Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված
· Էջ 654 / 764
ՍՏՈՄ
«թրի բերան»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. στόμα
Մատենագիտություն
H. AG 382;
Աճ. ՀԱԲ 277
ՍՏՈՄԱՆ
-ի, -աց
(ստուման, ստոմանի)
«հեղուկաման, սափոր»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. στάμνος
Մատենագիտություն
H. AG 382;
Աճ. ՀԱԲ 277
ՍՏՈՅԱ
(քցռ. ի ստոյայ)
«սրահ, գաւիթ, ստոյիկեան»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. στοά
Մատենագիտություն
H. AG 382;
Աճ. ՀԱԲ 277
Տե՛ս նաեւ
ՍՏՈՅԻԿ
(ստոիկ, ստուկ)
«ստոյիկ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. στωϊκός
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստոյիկեան
Մատենագիտություն
H. AG 212;
Աճ. ՀԱԲ 278
Տե՛ս նաեւ
ՍՏՈՐԻ
«ստորին, ոստայնանկի գլան»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ster-
«պինդ առարկա»
(անմիջական նախաձեւ՝ *storia)
«պինդ առարկա» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վերստորի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
στείρα «նավի առաջագերան»
հ. վ. գ.
storro «կոճղ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 278
ՍՏՈՐՈՎԵՆԻ
(ստրոփողոն, ստրոբողոն)
«սոճի»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. στρόβιλος
Մատենագիտություն
H. AG 279
ՍՏՈ(Ր)ՓԱՅ
«նվաստ»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է (թերեւս)
Անստույգ բառ: Եթե ճիշտ է ր-ով տարբերակը, ապա թերեւս առկա է ստոր-ով կազմության, եւ այդ դեպքում անհայտ է փայ-ը, եթե ր-ով տարբերակը հավելագրության արդյունք է, ապա, թերեւս, իրոք կապ կա ստոփա «ատել» բառահոդվածի հետ, ինչպես կարծում է ՀԲ-ի քննական տեքստի հրատարակիչը:- Ամալյան, ԲՀ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստո(ր)փայութիւն
ՍՏՈՒԱՐ
(ուշ՝ -ի, -աց)
«ստվար»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *stau-ro-
«կանգնել, դնել»
«կանգնել, դնել» արմատից: Աճառյանը (ՀԱԲ 4, 279) բխեցնում է նույն արմատից ծագող մ. պ. stavar «թանձր, հաստ, ստվար» բառից որպես փոխառություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստուարանալ,
ըստուարութիւն
Մատենագիտություն
Pok. IEW 603-609;
Աճ. ՀԱԲ 279
ՍՏՈՒԳՆ
(ստոք(ս)
«որկոր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
կապ ունի *stomen «բերան» հիմքի հետ, որին հանգեցվում են նաեւ հուն. στόμαχος (*gio-ով) «ստամոքս», στόμα «բերան» բառերը:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
στόμαχος «ստամոքս» ((*gio-ով))
հուն.
στόμα «բերան»
Մատենագիտություն
Pok. IEW 648
ՍՏՈՒՆԳՆ
«ծմակ, շուք»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունենա ստուեր բառի ստու-ի հետ:
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։