտոջիլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
liksá «անիծ»
ալբ.
ergjiz «մանր ոջիլ, անիծ»
լիտվ.
erke «տիզ»
Մատենագիտություն
Pok. IEW 335;
Աճ. ՀԱԲ 564
ՈՌ
«ոռ, հետույք, տակ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ors-
«նույնիմաստ»
(անմիջական նախաձեւ՝ *orsos)
Բնիկ հնդեւրոպական՝ *orsos նույնիմաստ նախաձեւից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոռճան,
բրդոռ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ὄρρος
հ. վ. գ.
ars
հ. անգլ.
ears
խեթ.
arra
Մատենագիտություն
H. AG 482;
Աճ. ՀԱԲ 564
ՈՌՆ
I
«պորտաքար, կամարի միջնաքար»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *persna- հիմքի հետ, որի իմաստը վերականգնում են «կրունկ, գարշապար», բայց որը կարող է մարմնի մասի լայն ըմբռնում ունենալ, նշանակել, օրինակ, «պորտ»։
ՈՍԿԻ
-ւոյ, -ւով, -եաց
«ոսկի, ոսկյա»
Անստույգ
Կասկածելի են եւ՛ հնդեւրոպական մեկնաբանութիւնները (օրինակ՝ *aues- «լուսաւորել» արմատից), եւ՛ ոչ հնդեւրոպական (փոխառութեան) կասկածները
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոսկեղեն,
բազմոսկի,
ոսկենկար,
յոգնոսկի,
ոսկեպատեան,
ոսկիածին,
ոսկեզարդել,
ոսկիակուռ,
ոսկերիչ
Նոր՝
ոսկեզօծել, ոսկեատ, ոսկեդար, ոսկեած, ոսկեդարեան, ոսկիգիսակ, ոսկեդրամ, ոսկերչական
ոսկեզօծել, ոսկեատ, ոսկեդար, ոսկեած, ոսկեդարեան, ոսկիգիսակ, ոսկեդրամ, ոսկերչական
Զուգաբանություններ այլ լեզուներում
ֆինն.
aske «պղինձ»
շումեր.
guškin «ոսկի»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։