Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 656 բառահոդված (էջ 66/66)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 811, սյունակ 1 Էջ 811
-ՈՒԿ I
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-kon- (անմիջական նախաձեւ՝ *-u-kon-) նախորդող *-u- հիմքակազմ տարրով
Ինչպէս -իկ-ը (տե՛ս), ծագում է հնդեւրոպական *-kon- բաղադրեալ ածանցից` նախորդող *-u- հիմքակազմ տարրով (հմմտ. մանուկ-մանր, սեռ.-տր. մանու). Այս նոյն -ուկ-ն է արդեօք, որ համաբանութեամբ տարածուել է բուսանունների վրայ` ժախուկ, կանեփուկ, հաճարուկ, մեղրուկ, քնարուկ. բողկուկ-ի դէպքում -ուկ-ն ակնյայտօրէն փոքրացուցիչ-փաղաքշական է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
այրուկ, այրիկ, ծիծառնուկ, մժղուկ, պուտուկ, պտուկ, ժախուկ, կանեփուկ, հաճարուկ, մեղրուկ, քնարուկ, բողկուկ
Տե՛ս նաեւ
Էջ 812, սյունակ 1 Էջ 812
-ՈՒՆՔ «արտեւանունք, երիցունք, խրախունք, կոչունք, հրաշունք, մկանունք, ցցունք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-on-es հ.-ե. *-n-ով հիմքերի հոգնակի ձեւ
Հաւաքականակերտ այս ածանցը ծագում է հ.-ե. *-n-ով հիմքերի հոգնակի *-on-es ձեւից՝ հանդիպելով -ն-ով եւ -ո-ով վերջացող մի շարք բառերի հոգնակիում՝ թոռն-թոռնունք, հարս-հարսունք, ողն-ողնունք, տոռն-տոռնունք եւ բարձր-բարձունք, մանր-մանունք։ մի կողմից -ն-ով հիմքերի վաղ անկումը եւ մյուս կողմից՝ -ք-ով ձեւերի հոգնակիի անկախ գիտակցումը հանգեցնում են -ունք-ի անկախացմանը՝ որպես հավաքական հոգնակերտի, այս գործընթացը հար եւ նման է -ինք-ով ձեւերի տարածման գործընթացին:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արտեւանունք, թոռնունք, երիցունք, հարսունք, խրախունք, ողնունք, կոչունք, տոռնունք, հրաշունք, բարձունք, մկանունք, մանունք, ցցունք
Էջ 813, սյունակ 1 Էջ 813
-ՈՒՍՏ I (հմմտ. -աստ, -ետ, -իստ)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-sti- նախորդող -ու-ով, որ սկզբնապես հիմքային ձայնավոր է եղել
Ծագում է հ.-ե. *-sti- ածանցից՝ նախորդող -ու-ով, որ սկզբնապես հիմքային ձայնավոր է եղել։ հմմտ. թաքուցանել, կորուսանել, հարուլ-հարուցանել (Benveniste, 1962, 95: Greppin, 1975, 95)։ հավանական է հ.-ե. *-sti-ի ծագումը *-es-/-s- եւ *-ti- ածանցներից (Ջահուկյան, 1959, 263):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ապրուստ, գալուստ, ելուստ, թաքուստ, կորուստ, հարուստ, փախուստ
Մատենագիտություն
Benveniste 95; Greppin 95; Ջահուկյան 263
Էջ 813, սյունակ 1 Էջ 813
-ՈՒՍՏ II
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *-kʷu- «մակբայական հիմք»
հ.-ե. արմատ՝ *-dh-to-i°g «-ստ-ն» դժվար է բացատրել
Ծագում է ուստ «որտեղից» բառից, որի ծագումը պարզ չէ։ հավանական է ու-ի մեջ տեսնել հ.-ե. *-kʷu- մակբայական հիմքը, բայց դժվար է բացատրել -ստ-ն (*-dh-to-i°g)։ այս բացատրությամբ -ուստ-ով ձեւերը կապ չունեն իրան. naxust «առաջին» ձեւի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամենուստ, այլուստ, անդուստ, առաջուստ, արտաքուստ, բացուստ, խորուստ, հեռուստ, վերուստ
Էջ 813, սյունակ 1 Էջ 813
-ՈՒՐ (հմմտ -ար, -իր, -որ)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-ro- նախորդող համաբանական կամ *-ծ-ից ծագող -ու-ով
Ծագում է հ.-ե. *-ro- ածանցից՝ նախորդող համաբանական կամ *-ծ-ից ծագող -ու-ով (հմմտ. թաքուր-թարթափուր եւ *bhlo-ro > բլուր)։ սլուր-ի հիմքը հավանաբար *սուլ-ն է, որ պահպանվել է սլաք բառի մեջ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թափուր, թարթափուր, թաքուր, սլուր, բլուր
Էջ 814, սյունակ 1 Էջ 814
-ՏԻ «մանկտի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կարելի է ենթադրել, որ ինչպես -ոտի հավաքականակերտ ածանցը կազմված է -ոտ եւ -ի ածանցներից, այնպես էլ -տի-ն կազմված է -ոտ եւ -ի ածանցներից. սակայն այս ենթադրության համար առայժմ որոշակի ապացույցներ չկան: