Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 658 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 513, սյունակ 1 Էջ 513
ՄԱՏԱՂ (-ոյ) «մատաղ, մատղաշ մանուկ մատաղ հորթ, զոհ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mad- «թաց, խոնավ. կաթել. հյութեղ, պարարտ, բտած»
որտեղից նաեւ մածառակ, մաճար/ռ, այլեւ պ. maskah «թարմ յուղ», հ. վ. գ. Mast «գիրացում, բտում»: Աճառյանը (ՀԱԲ 3, 267), հենվելով սլավոնական զուգահեռների վրա (հ. սլ. mladŭ, ռուս. младший «երիտասարդ, մատաղ»), բխեցնում է *mel- «մանրել» արմատից՝ *-d- աճականով եւ դրափոխությամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մատաղածին, մատաղական, մատաղամայր, մատաղատուն, մատաղել, մատղաշ
Նոր՝
մատաղահաս, մատաղատի
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ. maskah «թարմ յուղ»
հ. վ. գ. Mast «գիրացում, բտում»
Մատենագիտություն
Pok. IEW 694; Ջահ. ՀԼՊ 136; Աճ. ՀԱԲ 267
Էջ 513, սյունակ 1 Էջ 513
ՄԱՏԱՐ ««նշան» (ԲՀ)» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Էջ 513, սյունակ 1 Էջ 513
ՄԱՏԱՐԿԱՅ (մատարկայ) «համեմատություն, նմանություն»
Ստուգաբանություն
Կազմված է մատ- եւ արկայ բաղադրիչներից: հմմտ. առ- արկայ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 268
Տե՛ս նաեւ
Էջ 513, սյունակ 1 Էջ 513
ՄԱՏԵԱՆ I «զամբիկ, մատակ, (էգ) ձի»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. matyān < *mātikān), պ. mādiyān (>թրք.>հայ. մադեան
հմմտ. մ. պ. matyān (<*mātikān), պ. mādiyān (>թրք.>հայ. մադեան):
Մատենագիտություն
H. AG 192; Աճ. ՀԱԲ 268
Էջ 513, սյունակ 1 Էջ 513
ՄԱՏԵԱՆ II ««հիմնական, ընտիր» (մատեան գունդ «պարսկական անմահների գունդ»)»
Փոխառություն
հմմտ. զրաղ. պ. mātak «հիմք» (>հայ. մատակ-՝ մատակարար բառում), պ. māya «նյութ, մակարդ» (>հայ. բրբ. մայա):
Էջ 513, սյունակ 1 Էջ 513
ՄԱՏԵԱՆ III (-ի, -ից) «մագաղաթ, թուղթ. գիրք, գրվածք. արձանագրություն. գրքի գլուխ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *mātyān
հմմտ. մ. պ. mātikān, mātyān: Բեյլին (DKS 329) բերում է զրաղ. պհլ. mātiyān (m’t’n) զուգահեռը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մատենագետ, մատենագիր, մատենայած, մատենապատում, մատենադարան, մատնարկ, հոգեմատեան
Նոր՝
մատենագիտություն, մատենախոս, մատենախոսություն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 269; Բեյլի (DKS) 329
Էջ 513, սյունակ 1 Էջ 513
ՄԱՏԵՆԻԿ ««հիմնական (կամ «հեծելակային»)» (՞)»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ իրանական *mātyānik (թերեւս)
հմմտ. մատեան «հիմնական, ընտիր» կամ, թերեւս, mātyān «զամբիկ»:
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 533
Էջ 513, սյունակ 1 Էջ 513
ՄԱՏՉԻԼ (մատիզ կամ մատուզ) «մածվել, կպչել, փակչել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mad- «թաց, խոնավ, կաթել, հյութեղ, պարարտ, բտած» (անմիջական նախաձեւ՝ *mad-ig’h- (-ug’h-))
որտեղից նաեւ մատաղ, մածառակ, մաճար/ռ: Տարբեր է մածիլ-ից, որ *mag’- արմատից է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մատզողական
Էջ 513, սյունակ 1 Էջ 513
ՄԱՏԻՏ «մետաղյա գրիչ. մատիտ»
Փոխառություն
Աղբյուր՝ իտալ. matita
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 269
Էջ 513, սյունակ 1 Էջ 513
ՄԱՏԻՏԵՂ «հավկլտենի (բույս)»
Ստուգաբանություն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mad-
Կազմված է մատի եւ դեղ բաղադրիչներից՝ վերջինիս դ>տ առնմանական խլացմամբ. մատի-ն կարող է ծագել հնդեւրոպական *mad- արմատից