Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 659 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ՄԱՏԻՏԵԼ
«ընդելուզել (°)»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մատիտումն
ՄԱՏՆ
I
(-ին, -ունք, -անց)
«մատ, աստիճան, մատնութիւն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mət-
*t-ն ն-ի մոտ մնացել է տ, ինչպէս *k-ն ակն բառում, չի շնչեղացել
հ.-ե. արմատ՝ *mē-
«չափ»
կասկածով հատկացւում են *mē- «չափ» արմատին (որպէս չափ)
Համեմատւում է հ. կիմր. maut, ն. կիմր. bawd, մ. բրետ. meut (<*mə-to) «բութ մատ» բառերի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մատնանշան,
մատն(ա)ցոյց,
մատնահատ,
մատնեք,
հնգամատնեան,
սանդղամատն,
վարդամատն,
շալակամատն,
անձնամատն,
մատանել,
մատանի,
մատնիչ
Նոր՝
մատնանշել, մատնեմատ
մատնանշել, մատնեմատ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. կիմր.
maut
ն. կիմր.
bawd
մ. բրետ.
meut «բութ մատ» (<*mə-to)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 270
ՄԱՏՆ
II
«բլուր, բարձունք հողակոշտ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. matn
(պատահական)
Աճառեանը (ՀԱԲ 3, 271) միացնում է մատոյց «զառիվեր» բառին (տե՛ս մատ-) եւ արաբ. բառի հետ նմանութիւնը համարում է պատահական:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 271
Տե՛ս նաեւ
ՄԱՏՆԵՐ
«սակաւահող, նոսրահող»
Ստուգաբանություն
Նոյնն է մատն «բլուր, բարձունք, հողակոշտ» բառի հետ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 271
Տե՛ս նաեւ
ՄԱՏՈՒՌՆ
(մատուռն), -տրան, -րունք, -րանց
«մատուռ, վկայարան»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μαρτύριον
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մատրանոց,
աշխարհամատուռն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 271
ՄԱՏՈՒՏԱԿ
«բխան, մարովս, քաղցրարմատ, սուս»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mad-
«թաց, խոնավ, գեր, բտած»
հ.-ե. արմատ՝ *medhu-
«քաղցր. մեղր»
հիմքի ձեւաւորման մէջ հնարաւոր է ազդեցութիւնը
Կազմուած է մատու- եւ տակ բաղադրիչներից: մատու-ն, թերեւս, ծագում է հնդեւրոպական *mad- «թաց, խոնավ, գեր, բտած» արմատից, որտեղից՝ մատաղ, այլեւ, թերեւս, մատիտեղ: հիմքի ձեւաւորման մէջ հնարաւոր է հնդեւրոպական *medhu- «քաղցր. մեղր» հիմքի ազդեցութիւնը:
Տե՛ս նաեւ
Մ(Ա)ՏՊՈՒԽ
«խաշուկ, դեղաբոյսի խաշուկ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. matbūx
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 272
ՄԱՏՈՌՎԱԿ
-ի, -աց
«մատռուակ, գինեմատոյց, տակառապետ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *maturuak
Հմմտ. մ. պ. *maturun (mtwrwn) «գինու աման»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մատռուակել,
մատռուակութիւն,
մատռուակոց
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ.
*maturun (mtwrwn) «գինու աման»
Մատենագիտություն
Bailey, DKS 276;
Ջահ. ՀԼՊ 533
ՄԱՏՏԱՅ
««սակաւ» (ԲՀ)»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ արաբ. mātta (՞)
(կապ ունի՞)
բայց նշանակում է «նեղ կապ»:
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։