Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված
· Էջ 656 / 764
ՍՐԱՀ
-ի, -ից
«սրահ, վարագույր»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. *srāh
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սրահանգ,
սրահակաճ,
սրահակունք,
ընդարձակասրահ,
երեքսրահակ
Նոր՝
թատերասրահ, խաղասրահ, ճաշասրահ, նախասրահ, պատկերասրահ
թատերասրահ, խաղասրահ, ճաշասրահ, նախասրահ, պատկերասրահ
Մատենագիտություն
H. AG 382;
Աճ. ՀԱԲ 282
ՍՐԱՀԱՆԳ
«սպա, հրամանատար»
Փոխառություն
Աղբյուր՝ պրս. sarāhang
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 282
ՍՐԹԱԼ
«հեալ, հառաչել»
Բնաձայն (թերեւս)
պատկերավոր - բնաձայնական կազմություն՝ սրթսրթալ բայի ոչ կրկնավոր ձեւը
ՍՐԻԱՆ
«մանգաղ»
Ծագումն անհայտ է (հավանաբար)
կապ չունի սուր բառի հետ
ՍՐԻԿԱՅ
«սրիկա, գող, ավազակ»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. srīqā
Բաղադրություններ (նոր)՝ սրիկայական, սրիկայութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սրիկայական,
սրիկայութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 668;
Ջահ. ՀԼՊ 479
ՍՐԻԿՈՆ
«կարմիր մի ներկ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. συρικόν
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 283
ՍՐԻՆԳ
-ի, -աց
(սրինկ)
«սրինգ»
Փոխառություն
(հուն. σύριγξ-ին զուգահեռ) միջերկրական կամ արեւելյան աղբյուրից: Աճառյանը (ՀԱԲ 4, 283) ավելի հավանական է համարում փռյուգիական աղբյուրը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սրնգել,
սրնգահար,
սրնգական
Մատենագիտություն
Աճառյանը (ՀԱԲ 283
ՍՐԿԻԲԱ
(սկրիբա, սկրիբունք)
«արքունի մի պաշտոնյա՝ գրագիր, թիկնապահ»
Փոխառություն
Աղբյուր՝ բյուզ. հուն. σκρίβας
Աղբյուր՝ լատ. scriba
ճշտել՝ սկրիբա, սկրիբունք
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 284
ՍՐՄԱՅ
«ոսկեթել»
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. sırma
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սրմակերպ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 284
ՍՐՈ(Վ)ԲԷ
(-ի, -ից)
(սերովբէ, ս(ե)րովբիմ, սերովբին, սերափիմ, այլեւ` սերարփի, սերարփի)
«սերովբէ, մի հրեշտակակարգ»
(կրոն.)
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. srāfē < եբր. śərāfīm
Ձեւաւորուել է քերովբէ բառի ազդեցութեամբ (տե՛ս)։
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։