Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հետ» որոնման արդյունք՝ 1179 բառահոդված · Էջ 66 / 118
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 421, սյունակ 1 Էջ 421
ԿՈՏԻՆԴ (կոնգին-ք) «մի ուտելիք»
Ծագումն անհայտ է
Կապ ունի՞ արդյոք հուն. κοτίνας, -αδος «վայրի ձիթենու պտուղ» բառի հետ։
Էջ 422, սյունակ 1 Էջ 422
ԿՈՏՄՈՒՆ(Կ) «արծվանման քիթ»
Ծագումն անհայտ է
եթե կոտիմն բանի հետ կապված չէ, ապա անհասկանալի է իմաստային հիմքը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոտմկեան, կո(տ)մնկե
Էջ 422, սյունակ 1 Էջ 422
ԿՈՐ III «կորուստ, փչացում»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *g^er- «կլանել, կոկորդ, անդունդ»
հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *g^er- «կլանել, կոկորդ, անդունդ» արմատի հետ։ Ենթաշերտային բա՞ռ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կորնչիլ, կորուսանել, կորնչումն, կորուստ, կորուսիչ, կորստախառն, կորստական, անկորուստ, երախտակորոյս, խորհրդակորոյս, համակորոյս, հետակորոյս, մտակորոյս, շնորհակորոյս, դաշնակորոյս, կանխակորուստ
Էջ 423, սյունակ 1 Էջ 423
ԿՈՐԷՔ (հգն.) «դժվարին տեղիք, զերբուկ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *gʷer- «ծանր»
հ.-ե. արմատ՝ *gʷer- «լեռ»
արմատներից մեկի հետ
Զուգաբանություններ այլ լեզուներում
այլբ. gur «քար»
հուն. δειρος «բլուր»
հուն. δηρας «բլուր»
Էջ 424, սյունակ 1 Էջ 424
ԿՈՐԿՈՏԻՃ «մաշկի խայտուց, բիծ»
Ծագումն անհայտ է
Առանձնացելի է -իճ վերջածանց, բայց կորկոտ-ի նույնացումը կորկոտ բառի հետ իմաստով դժվար է հիմնավորել, եթե չփնտրենք մի այլ կորկոտ բառ:
Էջ 425, սյունակ 1 Էջ 425
ԿՈՐՇՈՒՄՆ «կոչում, հորջորջում» կամ «վշտալից» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Կազմուած է կորշ անծանոթ արմատից (կապ ունի՞ կոչ-ի հետ)՝ -ումն վերջածանցով:
Էջ 426, սյունակ 1 Էջ 426
ԿՈՒԾԱԿ «մի տեսակ փշաքեղ»
Անստույգ
Եթե կայծուկ (բրբ. կիծուկ) բառի տարբերակը չէ, ապա պետք է առանձնացնել -ակ վերջածանցը եւ կուծ-ը կապել կոծոծ, կոծիկ բառերի կոծ-ի հետ։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 656
Տե՛ս նաեւ
Էջ 426, սյունակ 1 Էջ 426
ԿՈՒԾՈՒՌԻ «երիցուկ դեղատնային» (բուսաբանական)
Անստույգ (թերեւս)
նույնն է կուծակ բառի կուծ-ի հետ։
Տե՛ս նաեւ
Էջ 426, սյունակ 1 Էջ 426
ԿՈՒՃ (-ոյ, ի կճէ) (կիճ` բառարանային ձեւ՝ սխալ վերականգնմամբ) «մարմար»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *geu- «ծռել, կամար կազմել» (անմիջական նախաձեւ՝ *gud'o-)
Հազիվ թե կապ ունենա կոճ բառի հետ (տե՛ս), այսինքն՝ ծագել հնդեւրոպական *gud'o- նախաձեւից՝ *geu- «ծռել, կամար կազմել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կճայատակ, կճասալ, կճեայ, կճետարած, կճեայարկ, կճեապաճոյճ, ջրկիճ
Նոր՝
լուսնակուճ
Տե՛ս նաեւ
Էջ 426, սյունակ 1 Էջ 426
ԿՈՒՄ (հգն.) այտ «մեկ ումպ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gem- «բռնել, սեղմել, ճնշել, ժխտել, լցնել» (անմիջական նախաձեւ՝ *gom-)
Քիչ հավանական է նաեւ համեմատությունը հնդեւրոպական *kᵘem- «կուլ տալ, խաչստել» արմատի հետ՝ որպես մի այլ հնդեւրոպական լեզվի ազդեցություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կմել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. γεμω «լցված լինել»
հուն. γεμος, γομος «բեռ»
լատ. gumia «շատակեր, որկրամոլ»
լիտվ. gãmalas «ձնագունդ, մի կտոր հաց, միս»
սերբ. gòmolja «պանրի կտոր»