Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ող» որոնման արդյունք՝ 1700 բառահոդված · Էջ 66 / 170
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 335, սյունակ 1 Էջ 335
ԽՃԵԼ «խիտ լինել, ճխտել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kʰei- «կիտել, իրար վրա դարսել» (անմիջական նախաձեւ՝ *k(u)hi-di-)
Սակայն հնարավոր է կապը խիտ բառի հետ՝ *khidio- > խիճ, խճել:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խճող, խճողել, խճճողել, խճղել, խճողություն, խճող, խճողակ, խճճել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. cāyati «խիտ լցնում է, կիտում է, կուտակում է»
հ. հնդկ. caya «կույտ, դեզ»
Մատենագիտություն
Ջհաուկյան, ՕԻՄՊԱՅ 114
Էջ 335, սյունակ 1 Էջ 335
ԽՆԱՄ (-ոյ) «խնամք, հոգատարություն»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *ken- «ջանալ, ձգտել, շտապել»
հ.-ե. արմատ՝ *kʷenth- «տառապել, համբերել, հանդուրժել» *k > *kh անցումով
Ակնհայտորեն կապված է խնայ- «խնայում» արմատի հետ, որի ծագումը նույնպես անհայտ է: Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական արմատներից մեկի հետ` *k>*kh անցումով: Խնամ/խնայ արմատների մ/յ հերթագայությունը ցույց է տալիս հայերենից տարբեր աղբյուր:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խնամել, խնամոտ, խնամարկել, խնամատարություն, խնամակալ, խնամագութ, խնամած, խնամի, խնամունի, խնամություն, խնամենալ, խնամեխոս, բարեխնամություն, բազմախնամ, ժողովրդախնամ, նախախնամություն, վերնախնամ
Տե՛ս նաեւ
Էջ 335, սյունակ 1 Էջ 335
ԽՆԴԻՐ (-ոյ) (բրբ. խնդիլ «ուզել») «որոնում, վեճի առարկա, քննություն, պահանջ, խնդիրք, խնդրվող բան»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ken- «ջանալ, ձգտել, շտապել»
հ.-ե. արմատ՝ *ken- «քերել, քերթել, տրորել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խնդրել, խնդրակ, խնդրական, խնդրություն, խնդրված, վրեժխնդիր, լրախնդիր, իմաստ(ն)ախնդիր, զուգախնդիր, համառոտախնդիր, մամռախնդիր, մարդախնդիր, պատճառախնդիր, ջրխնդիր
Նոր՝
խնդրագիր, խնդրամատույց, խնդրարկու, խնդրատու, արկածախնդիր, բծախնդիր
Էջ 336, սյունակ 1 Էջ 336
ԽՆԾԱՆ «չատորացած ցողուն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ken- «նոր ծագել, սկիզբ առնել, առաջանալ»
կապ ունենա հնդեւրոպական *ken- «նոր ծագել, սկիզբ առնել, առաջանալ» արմատի հետ
Էջ 336, սյունակ 1 Էջ 336
ԽՆՁՈՂԵԼ (խնձղա՞լ) «ուրախանալ, հրճվել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *khend- «խնդալ» (անմիջական նախաձեւ՝ *khendio-) -ող վերջածանցով
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. խինդ, խինձ
մ. պ. xandītan «խնդալ»
Էջ 336, սյունակ 1 Էջ 336
ԽՇԵԼ «դադար առնել, (անկողնում) հանգստանալ» (ԲՀ)
Ծագումն անհայտ է (՞)
Կապ ունի՞ արդյոք խիշտ «անկողին» բառի հետ
Էջ 337, սյունակ 1 Էջ 337
ԽՈԶՈԽ (խողոխ, խողոխի) «ուրար»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ։
Էջ 337, սյունակ 1 Էջ 337
ԽՈԹ I «խոթում, խայթում, խեթ, ծուռ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)k(h)ai-t- «խփել, բռնցքահարել, հրել, խփել» (անմիջական նախաձեւ՝ *ktoth-)
*(s)k(h)ai-t- «խփել, բռնցքահարել, հրել, խփել» արմատի կողքին, որտեղից՝ հայ. խայթ, խիթ, խեթ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոթել, խոթմոթել, մոթխոթել, խոթոտել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 384
Էջ 338, սյունակ 1 Էջ 338
ԽՈԽՈՋ (-ի, -ից) (խողխոջ, խոխոնջ) «խոխոջ, խոխոջյուն, քրքիջ, զկռտոց, փորլուծություն»
Բնաձայն
Բնաձայնական կազմություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խո(ղ)խոջանք, խո(ղ)խոջանիլ, խո(ղ)խո(ն)ջել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 386
Էջ 338, սյունակ 1 Էջ 338
ԽՈԿ (-ի, -աց) «միտք, խոհ, մտածող, խորհող»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Աղբյուր՝ մ. պ. hōk «միտք, բնավորություն, տրամադրություն»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոկումն, խոկասեր, նախախոկումն, խոկալ