Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՊԱԼ
II
«քարաժայռ, քար»
Ստուգաբանություն (անստույգ)
թերեւս նոյնն է պաղանձաւ-ի պաղ-ի հետ: - Աճառեանը (ՀԱԲ 4, 4), բերելով բարբառային պալ «լայն եւ դուրս ցցուած» բառը, համեմատում է հնդեւրոպական *bal- «ուժեղ» արմատի հետ (°). սրանց հետ կապում է ալպեան pala «քարակոյտ, գերեզմանաքար», balu «քարաժայռ» բառերը:
Զուգաբանություններ այլ լեզուներում
ալպեան
pala
«քարակոյտ, գերեզմանաքար»
ալպեան
balu
«քարաժայռ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 4
Տե՛ս նաեւ
ՊԱԽՐԷ
(ուշ՝ պախրայ), -ի, -ից
«տավար, ուտելիք, ունեցվածք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. baqra
փոխատու լեզու՝ արաբ. baqra
սեմական աղբյուրից: Աճառյանը կասկածելի է համարում հնչյունաբանական հիմունքով: Անհավանական են ինչպես հնդեւրոպական (*paku-), այնպես էլ ուշ արաբական ծագման (pahili, pahari) վարկածները
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պախրէիկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 7
Տե՛ս նաեւ
ՊԱԿԱՆԵԼ
««հաստատել» (բբ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
եթե ճիշտ է սրա համար տրված պատկենալ տարբերակը, ապա հնարավոր է իրանական ծագում
ՊԱՀԱՆՋ
(պարհանջ)
«պահանջ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *par-hanǰ
hanǰ-ի համար հմմտ. մ. պ. hanǰ-, հ. պ., ավ. vanj- «քաշել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պահանջել,
պարհանջել,
պահանջիչ,
պահանջող,
պահանջումն,
ճշտապահանջ,
հարկապահանջ,
յորդորապահանջ,
ոգեպահանջ,
խստապահանջ
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ.
hanǰ-
հ. պ.
vanj-
«քաշել»
ավ.
vanj-
«քաշել»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 539
ՊԱՀԱՆՋԱՆՔ
«ապարանջան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
Աճառյանը նմանությունը համարում է պատահական
Զուգաբանություններ այլ լեզուներում
բելուջ.
āhinǰag
«գոտի, կապ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 12
ՊԱՂԱՆ
«թամբ, համետ, փալան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. pālān
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պաղանել,
պաղանաւոր,
պաղանակար
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 13
Տե՛ս նաեւ
ՊԱՅԾԱՌ
«պայծառ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պայծառանալ,
պայծառագեղ,
պայծառազգեստ,
պայծառաթեւ,
պայծառակերպ,
պայծառանշան,
համապայծառ,
մեծապայծառ,
ծաղկապայծառ,
լուսապայծառ
ՊԱՆԴԵՄԻ(Ն)
«համաժողովրդական տուն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. πανδήμεί
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 20
ՊԱՏ
I
«շրջան, պտույտ, չորս կողմ, բոլորտիք, որմ, պատ, պատում, փաթաթում»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *pet-
«տարածել (հատկապես թեւերը)»
հ.-ե. արմատ՝ *pet-
«տապալել, թռչել, ընկնել»
արմատների ածանցյալներից
փոխատու լեզու՝ իրան. *pat
Փոխառություն իրանական աղբյուրից՝ *pat. հնդեւրոպական *pet- «տարածել (հատկապես թեւերը)» եւ *pet- «տապալել, թռչել, ընկնել» արմատների ածանցյալներից։ պատիկ-ի համար հմմտ. սողդ. pat «անգամ» (< հնդեւրոպական *pet- «տապալել, թռչել, ընկնել»):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պատել,
պատան,
պատանել,
պատեն,
պատենիկ,
պատենագեն,
պատենաթեւ,
պատենաւոր,
պատիճ,
պատատել,
պատատուկ,
մառախլապատ,
միջապատ,
բակարդապատել,
շրջապատել,
պաճուճապատանք,
զինապատեան,
ոսկեպատեան,
դիպապատիկ,
բազմապատիկել,
բիւրապատիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
սողդ.
pat
«անգամ»
Մատենագիտություն
Bailey, DKS 80-81
ՊԱՏԱՆԻ
II
(ԲՀ)
«հող»
Ստուգաբանություն (անստույգ)
Աճառեանը (ՀԱԲ 4, 35), հնարաւոր է համարում դիտել որպէս պատեղոտ «հողի» բառի սխալագրութիւն
Մատենագիտություն
ՀԱԲ 35
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։