Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 66 / 919
ԱՄԱՐՈՒ
«գառ, գառնուկ»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. emrā
Մատենագիտություն
H. AG 340;
Աճ. ՀԱԲ 148
ԱՄԱՒ
(ամաւենի)
«մի կաղնի՝ quercus coccifera»
(բուսաբանություն)
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամաւենի
ԱՄԱՒԹ
(-ոյ)
«ամոթ»
Ստուգաբանություն
Նոյն ծագումն ունի, ինչ ամաչել բայը (տե՛ս)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամաւթակից,
ամաւթանք,
ամաւթապարտել,
ամաւթխած,
ամաւթեած,
ամաւթղեած,
ամաւթոյք,
անամաւթ,
անամաւթիլ
Տե՛ս նաեւ
ԱՄԲԱՍՏԱՆ
(-ի, -աց)
«ամբաստանող, ամբաստանություն»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. hambastan
«ձեւավորել, կազմել, հերյուրել»
հմմտ. մ. պ. hambastan «ձեւավորել, կազմել, հերյուրել»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամբաստանել,
ամբաստանութիւն
Նոր՝
ամբաստանագիր, ամբաստանական, ամբաստանիչ, ամբաստանեալ
ամբաստանագիր, ամբաստանական, ամբաստանիչ, ամբաստանեալ
ԱՄԲԱՐ
(-ի, -աց, ուշ՝ -ոյ)
(ամպար, համբար)
«ամբար, շտեմարան»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. (h)anbār
Բաղադրություններ եւ ածանցյալներ
համբարել,
համբարանոց,
ամբարապետ,
ջրամբար,
համբարակալ,
համբարածու,
համբարական,
համբարան,
խոտահամբար,
յոգնահամբար
Մատենագիտություն
H. AG 95, 178;
Աճ. ՀԱԲ 149
Տե՛ս նաեւ
ԱՄԲԱՐԻՇՏ
(ամպարիշտ, անբարիշտ)
«անհավատ, անաստված, չարագործ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական պարիշտ
Կազմված է ան- ժխտականով՝ իրանականից փոխառյալ պարիշտ ձեւից՝ ն-ի եւ պ-ի հետագա առնմանական փոփոխությամբ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամբարշտել,
ամբարշտանալ,
ամբարշտագոյն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 149
ԱՄԲԱՐՀԱՒԱՃ
(-ի, -ից)
(ամպարհաւաճ, ամբարահաւաճ)
«ամբարտավան, գոռոզ, մեծամիտ»
Փոխառություն
Փոխառություն իրանական աղբյուրից, թեեւ բուն աղբյուրը չի ճշտված։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամբարհաւաճութիւն,
ամբարհաւաճումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
ամբարիշտ
հայ.
ամբարտաւան
ԱՄԲԱՐՏԱԿ
(-ի, -աց)
(համբարտակ, անբարտակ)
«աշտարակ, կոթող, թումբ, ամբարտակ, ամբարտավանություն»
Ստուգաբանություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամբարտակել
ԱՄԲԱՐՏԱՒԱՆ
(անպարտաւան), -ի, -ից
«գոռոզ, մեծամիտ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *anbārtavān
Աղբյուր՝ պ. anbārda
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամբարտաւանական,
ամբարտաւանիլ,
ամբարտաւանանալ,
անբարտաւանատեաց,
անամբարտաւան
Մատենագիտություն
H. AG 178;
Աճ. ՀԱԲ 150
ԱՄԲԵՏ
-ի, -ից
(ամբոյտ, ամպոյտ, անբոյթ)
««խլուրդ» (անբոյտ «մի դեղաբոյս՝ արծվաճանկ, գողենի, asplenium scolopendrium», այլ՝ «հովագ կամ միեղջերու»)»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *bheu-
«աճել, բարգավաճել»
Հազիվ թե կազմված լինի ան- նախամասնիկով՝ ինչ-որ *բետ ( *բոյտ) արմատից, (հազիվ թե՝ հնդեւրոպական *bheu- «աճել, բարգավաճել» արմատից, որտեղից՝ բոյս)։
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։