Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված · Էջ 659 / 919
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 599, սյունակ 1 Էջ 599
ՈԳԵԼ «ասել, խոսել երգել նվագել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *uoguh- «հանդիսավոր կերպով խոսել» (անմիջական նախաձեւ՝ *uoguh- (*ueguh-)) արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոգել, առոգել, առոգանութիւն, ստորոգել, ստորոգութիւն, ներառոգել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. գոգ-
հ. հնդկ. vāghát «աղոթավոր, ուխտավոր»
լատ. voveō «ուխտել»
Մատենագիտություն
Pok. IEW 348
Էջ 599, սյունակ 1 Էջ 599
ՈԳՈՇԵԼ «գոռալ, դոփել»
Ստուգաբանություն (թերեւս)
նույնն է ոգոզել բայի հետ:
Տե՛ս նաեւ
Էջ 599, սյունակ 1 Էջ 599
ՈԳՈՐԻԼ «կռվել, մարտընչել, դիմակայել»
Ծագումն անհայտ է (հավանաբար)
կազմված է -որ վերջածանցով եւ ոգ- արմատով, որ հազիվ թե կապ ունենա հ.-ե. *seu- «ծռել, կտրել, քշել» արմատի հետ (*sou-nq-):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոգորական, ինքնոգոր
Էջ 599, սյունակ 1 Էջ 599
ՈԶՈՏՆ (-ան) («?») «?»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոզոտանահմայ
Էջ 599, սյունակ 1 Էջ 599
ՈԶՈՐ «ճյուղ, բարակ ճյուղ, ճիպոտ, խրձակապ»
Ծագումն անհայտ է
Աճառյանը (ՀԱԲ 3, 550) համեմատում է հուն. ὄσχος եւ մ. պ. azg (>հայ. ազգ) «ճյուղ» բառերի հետ եւ վերականգնում հնդեւրոպական *ozg'ho- ձեւը, սակայն նախ` հնդեւրոպական *ozgho-ի *g-ն քմայնացած չէ, երկրորդ` անբացատրելի է մնում -ր-ն, երրորդ` չի բացատրվում կապը բարբառային ձեւերի հետ, եթե նախնական իմաստը «ծռել»-ն է:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ὄσχος
մ. պ. azg «ճյուղ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 550
Տե՛ս նաեւ
Էջ 599, սյունակ 1 Էջ 599
ՈԶՈՒՄՆ «թեզան»
Ստուգաբանություն (հավանաբար)
կազմված է -ումն վերջածանցով` *ոզ- անծանոթ արմատից, որ հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *pag «ամրացնել» արմատի հետ` *-o- ձայնավորմամբ:
Էջ 599, սյունակ 1 Էջ 599
ՈԹԻՍ «մի միջատ»
Ծագումն անհայտ է
Էջ 600, սյունակ 1 Էջ 600
ՈՒԱԻԿ (յուլիս, սխալմամբ՝ ոչայիկ, ոչակիկ) «մուշ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. ‘ulaiq
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 551
Էջ 600, սյունակ 1 Էջ 600
ՈՒՈԳ «երկար գուլպա» (քբ)
Անստույգ (թերեւս)
նույնն է ողոգ (ոլոք) «սրունք» բառի հետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 551
Տե՛ս նաեւ
Էջ 600, սյունակ 1 Էջ 600
ՈՒՌՈՆ «փիթենածաղկավոր մի բույս»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ ակկադ. halluru(m) (թերեւս)
սեմական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոռոնացեալ, ոռոնաձեւ, ոռոռ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 459, 470
Տե՛ս նաեւ